7 միֆ կանդիդոզի մասին

7 միֆ կանդիդոզի մասին

Կանդիդոզը սնկային վարակ է, որն ուղեկցվում է միզուկի և հեշտոցի ախտահարմամբ, քորով և կաթնաշոռանման բնորոշ արտադրությամբ։ Կանանց մեծամասնությունը կյանքում առնվազն մեկ անգամ բախվել է այդ խնդրին։ Ցավոք հաճախ ոչ բոլորն են դիմում բժշկի, անգամ ամաչում են հարցնել այդ մասին։ Ահա տարածված այն թյուր պատկերացումները, որոնք խանգարում են դիմել մասնագետի։

Կարդացեք՝ Հեշտոցի կանդիդոզ

1. Այն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է

Կանդիդոզն արդեն վաղուց չի համարվում սեռավարակ։ Առաջացման պատճառները բազմազան են՝ սննդակարգի փոփոխությունից մինչև իմունիտետի անկում։ Այո, երբեմն սեքսից հետո ախտանշանները սրվում են, սակայն այդ պայմանավորված է լորձաթաղանթի վնասմամբ, ինչն ավելի հեշտ է լինում կանդիդոզի դեպքում։ Կանդիդա տիպի սնկերը՝ կանդիդոզի հարուցիչները, նորմայում էլ առկա են լորձաթաղանթում և ոչնչով չեն խանգարում։

2. Կանդիդոզը չի բուժվում

Կանդիդոզի առաջացման պատճառները բազմազան են, այդ պատճառով էլ հիվանդությունը հաճախ է կրկնվում կյանքի ընթացքում՝ ստիպելով մտածել, որ այն անբուժելի է։ Երաշխիք չկա, որ բուժումից հետո այն այլևս չի կրկնվի։ Եթե ամիսներ անց մրսեք կամ կլիման փոխեք, հիվանդությունը կարող է կրկնվել։

Կարդացեք՝ Կանդիդոզ. սնկային հիվանդություն

3. Կանդիդոզը միշտ է սուր ախտանշաններ ունենում

Երբեմն հիանդությունը հայտնաբերվում է պլանային ստուգման ընթացքում, քանի որ ախտանշանները կարող են «լռել» դաշտանից առաջ և չարտահայտվել՝ կարծիք ստեղծելով, թե հիվանդությւոնը բուժվել է կամ չի եղել։

4. Հնարավո՞ր է բուժվել մեկ դեղահաբով միայն

Կանդիդոզը բուժելու և միկրոֆլորան վերականգնելու համար հաճախ մի քանի դեղամիջոց է կիրառվում, հատկապես, եթե քրոնիկ է դարձել։ Նաև հավելյալ հետազոտություններ են անցկացվում, եթե սեռական կյանքով եք ապրում։ Հաճախ կանդիդոզն ընթանում է անախտանիշ սեռավարակի ֆոնին։

5. Կանդիդոզի դեպքում չի կարելի սիրով զբաղվել

Ինչպես նշվեց, կանդիդոզը չի փոխանցվում սեռական ճանապարհով, այդ պատճառով էլ պետք է հիմնվել ձեր ինքնազգացողության վրա։ Տհաճ ախտանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի։ Պետք է հաշվի առնել նաև, որ կանդիդոզի դեպքում օրգանիզմը կարող է ավելի խոցելի դառնալ այլ վարակների հանդեպ։

6. Կանդիդոզը կարելի է լվանալ-մաքրել ինտիմ գելի միջոցով

Այդպես միայն կխորացնեք խնդիրը, քանի որ կվերացնեք նաև օգտակար միկրոօրգանիզմները։ Հիգիենիկ լավագույն միջոցը մաքուր, գոլ ջուրն է, ընդ որում՝ պետք չէ այն ուղղել հեշտոցի մեջ, քանի որ այդ օրգանը հակված է ինքնամաքրման։

7. Տղամարդիկ կանդիդոզ չեն ունենում

Բոլորն էլ ունենում են, և՛ տղամարդիկ, և՛ կանայք, և՛ անգամ երեխաները։ Եթե կասկածում եք, որ ձեր ամուսինը կանդիդոզ ունի, հայտնեք նրան այդ մասին և խրախուսեք դիմել ուրոլոգի։

Կարդացեք՝ Կանդիդոզը տղամարդկանց դեպքում

 

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում