Արգանդի կրճատում

Արգանդի կրճատում

Հղիությունն ու ծննդաբերությունը մեծ սթրես են օրգանիզմի համար, այդ պատճռով էլ երեխայի ծնունդից հետո օրգանիզմն անմիջապես չէ, որ վերականգնում է նախքան հղիությունն ունեցած վիճակը։ Հղիության ամբողջ ընթացքում արգանդը փոփոխությունների է ենթարկվում և աստիճանաբար է կրճատվում։

Ծննդաբերությունից հետո արգանդը ծավալով մեծացած է լինում, և նոր ծննդաբերած կինը հետծննդաբերական արտադրություն է ունենում՝ լոխիա։ Այդ պատճառով էլ արգանդում վերականգնողական պրոցեսներն ավելի շատ են լինում և երկարատև։

Ե՞րբ է արգանդը լիովին վերականգնվում

1-1.5 ամիս է պահանջվում, որ արգանդը վերադառնա իր նախկին վիճակին։ Այն առավել արագ կրճատվում է ծննդաբերությանը հաջորդող առաջին օրերի ընթացքում՝ մեկ շաբաթվա ընթացքում կորցնելով իր զանգվածի մոտավորապես կեսը։

Արգանդի վերականգնման արագությունը կախված է ծննդաբերության և հղիության առանձնահատկություններից։

Բազմապտուղ հղիության, գերջրության, խոշոր պտղի և թույլ ծննդաբերության դեպքում արգանդի վերականգնումը մի փոքր դանդաղ է կատարվում։

Հետծննդաբերական շրջանում արգանդի չկրճատվելուն են նպաստում արգանդի մկանունքի ատոնիան և հիպոտոնիան։ Ատոնիան մկանային շերտի ամբողջական պարալիչն է, որի դեպքում միոմետրիումը լիովին կորցնում է տոնուսը և կրճատվելու ընդունակությունը, հազվադեպ հանդիպով երևույթ է։ Հիպոտոնիան տոնուսի և կրճատվելու կարողության նվազումն է։

Այդ վիճակի պատճառներն են՝

  • ծննդաբերություն 18 տարեկանում կամ 25-ից հետո, 
  • արգանդի բորբոքային հիվանդություններ, միոմա, նախկինում կատարած աբորտ և այլն, 
  • էնդոկրին համակարգի պաթոլոգիա, 
  • բազմապտուղ հղիություն, գերջրություն, խոշոր պտուղ, 
  • ձգձգվող կամ արագընթաց ծննդաբերություն, 
  • ընկերքի ատիպիկ դիրք, 
  • արգանդի կառուցվածքի անոմալիաներ։

Ինչպե՞ս արագացնել արգանդի կրճատման գործընթացը

Արգանդն սկսում է կրճատվել ծննդաբերությունից անմիջապես հետո, այդ ընթացքում նրա հատակը պետք է պինդ լինի, իսկ եթե փափուկ է, նշանակում է, որ կրճատման ընդունակությունը նվազած է։ Այդ պարագայում օգնում է արգանդի մերսումը, որը կատարում են դրսից՝ որովայնի առաջնային պատի մասից։

Արգանդի կրճատումը երբեմն ուղեկցվում է ցավով, հատկապես՝ կրծքով կերակրելիս։ Որպեսզի արգանդն արագ կրճատվի, առաջին օրերին որովայնին սառը ջեռակ են դնում, բժիշկը կրճատմանը նպաստող դեղամիջոցներ է նշանակում։

Ծննդաբերության 4-րդ օրվանից սկսած կինն սկսում է ավելի շատ տեղաշարժվել, ինչը նպաստում է արգանդի ավելի ակտիվ կրճատմանը։ Կրծքով կերակրումը նույնպես նպաստում է արգանդի կրճատվելուն։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարությունը մի քանի օրգանների գործունեության խախտման հետևանքն է: Տվյալ ձախողումները կարող են առաջանալ միաժամանակ կամ հաջորդաբար:

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Ինչո՞ւ է իջնում թրոմբոցիտների քանակը և ի՞նչ անել

Թրոմբոցիտները արյան գնդիկներ են, որոնք ունակ են առաջացնելու խցանումներ կամ թրոմբներ