Մաշկը վնասող չորս վատ սովորություն
Մաքրում, տոնուսավորում, խոնավացում, պաշտպանություն արևից․․․ Եթե անգամ խստորեն պահպանում եք այդ կանոնները, սակայն շարունակում եք անտեսել մի շարք վնասակար սովորություններ, ապա գոհացուցիչ արդյունքի դժվար թե հասնեք։
1. Մաշկի մաքրում քնելուց առաջ
Քունը նույնքան կարևոր է, որքան սնուցումն ու խնամքը։ Գիշերվա ընթացքում բջիջները վերականգնվում են և թարմանում, բայց միայն այն դեպքում, եթե մաշկը լիովին մաքուր է։ Հոգնեցրած օրվա ավարտին մեծ է լինում առանց դիմահարդարումը մաքրելու անկողին մտնելը, սակայն կեղտը, մաշկային ճարպը և չմաքրված կոսմետիկան խցանում են մաշկի ծակոտիները, նպաստում ակնեի առաջացմանը և չորացնում են մաշկը, ինչի արդյունքում մաշկը գունատ ու անառողջ տեսք է ունենում։
2. Ծխախոտ
Նիկոտինը նվազեցնում է արյան հոսքը, ինչի արդյունքում մաշկը բավականաչափ թթվածին և սննդանյութեր չի ստանում։ Ծխախոտում պարունակվող թունավոր նյութերը վնասում են էլաստինի և կոլլագենի սպիտակուցները՝ մաշկը թուլացնելով։ Բացի այդ, ծխախոտի պատճառով փոքրիկ վնասվածքներն ու քերծվածքները ուշ են ապաքինվում։
3. Քաղցրավենիքի չարաշահում
Շաքարի և պարզ ածխաջրերի ավելցուկը ծերացնում է մաշկը։ Գլյուկոզայի մոլեկուլներն ազդում են կոլլագենի վրա, ինչի պատճառով մաշկի էլաստիկությունը թուլանում է և այն ավելի խոցելի է դառնում։ Իսկ այ թարմ մրգերն ու բանջարեղենը կանխում են վաղաժամ ծերացումը և պաշտպանում են մաշկը հակաօքսիդանտների շնորհիվ։
4. Ակնեի սխալ բուժում
Ակնեի բշտիկները սեղմելով՝ սպիների և բորբոքման առաջացման վտանգի եք դիմում։ Հարկավոր է պարզապես գրագետ խնամել մաշկը։ Ավելի լավ է դիմեք մաշկաբանի և ճիշտ կատարեք նրա ցուցումները։