Թեք արգանդ

Թեք արգանդ

Արգանդի թեքությունը շեղում է, որը հաճախ բնածին է լինում, սակայն կարող է պատահել նաև ախտաբանական որոշ վիճակների, հիմնականում՝ բորբոքումների, պատճառով։

Պատճառները

Կարևոր է հասկանալ մի հանգամանք․ արգանդի բնածին թեքումը պաթոլոգիա չէ, այն խնդիր չէ, որը պետք է շտապ լուծել։ Այդ դեպքում այն ոչ մի կերպ իրեն զգալ չի տալիս, ընդամենը օրգանի անատոմիական դիրքն է, որ բնորոշ է տվյալ կնոջը։

Խնդիր է այն իրավիճակը, երբ արգանդը փոխում է իր դիրքը պաթոլոգիական որևէ պրոցեսի պատճառով, ամենից հաճախ՝ փոքր կոնքի կպումային պրոցեսների։

Արգանդի դիրքը փոքր կոնքում

1. Անտեֆլեքսիա։ Հաճախ հանդիպող ձևն է։ Արգանդը մոտ է կոնքի կենտրոնին, հատակն ուղղված է դեպի վեր և առաջ, հեշտոցային մասը՝ ներքև և հետ, արգանդի պարանոցի և մարմնի միջև բութ անկյուն է ձևավորված՝ բացվածքը դեպի առաջ։

2. Անտեվերզիա։ Նույնն է, ինչ առաջին դեպքում, միայն թե արգանդի մարմինն ու պարանոցը նույն ուղղությամբ են տեղակայված։

Հազվադեպ հանդիպում են ստորև նշված տեսակները։

3․ Հիպերանտեֆլեքսիա։ Արգանդի մարմինը խիստ առաջ է ուղղված։

4․ Ռետրոֆլեքսիա։ Արգանդի մարմինը խիստ հետ է ընկած (հենց այս էլ անվանում են արգանդի թեքում)։

5․ Լետերոֆլեքսիա։ Արգանդը խիստ շեղված է առանցքից։

Ախտաբանական ռետրոֆլեքսիայի պատճառներն են՝

  • կպումային հիվանդություն, որ առաջանում է վիրահատությունից հետո կամ բորբոքումից հետո, 
  • մկանային ապարատի ատրոֆիա, որի դեպքում թուլանում են ջլերը, 
  • փոքր կոնքի այլ օրգանների հիվանդությունները (միզապարկի, հաստ աղիքի ուռուցք և այլն)։

Ախտանշանները

Հիմնական ախտանշանը դաշտանի խանգարումն է, ինչպես նաև ցավը։ Հնարավոր է, որ ցավ զգացվի նաև սեռական ակտի ընթացքում։ Հազվադեպ, արգանդի միոմայով ուղեկցվելու դեպքում, հնարավոր է այլ օրգանների ճնշում զգացվի (միզարձակման հաճախակիացում կամ փորկապություն)։

Հղիությունը թեք արգանդի դեպքում

Բնածին թեք արգանդը ոչ մի կերպ չի խոչընդոտում բեղմնավորմանն ու հղիությանը։ Անպտղության իրական պատճառը որովայնի խոռոչում առկա կպումներն են լինում, որոնք էլ խոչընդոտում են սերմնաբջիջների շարժմանը։

Ախտորոշումը

Հայտնաբերվում է գինեկոլոգիական սովորական զննման միջոցով, տեսանելի է նաև ուլտրաձայնային հետազոտության ժամանակ։

Բուժումը

Ինչպես նշեցինք, բնածին թեք արգանդը բուժման կարիք չունի։ Արգանդի ախտաբանական թեքման դեպքում առաջին հերթին պետք է բուժել սկզբնապատճառը։ Կպումները վերացնում են վիահատական միջամտության միջոցով (լապարասկոպիա): Խնդիրը հնարավոր է լուծել նաև ֆիզիոթերապևտիկ մեթոդներով (ցեխաբուժություն և այլ մեթոդներ)։

Դաշտանային ցավ․ պատճառները 

Դաշտանային ցավ․ պատճառները 

Շատ հաճախ ցավոտ դաշտանն առաջնային դիսմենորեան է, այսինքն՝ տհաճ զգացողություններ առաջանում են ոչ թե հիվանդությունների պատճառով, այլ ինքնուրույն

Ինչպես գործուն մնալ դաշտանային ցիկլի տարբեր փուլերում

Ինչպես գործուն մնալ դաշտանային ցիկլի տարբեր փուլերում

Դաշտանի ընթացքում, ինչպես նաև «սարսափելի» նախադաշտանային ժամանակահատվածում ինչ-որ բան անելը կարող է դժվար լինել, քանի որ առաջանում է ծանրության, հոգնածության զգացողություն և վատ տրամադրություն:

Ամեն ինչ առաջին դաշտանի (մենարխե) մասին

Ամեն ինչ առաջին դաշտանի (մենարխե) մասին

Երբ պետք է սկսվի ձեր դաշտանի շրջանը 

Էստրոգենի ազդեցությունը օստեոպորոզի զարգացման վրա

Էստրոգենի ազդեցությունը օստեոպորոզի զարգացման վրա

1980-ականներին մարդկային օստեոբլաստների վրա հայտնաբերվել են ընկալիչներ էստրոգենի նկատմամբ, որոնք առաջ են բերել էստրոգենների և օստեոցիտների փոխհարաբերությունների տեսությունը