Հիմենապլաստիկա (կուսաթաղանթի վերականգնում)

Հիմենապլաստիկա (կուսաթաղանթի վերականգնում)

Հիմենապլաստիկան առանց բժշկական ցուցումների իրականացվող միջամտություն է, որը հնարավոր է կատարել ցանկացած տարիքում՝ անկախ ծննդաբերություն ունենալու փաստից։

Ցուցումներն ու հակացուցումները

Հիմենապլաստիկան այն եզակի վիրահատություններից է, որ բժշկական ցուցում չունի և կատարվում է կրոնական կամ էթիկական նկատառումներից ելնելով, երբեմն էլ բռնաբարության հոգեբանական ծանր հետևանքները մեղմելու համար։

Հակացուցումներն այն նույն հիվանդություններն ու վիճակներն են, որոնց դեպքում նաև այլ վիրահատություններ չեն արվում՝ հղիություն, սուր կամ քրոնիկ հիվանդություններ, նորագոյացություններ, հոգեկան խանգարումներ, վեներական հիվանդություններ, արյան հիվանդություններ և այլն։

Նախապատրաստում վիրահատությանը

Միջամտությունից առաջ բժիշկը կարող է նշանակել հետևյալ հետազոտությունները՝

  • գինեկոլոգի խորհրդատվություն, 
  • մեզի, արյան հետազոտություն (կլինիկական, կենսաքիմիական, մակարդելիության, սեռավարակների հայտնաբերման), 
  • քսուքի հետազոտություն հեշտոցի միկրոֆլորայի ուսումնասիրման համար և այլն:

Տեխնիկան

Կարճաժամկետ հիմենապլաստիկա։ Ենթադրում է նախկինում պատռված կուսաթաղանթի մնացորդ հյուսվածքների կարում կամ կուսաթաղանթի վերականգնում հեշտոցի լորձաթաղանթի օգնությամբ։ Արդյունքը պահպանվում է մինչև 7 օր, այնուհետև կարերը ներծծվում են , և հյուսվածքների ամբողջականությունը խախտվում է։ Միջամտությունը տևում է 15-20 րոպե և անցկացվում է տեղային ցավազրկմամբ։

Երկարաժամկետ հիմենապլաստիկա։ Այդ դեպքում վերականգնված կուսաթաղանթը ոչնչով չի տարբերվում բնականից և չի անհետանում թելերի ներծծումից հետո։ Հիմենապլաստիկայի նշված տեսակն ավելի բարդ է․ կուսաթաղանթը ձևավորվում է հյուսվածքների երեք շերտից, և վիրահատությունն իրականացվում է ներերակային անզգայացմամբ։ Վիրահատությունից հետո պացիենտը կլինիկայում անցկացնում է 2-3 ժամ բժիշկների հսկության տակ, որից հետո կարող է գնալ տուն:

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…