Արտաքին սեռական էնդոմետրիոզ

26.07.2019890

Արտաքին սեռական էնդոմետրիոզը հիվանդություն է, որն ուղեկցվում է արգանդի ներքին էպիթելի օջախների առաջացմամբ, բայց ոչ թե արգանդի ներսում, այլ փոքր կոնքի սահմաններում։ Բուժման ամենաարդյունավետ միջոցն էնդոմետրիոիդ օջախների վիրահատական հեռացումն է։

Բուժումը

Նախքան լապարոսկոպիկ վիրաբուժության ներդրումը էնդոմետրիոզի բուժումն իրականացվում էր կոնսերվատիվ թերապիայի միջոցով։ Հայտնի է, որ հիվանդությունը հորմոնակախյալների խմբին է դասվում։ Կնոջ հորմոնային ֆոնի վրա ազդող դեղամիջոցների օգնությամբ հնարավոր է լինում կանխել հիվանդության զարգացումը և նվազեցնել կլինիկական ախտանշանների դրսևորումները։

Չնայած տարբեր դեղամիջոցների կիրառման հնարավորությանը, կոնսերվատիվ բուժումն արդյունավետ չի լինում, հատկապես՝ հիվանդության լոկալիզացված ձևերի դեպքում (խնդիրը որոշ ժամանակ անց կրկնվում է): Այդ դեպքում ավելի արդյունավետ է օջախների այրումը։

Տարածված օջախների հեռացման «ոսկե ստանդարտը» ախտաբանական հատվածների հեռացումն է լապարոսկոպիկ միջամտության ընթացքում՝ կախված հիվանդության ձևից։

Էնդոմետրիոզի ախտաբանական հատվածների հեռացումը կատարվում է կոագուլյացիայի կամ կտրելու-հատելու մեթոդով:

Վերականգնումը

Վիրահատությունից հետո բուժառուն 1-2 օր շարունակում է մնալ բժիշկների վերահսկողության ներքո՝ կախված միջամտության ծավալից, նշանակվում է դեղորայքային բուժում՝ ըստ ցուցման։

Դուրսգրումից հետո խորհուրդ է տրվում 2-3 շաբաթվա ընթացքում սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և սեռական կյանքը։