Ինչպե՞ս ավելացնել սերմնահեղուկի քանակը

Ինչպե՞ս ավելացնել սերմնահեղուկի քանակը  
1  Հեղուկներ շատ խմեք: 
Օրգազմի ժամանակ արտանետված սերմնահեղուկի քանակը կախված է սպառած հեղուկի քանակից: Դա պայմանավորված է նրանով, որ սերմնահեղուկն ունի ջրային հիմք, որն օգնում է խոնավացնելու սերմնաբջիջների անցման ուղին: Օրգանիզմին անհրաժեշտ է օրական երկու կամ երեք լիտր ջուր: Դրանից բխում է, որ ավելի շատ հեղուկ օգտագործելը կարող է մեծացնել սերմնահեղուկի քանակը: Եթե աշխատանքից հետո ձեզ դուր է գալիս խմիչք օգտագործելը, ինչպես նաև՝ սեքսից առաջ, ապա դուք վնասում եք ձեր օրգանիզմը, քանի որ ալկոհոլը ջրազրկում է այն: Բացի ջրազրկումից, ալկոհոլը նվազեցնում է նաև սերմնաբջիջների քանակը և ազդում սերմնահեղուկի որակի վրա:  
2 Խուսափեք տաքությունից։ 
Ամորձիները նուրբ են այնքան, որ կարող են թառամել ջերմության ազդեցությունից: Սա կարող է օգնել պատասխանելու մի հարցի, որը հավանաբար  ձեզ ևս անհանգստացրել է դեռահաս տարիքում՝ «Ինչո՞ւ են ամորձիները ձեր մարմնի արտաքին մասում»։ Իրականում, ամորձիները տեղակայված են մարմնի արտաքին մասում, այլ ոչ թե ներսում, քանի որ դրանք պետք է պահեն ջերմաստիճանը՝ 37 աստիճան ցելսիուսից ցածր: Ի՞նչ է սա նշանակում գործնական տեսանկյունից: Եթե հաճույք եք ստանում տաք նստատեղերով մեքենայով երկար ճանապարհորդություններից կամ հիդրոմերսող վաննաներից հաճախակի օգտվելուց, ապա ընդմիջեք:  
3 Մի՛ հագեք սեղմող ներքնազգեստ:  
Սերմնահեղուկի իդեալական ջերմաստիճանը մի փոքր ցածր է, քան մարմնի նորմալ ջերմաստիճանը: Նեղ ներքնազգեստը կբարձրացնի ջերմաստիճանը, դրանով իսկ կնվազեցնի սերմնահեղուկի քանակությունը:  
4 Մի՛ նստեք խաչած ոտքերով:  
Այս կեցվածքը մեծ ազդեցություն ունի սերմնահեղուկի քանակի վրա: Մարմնի այդ հատվածը սեղմելով` դուք բարձրացնում եք ջերմաստիճանը թույլատրելի մակարդակից:  
5 Ձեռնպահ մնացեք օրգազմի հասնելուց (մեկից երկու օր):  
Ձեր օրգանիզմն ամեն վայրկյան ավելի քան 1500 սերմնաբջիջ է արտադրում: Օրական արտադրվում է մոտավորապես 130-200 միլիոն սերմնաբջիջ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր օրգազմի դեպքում կորցնում եք մեծ թվով սերմնաբջիջներ: Փորձեք մի որոշ ժամանակ ձեռնպահ մնալ՝ կուտակելու համար սերմնաբջիջներ: 1-2 օր ձեռնպահ մնալն այն ամենն է, ինչ անհրաժեշտ է, որպեսզի օրգանիզմը լրացնի սերմի քանակը: Այս դեպքում սերմնաբջիջները պարզապես սկսում են լճանալ և ծերանալ։  
Խորհուրդներ 
1 Ընդունե՛ք ցինկ և ֆոլաթթու։  
Ցինկը հանքանյութ է, որը կարևոր դեր է խաղում բջջային նյութափոխանակության մի քանի ասպեկտներում: Մի ուսումնասիրություն պարզել է, որ ցինկը ֆոլաթթվի հետ միասին 74 % -ով ավելացրել է սերմնաբջիջների քանակը պտղաբերության խնդիրներ ունեցող տղամարդկանց մոտ:  
2 Դադարեցրեք գազավորված ըմպելիքների օգտագործումը:  
Դրանք պարունակում են բարձր ֆրուկտոզայի եգիպտացորենի օշարակ, որը վատ է ազդում ոչ միայն լյարդի, այլ նաև սերմնահեղուկի վրա: Տղամարդիկ, ովքեր օրական օգտագործում են ավելի շատ գազավորված ըմպելիքներ, ունեն 30 % ցածր սերմնաբջիջների քանակ, համեմատած գազավորված ըմպելիքներ չօգտագործող տղամարդկանց հետ։ 
 3 Փորձեք ձեր սննդակարգում ներառել որոշակի ամինաթթուներ: Ամինաթթուները սպիտակուցների հիմնական նյութերն են: Գիտնականները կարծում են, որ ամինաթթուները դրական են ազդում սերմնաբջիջների վրա, քանի որ սերմնաբջիջները մեծ քանակությամբ ամինաթթուներ են պարունակում: Ուշադրություն դարձրեք հետևյալ ամինաթթուներին, եթե ցանկանում եք մեծացնել սերմնաբջիջների քանակը՝ L- արգինին, L- լիզին, L- կարնիտին։ 
4 Կերեք շատ միրգ և բանջարեղեն:  
Երբեմն անհրաժեշտ է միայն հետևել ճիշտ դիետայի: Մրգերն ու բանջարեղենը հատկապես հարուստ են հակաօքսիդիչներով, որոնք կարող են օգնել բարելավելու սերմի կենսունակությունը: Սերմնաբջիջների քանակի ավելացումից բացի, հակաօքսիդիչներով հարուստ սնունդը կբարելավի նաև ձեր առողջությունը: Հակաօքսիդիչով հարուստ մթերքներից են կարմիր լոբին, վայրի հապալասը, լոռամրգին, մոշը, կոկոսի հյութը, սալորաչիրը, խնձորը (սորտեր, ինչպիսիք են Red Delicious, Granny Smith, Gala)։
 
Աղբյուրը
Ինչպե՞ս բուժել վաղաժամ սերմնաժայթքումը

Ինչպե՞ս բուժել վաղաժամ սերմնաժայթքումը

Վաղաժամ սերմնաժայթքումից ազատվելու համար հարկավոր է հետազոտվել համապատասխան մասնագետի մոտ և պարզել դրա ծագման պատճառները:

Էրեկտիլ դիսֆունկցիա

Էրեկտիլ դիսֆունկցիա

Սեռական անկարողության պատճառները բազմաթիվ են, համարվում է, որ այն կարող է լինել օրգանական, հոգեբանական և խառը ծագման․․․

Գինեկոմաստիա

Գինեկոմաստիա

Հիվանդությունն արտահայտվում է կաթնագեղձերի մեծացմամբ (2-10 սմ տրամագծով) և պնդացմամբ, ծանրության և ցավի զգացմամբ...

Ճարպակալման ախտորոշումն ու բուժումը

Ճարպակալման ախտորոշումն ու բուժումը

Եթե մարմնի զանգվածի ինդեքսը 30-ից անց է, ապա գործ ունենք իսկական ճարպակալման հետ․․․