Կուսաթաղանթի պատռում (դեֆլորացիա) վիրաբուժական միջամտությամբ

 

Դեֆլորացիան կուսազրկման այլընտրանքային տարբերակ է։ Կուսաթաղանթը գտնվում է փոքր սեռական շուրթերից մի քանի սանտիմետր հեռու և փակում է հեշտոցի մուտքը։ Անատոմիական տեսանկյունից՝ այն խիտ թաղանթ է` բնական բացվածքով: Յուրաքանչյուր կնոջ մոտ թաղանթն առանձնահատուկ է․ այն կարող է տարբերվել առաձգականությամբ, արյան անոթների համակարգի հագեցվածությամբ և նյարդային վերջավորությունների քանակով: Ահա, թե ինչու է առաջին ինտիմ շփումը տարբեր կանանց մոտ ընթանում տարբեր կերպ․ոմանք զգում են թեթևակի անհարմարություն, իսկ ոմանք՝ ինտենսիվ արյունահոսությամբ ուղեկցվող ուժգին ցավ։ Այս փաստը բացասական ազդեցություն է ունենում կնոջ հոգեբանական վիճակի վրա. այն  կարող է առաջացնել մերձեցման վախ, ցավի վախ և անհարմարավետություն: Սա կարող է վիրաբուժական կուսազրկման պատճառ դառնալ: Սակայն բուժառուի (պացիենտ) ցանկությունը միակ պատճառը չէ բժիշկ-գինեկոլոգին դիմելու համար։ Որոշ դեպքերում կան բժշկական ցուցումներ կուսաթաղանթի պատռման համար։
Վիրաբուժական դեֆլորացիայի (կուսաթաղանթի պատռում)  ցուցումներ
Նման ընթացակարգի (պրոցեդուրա) համար կա բժշկական ցուցումների ընդարձակ ցանկ։ Դրանցից մեկըչափազանց առաձգական կուսաթաղանթն է, որը լավ ձգվում է և սեռական հարաբերության ընթացքում չի պատռվում։ Բացի այդ, գինեկոլոգը կարող է առաջարկել նման միջամտություն նաև այլ դեպքերում.

- Թերի պատռում․ առաջին սեռական շփման ընթացքում այս երևույթն հետագա սեռական հարաբերությունների ժամանակ ուղեկցվում է ուժգին ցավով և արյունահոսությամբ։
- Ուշ պատռում․ տարիքի հետ թաղանթը խտանում է, իսկ առաձգականությունը՝
նվազում, ինչը կարող է հանգեցնել հյուսվածքների վնասվածքների։
- Ատրեզիա (անանցանելիություն)․սա թաղանթի գերաճն է, որը հանգեցնում է լուրջ հետևանքների՝ հեշտոցում կամ արգանդի խոռոչում դաշտանային արյան կուտակման, փոքր կոնքի օրգանների բորբոքման և այլն։
- Ցավի զգացողության ցածր շեմ․նույնիսկ անատոմիական նորմալ կառուցվածք
(բավարար առաձգականություն և խտություն) ունենալու դեպքում սեռական կյանք սկսելու փորձերը կարող են ձախողվել ցավազգայունության պատճառով։

Միջամտության հակացուցումներ
Որոշ դեպքերում չի կատարվում վիրաբուժական դեֆլորացիա․
- Հոգեկան հիվանդություն
- Ներքին օրգանների անատոմիական կառուցվածքի պաթոլոգիա
- Օնկոլոգիական հիվանդություն
- Տենդ
- Քրոնիկ հիվանդությունների սրացում և այլն:

Նախապատրաստում դեֆլորացիային
Չնայած այն հանգամանքին, որ վիրաբուժական դեֆլորացիան բավականին պարզ միջամտություն է, այնուամենայնիվ անհրաժեշտ է պատշաճ նախապատրաստվել դրան: Նախնական զննում իրականացնող գինեկոլոգը  սահմանում է ախտորոշիչ ընթացակարգերի (պրոցեդուրա) ցանկ, որը
կարող է ներառել.

- Արյան, մեզի կլինիկական հետազոտություններ
- Արյան բիոքիմիական հետազոտություն
- Մակարդելիության որոշում
- Արյան կարգի և ռեզուս-գործոնի որոշում
- Վարակների լաբորատոր ախտորոշում (սիֆիլիս, ՄԻԱՎ, վիրուսային հեպատիտ)
- Քսուք՝ հեշտոցի միկրոֆլորայի հետազոտման համար և այլն:

Սա թույլ է տալիս համոզվել, որ հակացուցումներ չկան։ Այնուհետ բժիշկը
պլանավորում է վիրահատությունը՝ հաշվի առնելով դաշտանային ցիկլը։

Ընթացակարգը (պրոցեդուրա)
Բուժառուն (պացիենտ) տեղավորվում է գինեկոլոգիական աթոռի վրա։ Բժիշկն
անզգայացնող դեղամիջոցներով մշակում է սեռական օրգանները, կատարում տեղային անզգայացում, որը  մեծամասնության դեպքում բավարար է վիրաբուժական միջամտության անցկացման համար։ Երբեմն կարող է իրականացվել ներերակային անզգայացում, եթե թաղանթը չափազանց խիտ է։  Այս դեպքում աշխատանքը կատարվում է բժիշկ-անեսթեզիոլոգի հետ համատեղ․ օգտագործվում է կարճաժամկետ ներերակային անզգայացում: Ցավազրկումից հետո մասնագետը կտրում էկուսաթաղանթը հերձակի (սկալպել/վիրաբուժական դանակ) օգնությամբ, ընդլայնում հեշտոցի մուտքը և տեղադրում անտիսեպտիկ նյութով ներծծված տամպոն։
Կուսաթաղանթի պատռման գործընթացը տևում է առավելագույնը 15 րոպե․ այն
առավել պարզ և կանխատեսելի գինեկոլոգիական վիրահատություններից մեկն է։ Այլ տարբերակներ են՝ ռադիովիրաբուժական և լազերի կիրառման մեթոդները։
Գինեկոլոգիական միջամտությունների իրականացման նման մեթոդները շատ
առավելություններ ունեն․

- հակասեպտիկ ազդեցություն` վարակի ցածր ռիսկ,
- մակարդող (կոագուլյացիոն) ազդեցություն՝ արյունատար անոթները միաժամանակ «փակելու» միջոցով՝ արյունահոսության կանխարգելում
- հյուսվածքների վերականգնման և բուժման առավել կարճ ժամանակահատված
- ցավի բացակայություն

Վերականգնման ժամանակահատվածը
Միջամտությունից հետո վերականգնումը բավականին արագ է ընթանում: Ցանկացած տարիքի բուժառուի (պացիենտի) մոտ միջամտությունն ընթանում է հեշտ և անցավ, հատկապես՝ եթե կիրառվում է  ռադիո դանակ կամ լազերային ճառագայթ։ Տեղային անզգայացումից հետո կարելի է անմիջապես տուն գնալ: Եթե կարճաժամկետ ներերակային անզգայացում է կատարվել, անհրաժեշտ կլինի կլինիկայում 2-3 ժամ մնալ:
Բժիշկը տեղեկացնում է, թե վերականգնման ժամանակահատվածում  ինչից է պետք խուսափել և ինչ խորհուրդների պետք է  հետևել։ Դրանք  են՝

- Հետևել սեռական օրգանների հիգիենային՝ կատարել կանոնավոր լվացումներ
- Հրաժարվել տամպոնների օգտագործումից
- Կատարել հեշտոցի արտաքին լվացում՝ հակասեպտիկ լուծույթներով (բժիշկը
նախապես նշանակում է հատուկ միջոցներ)
- Հրաժարվել ծանր ֆիզիկական գործունեությունից
- Չունենալ սեռական հարաբերություն 10-14 օր

Նման վիրահատությունից հետո ուժեղ ցավ չի նկատվում․ կարող է լինել
անհարմարավետության զգացողություն, որը հեշտությամբ անցնում է սովորական ցավազրկող դեղամիջոցների օգնությամբ: Այս հարցը նախապես քննարկվում է բժշկի հետ։ Կուսաթաղանթի մնացորդ եզրերը վերականգնվում են 7 օրվա ընթացքում։

Աղբյուրը
 
 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: