Անձնական հիգիենան սպորտով զբաղվելու դեպքում

Անձնական հիգիենան սպորտով զբաղվելու դեպքում

Ֆիզիկական ակտիվությունն ամրացնում է իմունային համակարգը և ամուր առողջության գրավականն է, սակայն մարզումների ընթացքում հիգիենայի կանոնների խախտումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։

Մարզումների ընթացքում զգալիորեն ուժեղանում է քրտնարտադրությունը, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում հիվանդածին մանրէների բազմացման, սնկերի և տարատեսակ վարակների առաջացման համար։

Անձնական հիգիենայի կանոններ

Եթե մարմնի վրա փոքրիկ բաց վերքեր ու քերծվածքներ կան, հարկավոր է մանրէազերծել և պաշտպանիչ սպեղանի դնել վրան։

Աղջիկներին խորհուրդ է տրվում մարզվելուց առաջ մաքրել դեկորատիվ կոսմետիկան, որպեսզի մաշկը լավ շնչի։

Ցանկալի է մարզվելուց առաջ ցնցուղ ընդունել, հատկապես երեկոյան մարզվելու դեպքում, երբ մաշկը բավականին աղտոտված է լինում։ Չլողանալու դեպքում հնարավոր է, որ բարձր քրտնարտադրությունը հանգեցնի ավելի մեծ աղտոտվածության, ինչը կարող է մաշկի ցանավորում և գրգռվածություն առաջացնել։

Ցնցուղ ընդունելիս անպայման ռետինե հողաթափ հագեք։

Եթե մարզվում եք ընդհանուր օգտագործման մարզասարքերով, ապա անձնական սրբիչ վերցրեք և փռեք այն հատվածներում, որոնց դիպչում է մաշկը (հատկապես երեսի դեպքում)։

Որպեսզի նվազեցնեք մաշկի շփումն անցանկալի մակերեսներին, փակ մարզահագուստ ընտրեք։

Մարզվելուց հետո հարկավոր է ցնցուղ ընդունել և լվանալ գլուխը։ Ցանկալի է հակամանրէային օճառ օգտագործել և լողանալ գոլ ջրով։

Սպորտային հագուստի և կոշկեղենի հիգիենան

Սպորտով պետք է զբաղվել հատուկ հագուստ, սպիտակեղեն և կոշիկ կրելով։ Հագուստը պետք է համապատասխանի մարմնի չափսերին, չպետք է նեղ կամ լայն լինի։

Հարկավոր է բնական գործվածքից կարված մարզահագուստ ընտրել։

Յուրաքանչյուր մարզումից հետո հարկավոր է լվանալ հագուստը, իսկ կոշիկը օդափոխման դնել։

Եթե սպորտի այնպիսի տեսակով եք զբաղվում, որի համար հատուկ մշակված հագուստ ու կոշիկ կա, ավելի լավ է ընտրել դրանք (վազքի, քայլելու, թենիսի, բասկետբոլի կոշիկներ և այլն)։ Այդ կնվազեցնի վնասվելու հավանականությունը, կօգնի մեծացնել մարզման արդյունավետությունը և հարմարավետություն կապահովի։

views 6957
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում