Տրիխոմոնիազ․ախտանշաններն ու բուժումը

Տրիխոմոնիազ․ախտանշաններն ու բուժումը

Տրիխոմոնիազը բորբոքային հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում է միզսեռական համակարգը։

Փոխանցման ուղիները

Վարակման հիմնական ճանապարհը սեռականն է (շփում հեղուկների հետ՝ արյան, լորձի, թքի, սերմնահեղուկի հետ), հնարավոր է վարակվել նաև այլ ճանապարհներով, օրինակ՝ կենցաղային (ընդհանուր զուգարանից, սրբիչից, խալաթից և այլ իրերից օգտվելիս), սակայն այդ կլինիկորեն ապացուցված չէ։ Հնարավոր է վարակը փոխանցվի նաև երեխայի ծնվելու ընթացքում։

Գաղտնի փուլի տևողությունը վարակվելուց հետո երկուսից չորս շաբաթ է, որից հետո ի հայտ են գալիս առաջին ախտանշանները։ Հիվանդության ընթացքը սուր է, բնորոշվում է առատ արտադրությամբ և ցավով։

Ախտանշանները կանանց դեպքում՝

  • սեռական օրգանների կարմրածություն, այտուցվածություն, 
  • մանր արյունազեղումներ, 
  • առատ, փրփրանման արտադրություն, 
  • տհաճ հոտ։ 

Ախտանշանները տղամարդկանց դեպքում բավականին մեղմ են և քիչ, կամ էլ բացակայում են, սակայն այդ չի նշանակում, որ նրանց համար անվնաս է։ Առանց ախտանիշների ընթացքող տրիխոմոնիազը կարող է առաջացնել պրոստատիտ և անպտղություն։

Ախտորոշումը

Ախտորոշումը կատարվում է ընդհանուր քսուքի կամ PCR եղանակով:

Բուժումը

Բուժումը ենթադրում է որոշ սկզբունքների պահպանում՝ սեռական հարաբերության դադարեցում որոշ ժամանակով, իմունիտետի անկման պատճառ դարձած ուղեկցող հիվանդության բուժում, հակատրիխոմոնադային դեղորայքի ընդունում, տեղային և ընդհանուր հիգիենիկ պրոցեդուրաներ։ Առաջին ախտանշանները նկատելուն պես հարկավոր է դիմել բժշկի, գուցե հարկավոր լինի մի քանի մասնագետի խորհրդատվություն՝ գինեկոլոգի, ուրոլոգի և վեներոլոգի։

views 15990
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը