Ուռուցքանման գոյացություններ փոքր կոնքում

Ուռուցքանման գոյացություններ փոքր կոնքում

Փոքր կոնքում առկա գոյացությունը հաճախ հայտնաբերվում է գինեկոլոգիական սովորական զննման ընթացքում։

Ծագումը

Փոքր կոնքում դիտվող ծավալուն գոյացության առաջացման տեղը կարող են լինել վերարտադրողական համակարգի օրգանները (արգանդի պարանոց, արգանդ, հավելումներ), ինչպես նաև փոքր կոնքի այլ օրգանները (հաստ կամ ուղիղ աղիք, միզապարկ, ոսկորներ և այլն)։

Վերարտադրողական տարիքի կանանց դեպքում արգանդի մեծացման հիմնական պատճառը կարող է լինել անսպասելի հղիությունը կամ միոման։ Ամենատարածված հաջորդ պատճառը ֆիբրոմիոման է, որը կարող է դուրս գալ արգանդի սահմաններից։

Արգանդի հավելումների հաճախ հանդիպող գոյացություններից է ֆունկցիոնալ կիստան, որը սովորաբար ինքնուրույն է անհետանում կամ մի քանի ամսվա ընթացքում։ Արգանդի հավելումների հատվածում ուռուցքանման գոյացությունները կարող են լինել էկտոպիկ հղիության, ձվարանի քաղցկեղի, արգանդափողի քաղցկեղի, բարորակ ուռուցքների և հիդրոսալպինքսի դրսևորումներ։ Էնդոմետրիոզը կարող է դրսևորվել մեկ կամ մի քանի ախտահարումներով։

Պոստմենոպաուզայի շրջանում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել չարորակ գոյացությունների վաղաժամ հայտնաբերմանը, կանխարգելմանը և բուժմանը:

Հետազոտումը

Մեծ նշանակություն ունի բժշկական ընդհանուր և գինեկոլոգիական լիարժեք անամնեզի հավաքագրումը։ Հայտնաբերված նշանները կարող են օգնել խանգարման պատճառը գտնելու հարցում, օրինակ՝

  • արգանդային արյունահոսություն և կոնքի ցավ՝ էկտոպիկ հղիություն,
  • դիսմենորեա՝ էնդոմետրիոզ կամ արգանդի միոմա և այլն։

Ախտորոշման համար կիրառվում են վիզուալիզացայի մեթոդները՝ ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա և այլն։ Որոշ ուռուցքների ախտորոշման համար օգտագործում են օնկոմարկերների հետազոտության տվյալները և այլն։

Արգանդի վզիկի քաղցկեղ. պատվաստումը կարո՞ղ է պաշտպանել քաղցկեղից և որքանո՞վ է այն անվտանգ

Արգանդի վզիկի քաղցկեղ. պատվաստումը կարո՞ղ է պաշտպանել քաղցկեղից և որքանո՞վ է այն անվտանգ

Խորհուրդ է տրվում 30 տարեկանից հետո առնվազն տարին մեկ անգամ իրականացնել սքրինինգ

Ինչպե՞ս կարող է հոդատապն (պոդագրա) ազդել ձեր կյանքի որակի վրա, և ինչպե՞ս խուսափել դրանից

Ինչպե՞ս կարող է հոդատապն (պոդագրա) ազդել ձեր կյանքի որակի վրա, և ինչպե՞ս խուսափել դրանից

Հոդատապը հիվանդություն է, որը զարգանում է պուրինի նյութափոխանակության խանգարման հետևանքով, ինչի արդյունքում հիմնականում հոդերում առաջանում են միզաթթվի բյուրեղներ

Եթե ՈՒՁՀ-ի ժամանակ հայտնաբերվել են անոթային հյուսակի կիստաներ

Եթե ՈՒՁՀ-ի ժամանակ հայտնաբերվել են անոթային հյուսակի կիստաներ

Անոթային հյուսակները առաջինն են հայտնվում պտղի ուղեղում

Արդյոք վտանգավո՞ր է ռենտգեն հետազոտությունը

Արդյոք վտանգավո՞ր է ռենտգեն հետազոտությունը

Մարդկանց մեջ վախ է տարածված ճառագայթումներից՝ ճառագայթող կենցաղային տեխնիկայից մինչև ռենտգեն հետազոտություն: