Մակաբույծները մեր ներսում․ ինչո՞ւ են կլոր որդերը վտանգավոր 

Մակաբույծները մեր ներսում․ ինչո՞ւ են կլոր որդերը վտանգավոր 
Ի՞նչ է այս հիվանդությունը 
Աղիքային վարակ է, որն առաջացնում են մինչև 40 սմ երկարություն ունեցող կլոր որդերը։ Դրանք թափանցում  են մարդու բարակ աղիք՝ հողի, բույսերի, աղտոտված սննդի կամ ջրի միջոցով: Որդերն օրգանիզմում կարող են ապրել մի քանի տարի: 
Ինչու են այս մակաբույծները վտանգավոր 
Թրթուրները տարածվում են տարբեր օրգաններում ՝ լյարդ, սիրտ, թոքեր: Արդեն դրանց մեջ նրանք առաջացնում են բորբոքում և լուրջ բարդություններ. 
•Աղիների գործունեության խանգարում 
•Պերիտոնիտ 
•Պանկրեատիտ 
•Կույր աղիքի բորբոքում 
•Լյարդի թարախակույտեր 
•Խոլեցիստիտ և լեղուղիների տրակտի բորբոքում 
•Շնչուղիներում տարածվելու դեպքում՝ շնչարգելություն 
•Թարախային պլևրիտ, թոքաբորբ 
•Հյուսվածքների սեպսիս 
•Պտղի արատներ 
Ինչպե՞ս հասկանալ օրգանիզմում ասկարիդի առկայության մասին 
Ախտանիշները կախված են հիվանդության փուլից: Սկզբում հիվանդները գանգատներ չեն ունենում, բայց  կլոր որդերը երբեմն առաջացնում են ալերգիա: Առաջին կլինիկական դրսևորումները տեղի են ունենում վարակից մոտ մեկ ամիս անց. մարդու մոտ առաջանում է գլխացավ, թուլություն, հոգնածություն, քոր, մաշկի ցան և ջերմություն: Առաջադեմ փուլերում հայտնվում են թոքերի պաթոլոգիայի ախտանիշներ. հազ, խորխ՝ երբեմն արյան հետ, շնչարգելություն, կրծքավանդակի ցավ: 
Ինչպե՞ս հաստատել ասկարիոզը 
Ահա ախտորոշման հիմնական մեթոդները. 
•Կոպրոլոգիկ ուսումնասիրություններ՝ ճիճուների ձվերի համար արտաթորանքի վերլուծություն: Այնուամենայնիվ, այս մեթոդը հուսալի չէ։ Եթե աղիքների շարժման պահին  կլոր որդը ձվեր չի դնում, հնարավոր չէ պարզել թրթուրները: 
•Արյան ստուգում. ախտանիշներից է՝ արյան մեջ լեյկոցիտների և էոզինոֆիլների նորմը գերազանցելը: 
•Թոքերի ռենտգեն: 
Ինչպե՞ս կարելի է բուժել այս հիվանդությունը 
Դուք պետք է դիմեք բժշկի։ Նա դեղամիջոցներ կնշանակի, որոնք կօգնեն օրգանիզմից դուրս հանելու մակաբույծներին:  
Ինքնաբուժությամբ զբաղվելը վտանգավոր է. ակտիվ նյութի ընտրությունը կախված է տարիքից, մարմնի քաշից, հիվանդության աստիճանից, ինչպես նաև ֆիզիոլոգիական առանձնահատկություններից: 
Ի՞նչն է կանխում ասկարիդոզը 
Պահպանե՛ք  հիգիենայի կանոնները 
Ուտելուց առաջ անպայման պետք է ձեռքերը լվանալ, մրգերն ու բանջարեղենը ուտելուց առաջ ևս լավ լվանալ: Հողի հետ աշխատելու դեպքում պետք է օգտագործել  ռետինե ձեռնոցներ:
 
Աղբյուրը
Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։