Միֆեր և թյուր պատկերացումներ վեներական հիվանդությունների մասին

Միֆեր և թյուր պատկերացումներ վեներական հիվանդությունների մասին

Միֆ 1. Օրալ սեքսն անվտանգ է։

Սխալ է։ Վեներական հիվանդությունների մեծ մասը փոխանցվում է առանց պահպանակի սեռական օրալ շփման միջոցով։ Նշենք, սակայն, որ այդ դեպքում վարակվելու ռիսկն ավելի փոքր է, քան հեշտոցային կամ անալ սեքսի դեպքում։

Միֆ 2․ Սեռական կապն ամուսնացած տղամարդու կամ կնոջ հետ զերծ է վեներական հիվանդությամբ վարակվելու վտանգից։

Սեռական կապն ամուսնացած տղամարդու կամ կնոջ հետ չի բացառում վարակվելը։ Հաճախ վեներական հիվանդություններն ընթանում են առանց ախտանշանների (հատկապես կանանց դեպքում)։ Այդ դեպքում մարդ կասկած անգամ չի ունենում հիվանդության առկայության մասին, որով վարակվել է գուցե տարիներ առաջ։

Միֆ 3․ Սեռական կապն այն մարդկանց հետ, ովքեր պարբերաբար վեներական հիվանդությունների հայտնաբերման հետազոտություններ են անցնում (մանկական հաստատություններ, սննդի արտադրամասեր և այլն) բացառում է վեներական հիվանդություններով վարակվելու վտանգը։

Դժվար է համաձայնել։ Նմանատիպ զանգվածային հետազոտությունները ներառում են միայն ընդհանուր քսուքն ու սիֆիլիսի սերոլոգիական (շիճուկաբանական) ռեակցիաները։ Ուստի հնարավոր է հեշտությամբ չնկատել մի շարք այլ հիվանդություններ՝ քլամիդիոզ, միկոպլազմոզ, ուրեապլազմոզ, վիրուսային ինֆեկցիաներ և այլն, որոնք կարող են և ընթանալ ընդհանուր քսուքում առանց փոփոխություններ առաջացնելու։

Միֆ 4․ Վեներական հիվանդություններով հնարավոր է վարակվել հանրային լողավազաններում կամ ընդհանուր լոգարանից օգտվելու դեպքում։

Այդպես չէ։ Վեներական հիվանդությունների հարուցիչները կայուն չեն արտաքին միջավայրում, արագ ոչնչանում են։ Բացի այդ, առանձին միկրոօրգանիզմներ սովորաբար ընդունակ չեն հիվանդություն առաջացնել։ Վարակվելու համար մեծ քանակությամբ հարուցիչներ են անհրաժեշտ, դրանք միայն սեռական ճանապարհով կարող են հայտնվել օրգանիզմում։

Միֆ 5․ Սեռական ակտից անմիջապես հետո արված ցնցուղումը կանանց դեպքում կարող է էապես նվազեցնել վեներական հիվանդությամբ վարակվելու վտանգը։

Այդպես չէ։ Ցնցուղումը կարող է անգամ բացասաբար անդրադառնալ։ Այն նպաստում է հարուցիչների տարածմանը դեպի իգական սեռական օրգանների վերին հատվածներ՝ առաջացնելով բարդություններ (արգանդի և արգանդի հավելումների բորբոքում)։

Միֆ 6․ Տղամարդկանց դեպքում սեռական հարաբերությունից անիմիջապես հետո միզելը կամ լվացում անելն զգալիորեն նվազեցնում է վարակվելու վտանգը։

Հնարավոր է, որ վտանգը նվազի, բայց ոչ ամբողջությամբ։ Պետք չէ հույսը դնել այդ միջոցների վրա։

Միֆ 7․ Քլորհեքսիդինով պրոֆիլակտիկան հուսալի միջոց է։

Ոչ, բավականին անհուսալի մեթոդ է։ Չկա ոչ մի երաշխիք։ Բացի այդ այն կարող է հեշտոցի դիսբիոզի հանգեցնել՝ գարդներելիոզի։

Միֆ 8․ Պահպանակն անցքեր ունի, որոնցով վարակը կարող է ներթափանցել օրգանիզմ։

Այդպես չէ։ Լատեքսից պահպանակները ճիշտ օգտագործելու դեպքում կխուսափեք վարակումից։

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …