Խորիոամնիոնիտ․ պտղապարկի պաթոլոգիա

Խորիոամնիոնիտ․ պտղապարկի պաթոլոգիա

Խորիոամնիոնիտը պտղապարկի և հարպտղային հեղուկի վարակիչ հիվանդություն է: Վարակումը հաճախ կատարվում է պտղապարկի վաղաժամ պատռման կամ ախտորոշիչ միջամտությունների (ամնիոսկոպիա, թավկենու՝ խորիոնի բիոպսիա, ամնիոցենտեզ, կորդոցենտեզ) հետևանքով։

Խորիոամնիոնիտի հարուցիչները կարող են լինել անաէրոբները, էնտերոկոկերը, ստրեպտոկոկերը, ստաֆիլոկոկերը կամ դրանց համադրությունները։

Ներարգանդային խորիոամնիոնիտի դեպքում հղի կնոջ կամ ծննդկանի ընդհանուր վիճակը վատանում է, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, տախիկարդիա է առաջանում, սեռական ուղիներից թարախանման արտադրություն է հոսում, երբեմն շոշափելիս արգանդի ցավ է զգացվում։ Արտահոսած պտղաջուրը երբեմն տհաճ հոտ է ունենում։

Մոր պերիֆերիկ արյան մեջ հնարավոր է լեյկոցիտոզ դիտվի։ Խորիոամնիոնիտի պատճառից անկախ հնարավոր է, որ պտուղը վարակվի․ այդ դեպքում մեծանում է ներարգանդային հիպոքսիայի վտանգը։

Խոիոամնիոնիտի ախտորոշումից հետո բուժումն սկսվում է աէրոբ և անաէրոբ միջավայրերի վրա ազդող դեղամիջոցներով։ Ցուցման դեպքում (արտահայտված թունահարության դեպքում) ինֆուզիոն թերապիա է անցկացվում։

Խորիոամնիոնիտը հաճախ դրդում է ծննդաբերության, իսկ ծննդաբերություն չսկսվելու դեպքում ցուցվում է խթանել այն։

Ծննդաբերությունից հետո ինտենսիվ թերապիան շարունակում են այնքան, մինչև որ կնոջ վիճակը կարգավորվի և կայունանա։

views 7013

Նմանատիպ նյութեր

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը