Հիվանդություններ, որոնց դեմ պահպանակն անզոր է

Հիվանդություններ, որոնց դեմ պահպանակն անզոր է

Պահպանակը անցանկալի հղիությունից պաշտպանվելու ամենատարածված միջոցն է, սակայն պետք է հաշվի առնել, որ այն 100% չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից։

Կարդացեք՝ Ինչպե՞ս ճիշտ օգտագործել պահպանակը

Սիֆիլիս

Առաջնային սիֆիլիսը կարծր շանկր է ունենում, արծաթակարմրավուն էրոզիա կամ վերք, որն ի հայտ է գալիս սեռական օրգանների հատվածում։ Այն, սակայն, կարող է առաջանալ մարմնի ցանկացած հատվածում, այն մասում, որն առնչվել է վարակված մարդու մաշկի հետ։ Կարծր շանկրը երբեմն առաջանում է ազդրերի, որովայնի վրա, բերանի խոռոչում, շրթունքների վրա, անալային անցքի շուրջը, անգամ ափերին։ Զարմանալի չէ, որ մարմնի միայն մի փոքր հատվածը պաշտպանող պահպանակը ոչ միշտ է կարող կանխել վարակումը։

Գենիտալ հերպես

Հիվանդությունն իրեն զգալ է տալիս սեռական ակտից հինգ-վեց օր հետո։ Հերպեսը պատում է շեքը, հեշտոցն ու արգանդի պարանոցը։ Ցավ ու այրոց է զգացվում, անհարմարության զգացում է առաջանում միզարձակման ընթացքում։ Որակյալ պահպանակը հուսալիորեն պաշտպանում է հերպեսից, բայց անօգուտ է, եթե հերպեսը տարածված է նաև շեքի հատվածում։ Սովորական հերպեսով հնարավոր է վարակվել նաև օրալ սեքսի ընթացքում։

Սեռական գորտնուկներ

Սեռական գորտնուկներով վարակվելու վտանգն սպառնում է հիմնականում ակտիվ մարդկանց, որոնք չեն պահպանում հիգիենայի կանոնները։ Վարակվելու հավանականությունը մեծ է այն անձանց դեպքում, որոնք բուժում չեն ստացել գոնորեայի, տրիխոմոնոզի, քլամիդիոզի դեմ։

Հաճախ պահպանակի սխալ օգտագործումն է դառնում վարակման պատճառ։ Ահա հիմնական սխալները՝

  • տղամարդը սխալ է հագնում պահպանակը և սեռական ակտի ժամանակ այն ուղղելու կամ նորից հագնելու անհրաժեշտություն է զգացվում, 
  • պահպանակը հագնում է ոչ թե սկզբում, այլ սեռական ակտի ընթացքում, 
  • պահպանակը հանում է նախքան սեռական ակտի ավարտը, 
  • պահպանակն օգտագործում է միայն հեշտոցային շփման ժամանակ, 
  • միանգամից երկու պահպանակ է օգտագործում, 
  • սեռական ակտի ընթացքում պահպանակը սահում է, 
  • պահպանակը պատռվում է, 
  • պահպանակն անորակ է լինում, պահպանման ժամկետն անցած և այլն։

Ինչպե՞ս խուսափել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից՝

  • սեռական հարաբերություն ունենալ առողջ զուգընկերոջ հետ, 
  • պահպանակն օգտագործել ճիշտ և սեռական բոլոր տեսակի կոնտակտների ընթացքում,
  • պահպանակը միշտ գնել դեղատնից, ուշադրություն դարձնել պահպանման ժամկետին։

Ի՞նչ անել, եթե պահպանակը պատռվել է

Եթե պահպանակը պատռվել է սեռական ակտի ընթացքում, նախ պետք է տաք ջրով և օճառով լվանալ սեռական օրգանները, միզել։ Որոշ դեպքերում հակամանրէային նյութերը կարող են կանխել վարակումը։

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Երբ կնոջ օրգանիզմում տեղի է ունենում օվուլացիա…

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Վահանաձև գեղձը էնդոկրին համակարգի առանցքային օրգաններից է,

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…