Ֆուրունկուլ

Ֆուրունկուլ՝ թարախակույտ սեռական շուրթերի վրա, աճուկի շրջանում և
հեշտոցում․ ախտանիշներ, բուժում, ինչպես հեռացնել

Ֆուրունկուլը կարող է առաջանալ մարմնի ցանկացած հատվածում, ներառյալ
սեռական շուրթերը։ Ինտիմ հատվածի աբսցեզը (թարախակույտը) կարող է
առաջացնել ցավ և անհանգստություն։ Հիվանդությունը ենթադրում է մազապարկի
և նրա հարակից հյուսվածքների  բորբոքում։ Այս հատվածում ցանկացած
գոյացության ի հայտ գալը ենթադրում է վեներական հիվանդության մասին։
Սակայն ֆուրունկուլը այս հիվանդությունների խմբին չի պատկանում։ Այս
հիվանդության առաջացումը պայմանավորված է ոսկեգույն և սպիտակ ստաֆիլոկոկի
մանրէների առկայությամբ։ Կանանց սեռական օրգանների շրջանում առաջացած
չիբանները հիմնականում տեղակայվում են մեծ սեռական շուրթերի վրա։

Առաջացման պատճառները
Պայմանական ախտածին մանրէներն առկա են մարդու մաշկի վրա, այսպես կոչված`
գաղտնի շրջանում։ Բայց ստաֆիլակոկը որոշակի պայմաններում, ինչպես և այլ
պաթոգենները, ակտիվանում են, արագ բազմանում և օրգաններին վնաս
պատճառում։ Սեռական մեծ շուրթերի վրա հայտնված ֆուրունկուլներն առաջանում
են մազարմատի, ճարպային գեղձերի և հարակից հյուսվածքների թարախային
բորբոքման արդյունքում։ Սեռական փոքր շուրթերի և ծլիկի վրա
ֆուրունկուլներ չեն առաջանում՝ այդ հատվածներում մազերի բացակայության
շնորհիվ։

b9a5e228615dbd6bd62df74c5f1b75d7.jpg (23 KB)
Այս հիվանդության զարգացման մեջ կան հիմնական հրահրող գործոններ.
·    Իմունիտետի թուլացում, երբ մարմնի պաշտպանիչ ուժերն ի վիճակի չեն
դիմակայել ախտածին միկրոֆլորայի գործողությանը
·    վարակիչ հիվանդություններ՝ քրոնիկ և վերջերս հաղթահարած
·    օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների խախտում, հորմոնալ
ֆոնի փոփոխություն
·    հիպոթերմիա (մարմնի ջերմաստիճանի նվազում)
·    հիպերհիդրոզ ՝ չափից շատ  քրտնելու արդյունքում ձևավորվում է խոնավ
միջավայր, որում մանրէները ակտիվորեն բազմապատկվում են
·    ինտիմ հատվածի ոչ պատշաճ հիգիենա
·    քերծվածքներ, կտրվածքներ, մաշկի վնասում մազահեռացման
ընթացքում,մաշկի մակերևույթի գրգռում՝ անհարմար սեղմող ներքնազգեստի
պատճառով կամ քրտնարտադրություն՝ սինթետիկ գործվածքների պատճառով
·    վիտամինային անբավարարություն՝ անհրաժեշտ հանքանյութերի, միկրո
տարրերի և վիտամինների պակասի պատճառով

Ինտիմ շուրթերի վրա կարող է առաջանալ թարախակալում, որը չի համարվում
ֆուրունկուլ։ Նմանատիպ գոյացություններն առաջանում են փոքր սեռական
շուրթերին՝ բարտոլինիտի կամ բարտոլինյան գեղձերի բորբոքման արդյունքում։
Պաթոլոգիան բնութագրվում է լորձաթաղանթի վրա այտուցների առաջացմամբ,
որոնք բորբոքվում և թարախակալում են։ Բուժումն անպայման իրականացվում է
բժշկի հղկողության ներքո։


Թարախակալման ախտանիշները (թարախակույտեր) կանացի սեռական օրգանի վրա
Սեռական շուրթերի վրա ֆուրունկուլի առաջացումը մի շարք տհաճ
զգացողություններ է պատճառում կնոջը։ Այս պաթոլոգիան բնութագրվում է վառ
արտահայտված սիմպտոմատոլոգիայով։ Քիչ հավանական է չնկատել թարախակույտի
զարգացումը, քանի որ գործընթացն ուղեկցվում է ինտիմ հատվածում առկա
ցավով։ Ախտանիշները կախված են հիվանդության զարգացման փուլից.
1.  Սկզբում, երբ ֆուրունկուլը  դեռ նոր է հասունանում, դրա ձևավորման
տեղում կարող է հայտնաբերվել մի փոքր կարմրություն և այտուց: Այն կարող է
ցավոտ լինել հագուստի հետ շփման կամ սեղմելու արդյունքում։
2.  Չիբանի աճի հետ սրվում են տհաճ զգացողությունները․ այդ հատվածում
առաջանում է քոր, պուլսացիա, կինը զգում է ուժգին ցավ։ Նկատվում է
սեռական շուրթերի այտուցվածություն, ֆուրունկուլի հարող հյուսվածքներում
ցավ։
3.  Պաթոլոգիայի ընդհանուր ախտանիշները դրսևորվում են թուլությամբ,
ջերմությամբ՝ երբեմն գերազանցելով 38 °C-ը:
4.  Ֆուրունկուլը ձեռք է բերում կարմրավուն երանգ, ներսում ձևավորվում է
նեկրոզային միջուկ։
5.  Որոշ դեպքերում հնարավոր է աճուկային լիմֆատիկ հանգույցների մեծացում։
6.  Երբ ֆուրունկուլը բացվում է, և դուրս է գալիս բորբոքային
պարունակությունը, տհաճ ախտանիշներն աստիճանաբար նվազում են:

Ֆուրունկուլը սեռական շուրթերի վրա ունի հետևյալ տեսքը՝ 

88434897533f0c2ad7f1c0921ec1c885.jpg (5 KB)dc2914a100569982f645e1d4905d271a.jpg (8 KB)20e2d83cfb873ecdba0bfb3b368f031a.jpg (4 KB)

Ինչպե՞ս է ձևավորվում

Չիբանի առաջացումն ու հետագա զարգացումը անցնում է մի քանի էտապներով կամ փուլերով։
1.     Առաջնային փուլը (ներթափանցում)․ այն հատվածում, որտեղ վարակը
թափանցում է օրգանիզմ, նկատվում է թեթև այտուց, այնուհետև առաջանում է
մաշկի ուռածություն և կարմրություն, հյուսվածքների այտուցվածություն։ Այս
փուլը սովորաբար տևում է 3-ից 5 օր, ուղեկցվում է մեղմ քորով, ճնշող
ցավով, վնասված հատվածում իմպուլսով: Փոքր ֆուրունկուլը սովորաբար լինում
է մոտավորապես մեկ սանտիմետր, իսկ մեծը կարող է հասնել մինչև 3 սմ:
2.     Երկրորդ փուլ (պրոգրեսիվ նեկրոզ)․տեղի է ունենում չիբանի
թարախակալում , որի մեջ ձևավորվում է նեկրոզային միջուկ։ Կարմրավուն
ֆուրունկուլի ֆոնի վրա նկատվում է թարախային սպիտակ գլխիկը։ 3-4 օր անց
հասունացած չիբանն ինքն իրեն բացվում է, բայց երբեմն անհրաժեշտ է
վիրաբույժի օգնությամբ բացել։ Այս ժամանակահատվածում հաճախ բարձրանում է
պացիենտի ջերմությունը, մեծանում են մոտակա լիմֆատիկ հանգույցները,
ցավում են մկանները։ Թարախի հոսքից հետո վերքի տեղում փոսիկ է մնում
(խառնարան)։
3.     Երրորդ փուլ  (բուժման փուլ) - խառնարանի սպիացումը տեղի է
ունենում մի քանի օրվա ընթացքում: Ոչ այնքան մեծ սպիի գույնը ժամանակի
ընթացքում բացանում է,այնուհետ անհետանում։ Թե որքան արագ կլինի
վերականգնման ժամանակահատվածը, կախված է հիգիենայի և բժշկական
ընթացակարգերի որակից: Պետք է հետևել բժշկի նշանակած ցուցումներին։

Սեռական շուրթերի և հեշտոցի ֆուրունկուլի բուժումը

Վտանգավոր է ինքնուրույն բուժել ֆուրունկուլը․ այն լի է բարդություններով
և կարող է հանգեցնել ընդհանուր առողջության վատթարացման։  Անհրաժեշտ
դեղերը և ընթացակարգերը պետք է նշանակվեն բժշկի կողմից: Որոշ դեպքերում
տեղային թերապիան բավարար կլինի, բայց երբեմն պահանջվում է վիրաբուժական
միջամտություն:

Տեղային թերապիա
Ֆուրունկուլի բուժման համար օգտագործվում են արտաքին օգտագործման
դեղամիջոցները՝ քսուկների տեսքով, որոնք օգնում են թարախը դուրս բերել
ֆուրունկուլից, թեթևացնել բորբոքումները և նվազեցնել ցավը: Քսուքների
ընտրությունը, որոնք ունեն օգտակար բուժական ազդեցություն, բավականին
լայն է․

·    Հեպարին՝ օգնում է ֆուրունկուլից դուրս բերել թարախը, ունի
հակասեպտիկ և հակամանրէային ազդեցություն
·    Սինտոմիցին՝  ունի նուրբ ազդեցություն, չի վնասում լորձաթաղանթը,
ուստի խորհուրդ է տրվում օգտագործել սեռական շուրթերի ֆուրունկուլի
բուժման համար
·    Ցինկ՝ բուժիչ ազդեցություն ունեցող դեղամիջոց, որն օգտագործվում է
թարախակույտը բացելուց հետո
·    Վիշնյովսկու քսուք՝ հուսալի և փորձված միջոց, որն օգնում է
արագացնել չիբանի հասունացումը, հեռացնել թարախային զանգվածը, մաքրել և
բուժել վերքերը։ Բայց շատերին վանում է քսուկի սպեցիֆիկ հոտը
·    Լեվոմիկոլ՝ քսուքն ունի հակաբակտերիալ ազդեցություն, հաջողությամբ
պայքարում է միկրոօրգանիզմների դեմ, որոնք առաջացնում են թարախակալում:
Այս միջոցը նպաստում է նաև հյուսվածքների վերականգնմանը և այլն:

Տեղային թերապիան ներառում է մաշկի վնասված տարածքի մանրակրկիտ
վերամշակում։ Ֆուրունկուլի զարգացման ամենավաղ շրջանում ցավոտ հատվածը
մշակում են սալիցիլային սպիրտով՝ ախտահանելու և տհաճ զգացողությունները
վերացնելու համար։ Բուժման բոլոր փուլերում որպես հակասեպտիկ միջոց
կիրառվում է քլորգեկսիդինը․ բամբակը թրջում են լուծույթով և դնում
ֆուրունկուլի վրա։ Կախված հիվանդության ընթացքի ծանրությունից, գուցե
հարկ լինի հակաբիոտիկներ ընդունել: Նման դեղերի նշանակման
անհրաժեշտությունը որոշում է բժիշկը։

92a0f13908425c01cf9f566aa242aed3.jpg (47 KB)

Սեռական շուրթերի թարախակույտերի բուժման համար օգտագործում են՝
·    Տետրացիկլին
·    Դիկլոկսացիլին
·    Կլարիտրոմիցին
·    Սումամեդ և այլն

Խստիվ արգելվում է ինքնուրույն բացել սեռական շուրթերի թարախակույտերը,
որպեսզի խուսաբեք սեռական օրգանների վարակից և հետագա բակտերիաների
զարգացումից։

Վիրաբուժական միջամտություն
Կան իրավիճակներ, երբ սեռական շուրթի վրա առաջացած ֆուրունկուլը երկար
ժամանակ չի կարողանում բացվել։ Եթե քսուքներով կոմպրեսները չօգնեն բացել
թարախակույտը, անհրաժեշտ է վիրաբույժի օգնությունը: Վիրաբուժական
միջամտությունը տեղի է ունենում մի քանի փուլով․
·    Օգտագործվում է տեղային անզգայացում․ բժիշկը ներարկում է ցավազրկող
դեղամիջոց, որը թեթևացնում է ցավը։
·    Ապա ստերիլ գործիքով կատարվում է կտրվածք և թարախային զանգվածի հեռացում։
·    Ֆուրունկուլի խոռոչի մաքրելուց հետո բժիշկը վերամշակում է վերքը
ախտահանիչ միջոցներով և քսուք կիրառում։ Բժշկական վիրակապը փոխվում է
օրական առնվազն 1 անգամ։

Չիբանի ներքին պարունակությունը հեռացնելուց հետո կարող է մնալ փոքր սպի։

Ֆիզիոթերապիա
Ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները օգնում են արագացնել ֆուրունկուլի բուժման
գործընթացն այն բացելուց հետո․

Աղբյուրը

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։