Ներարգանդային կպումների վերացում

Ներարգանդային կպումների վերացում

Ներարգանդային կպումները՝ սինեխիաները, արգանդի խոռոչում ի հայտ եկող սերտաճումներ են։ Ամենատարածված պատճառը էնդոմետրիումի բորբոքային պրոցեսներն են և վիրաբուժական միջամտությունները։

Այդ սինեխիաները կարող են անպտղության, հղիության կրելախախտի և արտարգանդային հղիության, ընկերքի սխալ ձևավորման, դաշտանային ցիկլի խանգարման, ձևախեղումների, բորբոքումների և լուրջ այլ բարդությունների պատճառ դառնալ։ Սինեխիաների բուժման դեղորայքային կամ կոնսերվատիվ այլ մեթոդներով բուժում չկա, հարկավոր է վիրաբուժական եղանակով լուծել հարցը։

Ներարգանդային կպումների հատման ցուցումները

  • Ցավ՝ պայմանավորված կպումներով, օրինակ սեռական հարաբերության ընթացքում։ 
  • Դաշտանային ցիկլի խանգարումներ: 
  • Անպտղություն և այլն: 

Նախապատրաստումը վիրահատության

Առավելագույնս արդյունավետ բուժման հասնելու և անվտանգ վիրահատության նպատակով իմ բոլոր բուժառուները համալիր հետազոտություն են անցնում՝ ներառյալ լաբորատոր հետազոտություններ, ապարատային ախտորոշում, անեսթեզիոլոգի և սրտաբանի խորհրդատվություն։

Անհատական ցուցումների դեպքում հնարավոր է, որ հավելյալ հետազոտություններ և այլ մասնագետների խորհրդատվություն նշանակվի։

Վիրահատության տակտիկան

Վիրահատության տակտիկան որոշվում է՝ կախված բուժառուի անհատական առանձնահատկություններից։

Հիստերոռեզեկտոսկոպիա՝ ներարգանդային կպումների հատում հեշտոցային ճանապարհով: Վիրահատությունը կատարվում է ընդհանուր կամ սպինալ անզգայացմամբ:

views 6248
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Վերարտադրողական շրջան

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել

Վերարտադրողական շրջան

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել