Հեշտոցի միջնապատի հատում

Հեշտոցի միջնապատի հատում

Հեշտոցի միջնապատը (մասնակի կամ ամողջական) զարգացման արատ է, որը հանդիպում է արգանդի և հեշտոցի երկու մասի բաժանման դեպքում։

Ցուցումներ

Վիրահատությունը ցուցված է անպտղության (եթե չկան այլ գործոններ), բնականոն սեռական կյանքի անհնարինության դեպքում։

Վիրահատությունը կատարվում ներերակային անզգայացմամբ, գինեկոլոգիական աթոռի վրա։

Բարդությունները

Միջնապատը հեշտոցի պատին հավասար կտրելու փորձի դեպքում հնարավոր է, որ միջնապատի հիմքը հետ ձգվի, վերքի եզրերը լայն բացվեն, կարելը դժվարանա և հեշտոցի նեղացման հանգեցնող սպի առաջանա։

Հետվիրահատական շրջանի առանձնահատկությունները

5-6 օրվա ընթացքում անհրաժեշտ է կարերը մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով և մեկ ամիս սեռական հանգիստ պահպանել։

Ի գիտություն

Անհարմարությունը, որն առաջանում է սեռական ակտի ընթացքում, հնարավոր է հեշտոցի զարգացման արատի դեպքում և պահանջում է դիմել գինեկոլոգի։

views 9332
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Վերարտադրողական շրջան

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել

Վերարտադրողական շրջան

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել