Պոստկաստրացիոն համախտանիշ

Պոստկաստրացիոն համախտանիշ

Պոստկաստրացիոն համախտանիշը վեգետատիվ-անոթային, նեյրոէնդոկրին և նեյրոհոգեկան ախտանիշների համախումբ է, որն առաջանում է արգանդի հավելումների հեռացման հետևանքով:

Ախտանշանները

ՊԿՀ-ի ախտանշաններն ի հայտ են գալիս վիրահատությունից 1-3 շաբաթ անց և լիարժեք զարգանում 2-3 ամիս անց։

Կլինիկական պատկերը՝

  • վեգետատիվ-անոթային խանգարումներ` ջերմային առհոսք, քրտնարտադրություն, տախիկարդիա, առիթմիա, սրտի շրջանի ցավ, հիպերտոնիկ կրիզներ և այլն, 
  • նյութափոխանակության խանգարումներ՝ ճարպակալում, հիպերլիպիդեմիա, հիպերգլիկեմիա, 
  • հոգեհուզական խնդիրներ՝ դյուրագրգռություն, քնի խանգարում, ուշադրության կենտրոնացման խանգարումներ, ագրեսիվ-դեպրեսիվ վիճակներ և այլն։

3-5 տարի անց միզասեռական համակարգում ի հայտ են գալիս էստրոգենի պակասի ախտանշաններ՝ ատրոֆիկ կոլպիտ, ցիստիտ, ցիստալգիա, օստեոպորոզ։

Հորմոնային հեմոստազի փոփոխությունները հանգեցնում են մետաբոլիկ արտահայտված խանգարումների՝ արյան լիպիդային պրոֆիլի փոփոխություն դեպի աթերոգենության կողմ, ինչը հանգեցնում է աթերոսկլերոզի և սրտանոթային հիվանդությունների։

Ավելի ուշ ի հայտ է գալիս օստեոպորոզ, որը դրսևորվում է ատրավմատիկ կամ փոքր տրավմատիկ կոտրվածքներով, հաճախ պարոդոնտոզ է առաջանում (լնդերի հիվանդություն)։

Պատճառները

Պոստկաստրացիոն համախտանիշը հիմնականում առաջանում է ձվարանների հեռացումից հետո: Բազմաբնույթ ախտանշաններն ի հայտ են գալիս ձվարանների ֆունկցիայի վիրաբուժական անջատումից հետո, ինչը պայմանավորված է սեռական հորմոնների կենսաբանական ակտիվությամբ։

Ի տարբերություն բնական մենոպաուզայի, որի դեպքում ձվարանների ֆունկցիան աստիճանաբար, մի քանի տարվա ընթացքում է մարում, օվարիէկտոմիայից՝ ձվարանների հեռացումից հետո ձվարանների ստերոիդոգեն ֆունկցիան անմիջապես, կտրուկ անջատվում է։

Ախտորոշումը

Ախտորոշումը բարդ չէ, հիմնված է անամնեզի տվյալների և կլինիկական պատկերի վրա։ Արյան մեջ դիտվում է գոնադոտրոպինների, հատկապես՝ ֆոլիկուլախթանիչ հորմոնի բարձրացմամբ և E2-ի նվազմամբ, ինչը բնորոշ է պոստմենոպաուզալ տարիքին և այլն։

Բուժումը

Պոստկաստրացիոն համախտանիշի հիմնական բուժումը հորմոնային փոխարինիչ թերապիան է։ ՊԿՀ-ի թեթև ձևի, գանգատների բացակայության, աշխատունակության պահպանման դեպքում կարելի է և չդիմել ՓՀԹ-ի։

Նման դեպքերում ցուցվում է վիտամինաթերապիա (վիտամին A և C) անցկացնել, փոխել սնվելու ռեժիմը (բուսական սնունդ, ձեթեր), քնի խանգարման դեպքում վալերյանա օգտագործել, պահպանել ֆիզիկական ակտիվությունը, ֆիզիկական վարժություններ կատարել կամ ընդունել ֆիտոէստրեգեններ։

Բուժման տևողությունն անհատական է, սակայն պետք է տևի նվազագույնը 2-3 տարի։ Այդ տարիների ընթացքում վեգետաանոթային ախտանշանները սովորաբար կորչում են։

Փոխարինիչ հորմոնային թերապիան հակացուցված է հետևյալ դեպքերում՝

  • կաթնագեղձի կամ էնդոմետրիումի քաղցկեղ, 
  • կոագուլոպատիա, 
  • լյարդի ֆունկցիայի խանգարում, 
  • թրոմբոֆլեբիտ, 
  • անհայտ ծագման արգանդային արնահոսություն և այլն։ 

Կանխատեսումները կախված են տարիքից, վիրահատության ծավալից և պոստկաստրացիոն շրջանի տևողությունից, թերապիան ճիշտ ժամանակին սկսելուց և մետաբոլիկ խանգարումների կանխարգելումից։

 

Աղբյուրը՝ www.medicalj.ru
Թարգմանությունը և խմբագրումը՝ www.sotskiy.am

views 4566
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում