Լապարասկոպիկ ցիստէկտոմիա

Լապարասկոպիկ ցիստէկտոմիա

Որոշ կլինիկական դեպքերում ձվարանի կիստայի առկայությունը պահանջում է վիրաբուժական միջամտություն: Կախված ցուցումներից՝ կատարվում է տարբեր մասշտաբների:

Դրանցից մեկը լապարասկոպիկ ցիստէկտոմիան է: Այդ քիչ հայտնի վիրահատությունը թույլ է տալիս հեռացնել ձվարանների կիստան և պահպանել օրգանները: Մի հրաժարվեք վիրահատությունից, եթե կա ցուցում, և բժիշկը խորհուրդ է տվել հեռացնել ձվարանի կիստան: Ժամանակին կատարված միջամտությունն օգնում է խուսափել բարդություններից և առավել բարդ պրոցեդուրաներից:

Վիրահատության ցուցումները

Ձվարանների կիստայի օպերատիվ բուժում նշանակվում է այն պարագայում, երբ այդ իսկապես անհրաժեշտություն է: Ցիստէկտոմիայի ենթակա են ձվարանների ոչ մեծ և միջին չափի կիստաները, դրանցից են էնդոմետրիոդ, դերմոիդ, մեծ չափերի պարաօվարիալ կիստաները և այլն:

Նախապատրաստումը ցիստէկտոմիային

Բուժման մեթոդը որոշելու համար պացիենտին անցնում է մանրամասն հետազոտություն: Հետազոտության առաջին փուլը ներառում է՝

  • գինեկոլոգիական խորհրդատվություն և զննում, 
  • փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ, 
  • անհրաժեշտության պարագայում` փոքր կոնքի օրգանների ՀՏ կամ ՄՌՏ: 

Երկրորդ փուլն իրենից ներկայացնում է մինչվիրահատական համալիր նախապատրաստում, որի ընթացքում պացիենտը հանձնում է արյան, մեզի, հեշտոցային քսուքի անալիզներ: Ինչպես նաև անհրաժեշտ է կատարել ԷՍԳ և ֆլյուորոգրաֆիա, ստանալ անեսթեզիոլոգի խորհրդատվություն և թերապևտի որոշումը:

Վիրահատությունը հիմնականում տևում է 30-50 րոպե (եթե չկան բարդություններ):

Հետվիրահատական շրջանը

Վիրահատությունից հետո մոտ 2 օր պացիենտն անցկացնում է հիվանդանոցում բժշկի հսկողության տակ: Հետվիրահատական վաղ շրջանում հնարավոր է, որ որովայնի ներքևի հատվածում ցավ դիտվի։

Տհաճ զգացողությունները վերացնելու համար բժիշկը նշանակում է ցավազրկող միջոցներ: Անհրաժեշտության պարագայում գինեկոլոգը նշանակում է հակաբորբոքային կամ հակաբակտերիալ թերապիա:

Դուրսգրումից հետո 2-3 շաբաթվա ընթացքում հետևե’ք բժշկի ընդհանուր ցուցումներին` սահմանափակեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, բացառեք սեռական հարաբերությունները, մի այցելեք սաունա, լողավազան կամ սոլյարի: 2-3 ամիս անց անհրաժեշտ է ՈւՁՀ կատարել:

Ինչո՞ւ են ցավում ձվարանները

Ինչո՞ւ են ցավում ձվարանները

Ինչո՞ւ են ցավում ձվարանները․ ի՞նչ անել

Ի՞նչ անել, եթե չեք ուզում սեռական հարաբերություն ունենալ. 7 խորհուրդ

Ի՞նչ անել, եթե չեք ուզում սեռական հարաբերություն ունենալ. 7 խորհուրդ

Ինչպես պարզել են գիտնականները, մարմնի համար դժվար է կենտրոնանալ սեռական հարաբերության վրա, եթե հիմնական կարիքները բավարարված չեն:

Սեռավարակներ

Սեռավարակներ

Մանրէները, որոնք ունակ են ազդելու սեռական համակարգի օրգանների գործունեության վրա և փոխանցվելու մեկ անձից մյուսին սեռական հարաբերության ընթացքում, անվանվում են սեռավարակներ

Փորացավ

Փորացավ

Ստամոքսի ցավը բոլորին ծանոթ է. երբեմն այն արագ վերանում է, բայց հաճախ ցավային զգացողություններն ուղեկցվում են երկար: