Սեքսը կրծքով կերակրման շրջանում

Սեքսը կրծքով կերակրման շրջանում

Ծննդաբերությունից հետո սեռական կյանքի վերսկսման մասին արդեն իսկ խոսել ենք, այդ մասին կարդացեք ստորև նշված հոդվածում։ Այսօր կխոսենք այն առանձնահատկությունների մասին, որն ունի կրծքով կերակրման շրջանը։

Կարդացեք՝ Սեռական կյանքը երեխայի ծնունդից հետո

Կրծքով կերակրման շրջանում սեռական ցանկության բացակայություն

Մի շարք կանայք ԿԿ ֆոնին բախվում են լիբիդոյի նվազման խնդրին։ Այդ պատահում է, որովհետև օքսիտոցինը և պրոլակտինը կարող են նվազեցնել սեռական ցանկությունը։ Բացի այդ, կնոջ օրգանիզմը ծննդաբերությունից հետո առաջին հերթին տրամադրված է լինում վերականգնմանը և կրծքով կերակրմանը։ Որոշ կանայք, սակայն, հակառակ ազդեցությունն են նշում՝ սեռական ցանկության ուժգնացում։

Ի՞նչ անել այդ իրավիճակում

Հարկավոր է ուշադրությւոն դարձնել հանգստին և ուժերի հավասարաչափ բաշխմանը, երեխայի խնամքի հարցում օգտվել հարազատների առաջարկած օգնությունից։ Հաճոյախոսությունները նույնպես կարող են օգնել, քանի որ ծննդաբերությունից հետո կնոջ կազմվածքը փոխվում է և հաճախ է դառնում ինքնագնահատականի անկման պատճառ։

Ե՞րբ կվերականգնվի լիբիդոն

Սեռական ցանկությունը կարող է վերադառնալ մոտավորապես 12 ամիս անց, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ շատ անհատական երևույթ է։

Պտուկների զգայունությունը և կաթի արտահոսքը

Շատերը նշում են, որ կրծքով կերակրման շրջանում պտուկները և հարպտկային հատվածը կորցնում են զգայունությունը՝ դառնալով ոչ էրոգեն, հպումն անգամ տհաճություն է պատճառում։ Այդ պատճառով սեքսի ժամանակ պետք է այնպիսի դիրք ընտրել, որի դեպքում կուրծքը չի հպվում որևէ տեղ։ կաթի արտահոսքը կանխելու համար կարելի է նախապես կթել կաթը կամ կերակրել երեխային։

Հնարավո՞ր է հղիանալ կրծքով կերակրման շրջանում

Առաջին վեց ամսվա ընթացքում կարելի է օգտվել լակտացիոն ամենորեայի մեթոդից, որի դեպքում հնարավոր չէ հղիանալ։ Այդ, սակայն, արդյունավետ է լինում միայն կոնկրետ պայմաններ ապահովելու դեպքում։ 

 

Աղբյուրը՝ 1. Polomeno V. Sex and Breastfeeding: An Educational Perspective J Perinat Educ. 1999 Winter; 8(1): 30–40., p. 32

Կրծքով կերակրումը հղիության ընթացքում

Կրծքով կերակրումը հղիության ընթացքում

Կրծքով կերակրումը հղիության ընթացքում միանգամայն…

Դեղորայքը կրծքով կերակրման ընթացքում

Դեղորայքը կրծքով կերակրման ընթացքում

Կրծքով կերակրման ընթացքում դեղորայքի օգտագործումը…

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրը կրծքով կերակրման ընթացքում

Ներարգանդային պարույրները (ՆԱՊ) կամ այսպես կոչված «սպիրալները»

Բխկոցը կերակրելուց հետո

Բխկոցը կերակրելուց հետո

Կերակրման ժամանակ երեխան երբեմն կուլ է տալիս օդ, որը կուտակվում է մարսողական տրակտում և կարող է առաջացնել գազեր, փքվածություն ու փսխում: