Ինչու՞ երբեմն բեղմնավորում տեղի չի ունենում

Ինչու՞ երբեմն բեղմնավորում տեղի չի ունենում

Լինում են դեպքեր, երբ բեղմնավորումից հետո սաղմի իմպլանտացիայի գործընթացը տեղի չի ունենում: Եթե սաղմը չի իմպլանտավորվում, այլ կերպ ասած՝ չի ամրանում արգանդի պատին, ապա հղիություն չի զարգանում: Որո՞նք են այս խանգարման պատճառները:

Մի հետազոտության ընթացքում մասնագետները պարզել են, որ սաղմն արտադրում է հատուկ քիմիական նյութ՝ տրիպսին, որն ազդանշան է ուղարկում արգանդին, որպեսզի այն պատրաստվի սաղմի իմպլանտացիային:

Երբեմն սաղմերն ունենում են գենետիկական որոշակի խանգարումներ, ինչի պատճառով այդ քիմիական նյութի ազդանշանը ճիշտ չի փոխանցվում, և արգանդում առաջանում է սթրեսային պատասխան, իսկ իմպլանտացիան անհնար է դառում: Այդպիսով, արգանդի պատին ամրանալու համար սաղմը կարծես թե ստիպված է քննություն անցնել: Որոշ դեպքերում այն շատ դժվար է լինում, և անգամ առողջ սաղմերը չեն կարողանում իմպլանտավորվել կամ եթե նույնիսկ ամրանում են արգանդի պատին, հետագայում առաջանում են դրանց զարգացման խնդիրներ:

Այս ամենի պատճառը գտնելով՝ հետազոտողները լուրջ խնդիր կլուծեն, քանի որ արտամարմնային բեղմնավորման ձախողման գլխավոր պատճառը հենց սաղմի իմպլանտավորման խանգարումն է: Այդ անհաջող իմպլանտավորման պատճառը բացահայտելով՝ հնարավոր կլինի կանխորոշել վիժման կամ հղիության այլ բարդությունների վտանգները: Այդ պատճառով խորհուրդ է տրվում լիարժեք հետազոտվել, եթե ոչինչ չի ստացվում։

Այս հարցերով զբաղվող մասնագետները նշում են, որ այժմ իրենց խնդիրն է այնպես փոփոխել արգանդի ներքին շերտը, որ այն ճիշտ պայմաններ ստեղծի սաղմի իմպլանտավորման համար, և այդպիսով հղիության ձախողումը կամ հետագա վիժումը կբացառվի:

 

Աղբյուրը՝  livescience.com

views 49190
Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի պարանոցի պոլիպ․ կարո՞ղ է այն ազդել հղիանալու վրա և արդյո՞ք միշտ պետք է հեռացնել

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Վերարտադրողական շրջան

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն