Ներարգանդային կպումներ (սինեխիաներ)

Ներարգանդային կպումներ (սինեխիաներ)

Պաթոլոգիան, որի դեպքում արգանդի խոռոչում մասնակի կամ ամբողջական կպումներ են ի հայտ գալիս, կոչվում է սինեխիա կամ Աշերմանի համախտանիշ։ Հանդիպում է ցանկացած տարիքում և հիմնականում չի դրսևորվում ախտանշաններով, չի սպառնում կյանքին, սակայն կարող է հանգեցնել այլ պաթոլոգիաների՝ դաշտանի խանգարման, անպտղության, հղիության կրելախախտի և այլն։

Հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, եթե մի քանի վիժում է եղել, հնարավոր չի լինում հղիանալ կամ ամիսներ շարունակ դաշտանը բացակայել է, սակայն չկա հղիություն։

Բուժումը

Ներարգանդային կպումները հնարավոր է հեռացնել միայն հիստերոռեզեկստոսկոպի միջոցով, ինչը կատարվում է վիրահատարանում և հետագայում վերահսկվում ՈւՁՀ-ի միջոցով։ Վիրահատությունից հետո, ըստ ցուցման, էնդոմետրիումի վերականգնման նպատակով նշանակվում է հորմոնային թերապիա։

Եթե կպումների պատճառը վարակն է եղել, քսուքի մանրէաբանական հետազոտություն է կատարվում և հակամանրէային թերապիա նշանակվում։ Հետվիրահատական շրջանը Վիրահատարանում կպումների հեռացումը կատարվում է շատ կարճ ժամանակահատվածում և ժամեր անց հնարավոր է դուրս գալ կլինիկայից։

Միջամտության բարդությունից և բուժառուի վիճակից կախված՝ հնարավոր է, որ ցավազրկող, անհրաժեշտության դեպքում՝ հակամանրէային թերապիա նշանակվի։ Վիրահատությունից հետո 2-3 շաբաթվա ընթացքում հարկավոր է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սեռական հարաբերությունները։

views 5956
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում