Ինչու է առաջանում փորափքանքը և ինչպես ազատվել դրանից

Ինչու է առաջանում փորափքանքը և ինչպես ազատվել դրանից

Երբ է անհրաժեշտ անմիջապես դիմել բժշկի
Հրատապ այցելեք գաստրոէնտերոլոգի կամ թերապևտի, եթե փորափքանքը ձեզ պարբերաբար անհանգստացնում է՝ գրեթե ամեն օր: Եվ հատկապես, եթե նկատվում են լրացուցիչ ախտանիշներ.


• Արյուն կղանքում
• Երկարատև փորկապություն կամ փորլուծություն
• Քաշի կորուստ չնայած այն հանգամանքին, որ դուք սննդակարգը կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը չեք փոխել
• Մշտական կամ պարբերական սրտխառնոց և փսխում
Անմիջապես շտապօգնություն զանգահարեք կամ դիմեք մոտակա հիվանդանոց, եթե փորափքանքն ուղեկցվում է.
• որովայնի ցավով
• կրծքավանդակում այրող ցավով


Այս ամենը կարող է լինել մահացու վտանգավոր ախտանիշներից, օրինակ՝ աղիքի ուռուցք կամ ինֆարկտ:
Այնուամենայնիվ, որովայնի փքանքի իսկապես վտանգավոր պատճառներ հազվադեպ են հայտնաբերվում: Եթե վտանգավոր ախտանիշներ չկան, ամենայն հավանականությամբ, ձեզ մոտ ամեն ինչ կարգին է:
Եվ այսպես, որպեսզի այս զգացողությունը չուղեկցի ձեզ, բավական է զբաղվել դրա պատճառներով և մի փոքր փոխել սննդակարգն ու ապրելակերպը:


Ինչու է առաջանում փորափքանքը և ինչպես ազատվել դրանից
Ահա ամենատարածված պատճառները
1. Դուք չափից շատ եք ուտում
Ստամոքսը բավականին փոքր օրգան է: Մարդկային ստամոքսի տարբեր տվյալների բազայի համաձայն՝ ձգված վիճակում այն կարողանում է տեղավորել 1-4 լիտր սնունդ և խմիչք: Եթե դուք չափից շատ եք ուտում, ստամոքսի պատերը ձգվում են, և դուք զգում եք ծանրությունը։
Ինչ անել
Փորձեք կրճատել սննդի քանակը: Եթե շատ չեք ուտում, ավելի հաճախ կերեք` օրական մինչև 5-6 անգամ, բայց ստամոքսի մեջ մի տեղավորեք ավելին, քան այն կարող է:
2. Դուք ուտելիս կամ խմելիս օդ եք կուլ տալիս
Սրանով հաճախ տառապում են ուտելու ժամանակ զրույց վարելու սիրահարները: Երբ խոսում եք և միաժամանակ ուտում եք, սննդի ամեն մի կտորի հետ դուք մի չափաբաժին օդ եք կուլ տալիս։ Նույնը պատահում է, երբ մաստակ եք ծամում կամ ըմպում եք ձողիկով:
Ինչ անել
Հետևեք կանոնին՝ «երբ ես ուտում եմ, համր եմ ու խուլ»: Հրաժարվեք այն ապրանքներից ու սովորություններից, որոնց պատճառով օդ եք կուլ տալիս։
3. Դուք վատ եք ծամում կամ շատ արագ եք ուտում
Սա հանգեցնում է այն փաստին, որ դուք կուլ եք տալիս մեծ կտորներ: Նրանք ընդլայնում են էզոֆագը, և օդը թափանցում է ստամոքս:
Ինչ անել
Համոզվեք, որ սնունդը լավ է ծամված: Ի դեպ, շատերը արագ են ուտում և մեծ կտորներով, երբ ունենում են սթրես: Փորձե՛ք կառավարել հույզերը:
4. Դուք ուտում եք ճարպոտ սնունդ
Ճարպը մարսվում է ավելի երկար, քան սպիտակուցները կամ ածխաջրերը: Հետևաբար, ստամոքսը երկար ժամանակ դատարկ չի լինում:
Ինչ անել
Փորձեք սահմանափակել ճարպերի օգտագործումը սննդակարգում
5. Դուք ունեք սննդային ալերգիա կամ որոշ մթերքների հանդեպ անհանդուրժողականություն
Այս երկու իրավիճակները երբեմն նման են, բայց ունեն զարգացման տարբեր մեխանիզմներ: Ալերգիան հզոր իմունային համակարգի արձագանք է՝ ցանկացած գրգռիչ ալերգենի նկատմամբ: Սննդային անհանդուրժողականությունը ունի գենետիկ պատճառներ. օրգանիզմը պարզապես չի ընդունում այս կամ այն մթերքը և արձագանքում է քրոնիկ բորբոքման զարգացման միջոցով:


Այնուամենայնիվ, օրգանիզմի արձագանքները իրեն ոչ համապատասխան մթերքներին՝ նույնն են. դրանք կարող են աղիքներում ավելորդ գազակալում առաջացնել:
Ահա թե որ մթերքները և դրանց բաղադրիչները կարող են վտանգավոր լինել
• Լակտոզա
Սա կաթնամթերքի հիմնական ածխաջրերից է:
• Ֆրուկտոզա
Սա այն շաքարն է, որով հարուստ են քաղցր մրգերը (բանան, խաղող) և մեղրը:
• Ձու
Գազակալումը և փորափքանքը ձվի հանդեպ ալերգիայի հիմնական ախտանիշներն են:
• Գլյուտեն
Սա սպիտակուց է, որը պարունակվում է շիլաների սերմերի մեջ, հատկապես ցորենի, տարեկանի, գարու: Դրա չափազանց մեծ օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքս-աղիքային խանգարումների՝ ներառյալ փորափքանքը։
Ինչ անել
Փորձեք հետևել, թե ինչ եք կերել, նախքան ստամոքսի և աղիքների տարածքում ծանրության զգացողություն ունենալը: Գուցե դա իսկապես սննդային անհանդուրժողականություն է:
6. Դուք օգտագործում եք մթերքներ, որոնք առաջացնում են ավելորդ գազակալում
Այդ մթերքների թվին են պատկանում՝
• Գազավորված ըմպելիքներ՝ ներառյալ գարեջուրը,
• Ապրանքներ, որոնք ներառում են արհեստական քաղցրացուցիչներ` Aspartam, Sukraloz, Sorbitol, Xylitis
• Որոշ բանջարեղեններ և մրգեր, որոնք մեծ թվով մանրաթելեր են պարունակում՝ հատիկավորներ (լոբի, ոլոռ, ոսպ), կաղամբ (սպիտակ, բրյուսելյան, գունավոր), գազար, խնձոր, ծիրան, սալորաչիր 
• Մանրաթելեր պարունակող սննդային հավելումներ
Ինչ անել
Փորձեք հրաժարվել այն սնունդից, որը խթանում է գազի ձևավորումը և փորափքանք է առաջացնում: Եթե հաջողվում է հայտնաբերել մթերքը, որը հրահրում է փորափքանք, պետք չէ հրաժարվել դրանից, պարզապես սահմանափակեք դրա օգտագործումը:
Կարող եք նաև օգտագործել մթերքներ, որոնք նվազեցնում են գազերի առաջացումը։
7. Դուք փորկապություն ունեք
Սովորաբար մարսողական համակարգում կան գազեր: Երբ նրանք շատանում են, դուրս են գալիս հետանցքով, սակայն փորկապության դեպքում այս գործընթացը դժվարանում է: Գազերը կուտակվում են աղիքներում և հրահրում փորափքանք:
Ինչ անել
Փորկապության պատճառները փորձեք վերացնել: Երբ դուք կարգավորում եք փորկապության խնդիրը, փորափքանքն անցնում է ինքնուրույն:
8. Դուք ծխում եք
Ծխելը ազդում է ստամոքս-աղիքային գործունեության վրա և կարող է առաջացնել գազի ձևավորում:
Ինչ անել
Թողեք ծխելը կամ գոնե քիչ օգտագործեք ծխախոտ
9. Դուք խնդիրներ ունեք մարսողական համակարգի հետ
Հաճախ գազի ձևավորումը մեծանում է աղիքային հիվանդությունների պատճառով` օրինակ, դիվերտիկուլիտ, խոցային հովանդություն կամ կրոնի հիվանդություն:


Ինչ անել
Եթե փորափքանքը հաճախ է ձեզ տանջվում, դիմե՛ք գաստրոէնտերոլոգի, նույնիսկ եթե այլ ախտանիշներ չկան: Անհրաժեշտ է վերացնել ստամոքս-աղիքային տրակտի հնարավոր հիվանդությունները:

Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 


 
 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: