Տնային կենդանիներ և երեխաներ

Որքան երջանկություն են պարգևում տնային կենդանիները երեխաներին՝ գիտենք բոլորս: Իսկ ինչ խնդիրներ կարող են առաջացնել նրանք, կա՞ն վտանգներ երեխաների համար: Նախ և առաջ պետք է հիշել, որ կենդանիները հանդիսանում են տարատեսակ հիվանդությունների կրողներ, իսկ դա վտանգավոր է հատկապես փոքր երեխաների համար

Վարակիչ հիվանդություններ

Առաջին մեծ վտանգը վարակիչ հիվանդություններն են, ամենահայտնին՝ հելմինթոզը, որի դեպքում մարդու օրգանիզմ են ներթափանցում տարատեսակ հելմինտներ՝ ճիճուներ: Տարածված են հատկապես կլոր որդերը՝ ասկարիդ, սրատուտ: Վարակումը տեղի է ունենում ֆեկալ-օրալային ճանապարհով, հիգիենիկ նորմերի խախտման հետևանքով: Հիվանդ կենդանիների կղազատման ժամանակ ճիճվի թրթուրները հայտնվում են շրջակա միջավայր, որտեղ երկար ժամանակ պահպանում են իրենց կենսունակությունը:

Փոքր երեխայի վարակումն արտահայտվում է անհանգստությամբ, ախորժակի նվազմամբ, պարբերական փսխումներով, որովայնի ցավով, հետույքի շրջանում քորի առաջացմամբ, քաշի ավելացման կանգով: Հնարավոր է դիտվի մարմնի ջերմաստիճանի բարձրացում, կամ ցանավորում: Հելմինթոզից խուսափելու համար անհրաժեշտ է այն բուժել և վերացնել հիվանդ կենդանիների մոտ, հատկապես եթե նրանք դրսում են զբոսնում: Շատ կարևոր է հետևել հիգիենային. տուն վերադառնալիս, կենդանիների հետ շփումից հետո պարտադիր լվանալ ձեռքերը, չթողնել կենդանիներին շատ մոտ գտնվել փոքր երեխաներին: Կարդացեք՝ Ճիճվակրությունը հղիության ընթացքում: Հիվանդ կենդանիներից փոխանցվող վարակիչ այլ հիվանդություններ են տոկսոպլազմոզը, միկրոսպորիան, կատաղությունը, քլամիդիոզը և այլն:

Ալերգիա

Բացի վարակիչ հիվանդություններից, որոշ դեպքերում կենդանիները ալերգիայի առաջացման պատճառ են դառնում: Ալերգիան տարատեսակ նյութերի հանդեպ օրգանիզմի գերզգայունության վիճակն է: Այդ նյութերը կոչվում են ալերգեն, որոնք, հայտնվելով մարդու օրգանիզմում, առաջացնում են մի շարք իմունապաթոլոգիական ռեակցիաներ, ինչը հանգեցնում է մաշկի և շնչառական համակարգի ու ստամոքսաաղիքային տրակտի լորձաթաղանթի վնասումների:

Ալերգիայի նշաններն են մաշկի ցանավորում, աչքերի կարմրածություն, արցունքահոսություն, քթահոսություն, հազ և շնչառության դժվարացում: Եթե ընտանիքի անդամներից մեկի մոտ առկա է ալերգիկ հիվանդություն, այդ պարագայում երեխայի մոտ ալերգիայի զարգացման վտանգն ավելի մեծ է:

Եթե պատրաստվում եք տանը կենդանի պահել հղիության պլանավորման ընթացքում, կամ երբ տանը նորածին երեխա կա, ավելի լավ կլինի հետաձգել դա: Իսկ եթե կենդանիները վաղուց ձեր ընտանիքի մի մասն են, ապա անհրաժեշտ կլինի նրանց նախապատրաստել ընտանիքի համալրմանը:

Կանոններ, որոնք պետք է պահպանել

  • Կենդանին պետք է գտնվի անանսնաբուժի հսկողության ներքո, ով կկատարի բոլոր անհրաժեշտ պատվաստումները և հելմինթոզի կանխարգելման միջոցառումները: 
  • Անձնական հիգիենայի խստիվ պահպանում: 
  • Կենդանու հետ շփումից հետո պարտադիր լվանալ ձեռքերը: 
  • Թույլ չտալ կենդանու և երեխայի անմիջական շփումը: Կենդանուն մոտ չթողնել նաև երեխայի անձնական իրերին և խաղալիքներին: 
  • Պահպանել տան ընդհանուր մաքրությունը: Հաճախակի կատարել «խոնավ մաքրում», սենյակների օդափոխում: 
Տանը կենդանի պահելը յուրաքանչյուրի անձնական որոշումն է, սակայն պատասխանատու որոշում կայացնելուց պետք է հաշվի առնել հարցի դրական և բացասական բոլոր կողմերը:

views 11367
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը