Օրգազմի բացակայություն
Կանանց
53127
Տեսական գրականության մեջ որոշ հեղինակների (Ա․Մ․Սվյադոշ) տվյալներով օրգազմի բացակայություն, բժշկական լեզվով՝ անօրգազմիա, օրգազմական դիֆունկցիա, ունենում է կանոնավոր սեռական կյանքով ապրող կանանց 10-15%-ը։
Աստիճանները
Տարբերում են անօրգազմիայի երեք աստիճան։ Առաջին աստիճանի դեպքում լիբիդոն՝ սեռական ցանկությունը, պահպանվում, և կինն առանց օրգազմի հաճույք ստանալու հնարավորություն է ունենում։ Երկրորդ աստիճանի դեպքում դիտվում է սեռական ակտի հանդեպ անտարբերություն, երրորդի դեպքում՝ բացասական վերաբերմունք, զզվանք։
Սեռական կյանքի փորձ ունեցող կանայք հազվադեպ են լիակատար անօրգազմիա ունենում, հաճախ դիտվում է օրգազմի նվազում, թուլացում։
Սեռական կյանքի փորձ ունեցող կանայք հազվադեպ են լիակատար անօրգազմիա ունենում, հաճախ դիտվում է օրգազմի նվազում, թուլացում։
Տարբերակները
Անօրգազմիան ունենում է հետևյալ տարբերակները՝
- օրգազմի հարաբերական նվազում (թեթև՝ մինչև 50–79%, միջին՝ 20–49%, արտահայտված՝ եզակի դեպքեր),
- օրգազմի բացարձակ նվազում՝ նախորդ ձևին միանում է սուր զգացողությունների կայուն նվազումը,
- օրգազմի հարաբերական բացակայություն, այսինքն՝ բացակայում է սեռական ակտից դուրս մտերմության ժամանակ՝ պետտինգ, մաստուրբացիա, ոչ սովորական աֆեկտ, քուն,
- օրգազմի բացարձակ բացակայություն՝ օրգազմ չի սկսվում և ոչ մի դեպքում,
- օրգազմի կեղծ բացակայություն՝ բազմակի օրգազմ զգալու կարողություն ունեցող կանայք այն չեն զգում, ինչի արդյունքում անբավարարվածություն և սեքսուալ ֆրուստրացիա է առաջանում։
Պատճառները
Օրգազմի բացակայությունը կարող է լինել սեռական ոլորտի ինչպես ինքնուրույն խանգարում, այնպես էլ այլ հիվանդության հետևանք։ Օրգազմի բացակայության հիմնական պատճառն ուժգին սթրեսն է, դեպրեսիան, հորմոնային խանգարումները, ներքին օրգանների հիվանդությունները։ Կարևոր նշանակություն ունի նաև կնոջ ու տղամարդու հարաբերությունը, փոխադարձ վերաբերմունքը։
Էական նշանակություն ունի նաև հոգեբանական գործոնը։ Հաճախ կողմնակի հարցերը՝ աշխատավայրի խնդիրները, հղիանալու վախը, սեքսի հանդեպ վերաբերմունքը, նախապաշարումները, զուգընկերոջ հանդեպ անվստահությունը, իր ինքնագնահատականը, իր գեղեցկության, ավելի ճիշտ՝ «թվացյալ տգեղության» վերաբերյալ ունեցած մտքերը, կարող են շեղել կնոջը։

Բուժումը և կանխատեսումները
Բուժումը ենթադրում է և՛ կնոջ, և՛ տղամարդու ներգրավվածություն։ Գլխավոր մեթոդը հոգեթերապիան է։ Արդյունավետ է սեքսթերապիան, ինչպես նաև սեռական և մարմնակողմնորոշիչ «սուրոգատ» թերապիայի մեթոդները։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ չկան այդ մեթոդներին լավ տիրապետող մասնագետներ, բացի այդ կան բարոյաէթիկական և կրոնական (նաև իրավական) որոշակի սահմանափակումներ։
Առօրյա պրակտիկայում կարելի է խորհրդակցել հոգեբանի հետ, օգտագործել սուգեստիայի և աուտոտրենինգի մեթոդները։ Դեղորայքային (դեպի սեռական օրգաններ գնացող արյան հոսքն ուժգնացնող դեղապատրաստուկներ) և ֆիզիոթերապևտիկ մեթոդները (ռեֆլեքսաթերապիա, վիբրամերսում և այլն) նույնպես կարող են արդյունք տալ հմուտ մասնագետի կողմից կիրառվելու դեպքում։
Կանխատեսումները կախված են կնոջ և տղամարդու փոխհասկացման աստիճանից, տղամարդու՝ որոշակի ջանք ներդնելու պատրաստակամությունից։ Իմացեք, որ սեքսալոգիայում 60-70% օրգազմը (օրգազմով ավարտված սեռական ակտերի քանակը) շատ լավ ցուցանիշ է և հատուկ է միայն սեռական ուժեղ խառնվածքով կանանց։ Սեռական թույլ խառնվածք ունենալով հանդերձ մեծ քանակությամբ օրգազմ պահանջելը միֆերի, կարծրատիպերի ու թյուր պատկերացումների հետևանք է։ Սեքսալոգիայում անգամ հատուկ բանաձևում կա, որ նշվում է ախտորոշման մեջ՝ «իր ուժերից վեր պահանջներ է դնում իր առջև» և «կեղծ գանգատներ»։