Պոլիօրգանային անբավարարություն

Պոլիօրգանային անբավարարություն


Պոլիօրգանային անբավարարությունը մի քանի օրգանների գործունեության խախտման հետևանքն է: Տվյալ ձախողումները կարող են առաջանալ միաժամանակ կամ հաջորդաբար: Ամենից հաճախ դրա զարգացմանը նպաստում են սրտի աշխատանքի կանգը, ծանր վնասվածքները, թունավորումը, սեպսիսը։
Պաթոլոգիան զարգանում է աստիճանաբար՝ 3 փուլով։
Քանի որ բջիջները վնասվում են, սկսում են արտադրվել ակտիվ մոլեկուլներ, որոնց ազդեցությամբ խաթարվում է արյան անոթների թափանցելիությունն ու տոնուսը, փոխվում են իմունային համակարգի պաշտպանիչ մեխանիզմները և կենսաքիմիական գործընթացները: Սա հանգեցնում է այտուցվածության, բորբոքային ռեակցիաների, անոթների ընդլայնման:


Պոլիօրգանային անբավարարության հիմնական ախտանշաններն են՝


• Շնչառական գործառույթի խանգարումները,
• Մաշկի կապտությունը,
•Գերքրտնարտադրությունը,
• Գիտակցության խանգարումը,
• Ախորժակի կորուստը,
• Փորափքանքը,
• Սրտխառնոցը,
• Դեֆեկացիայի խանգարումը,
• Արյան մեջ կալիումի նվազումը,
• Մաշկի դեղնությունը,
• Ասցիտը։


Պոլիօրգանային անբավարարությունը որոշակի նմանություն ունի այլ հիվանդությունների հետ: Հետևաբար ախտորոշման համար հարկավոր են մի շարք հետազոտություններ.


• Լաբորատոր ախտորոշում,
• Ապարատային զննում (ՈՒՁՀ, ՄՌՏ, ՀՏ, ռենտգեն),


Բուժումը


Թերապևտիկ բուժման հիմնական նպատակը կորցրած գործառույթների
վերականգնումն է, ՊՕԱ-ի բացասական հետևանքների վերացումը և
բարդությունների առաջացման կանխարգելումը: Այդ նպատակով նշանակվում են հակաբիոտիկներ, հորմոններ, հակաբորբոքային դեղամիջոցներ և այլն:

 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին, Յութուբյան ալիքին
 

views 7489
Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Բարդություններ / միջամտություններ

Ե՞րբ կարելի է տեղադրել ներարգանդային պարույր ծննդաբերությունից հետո

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Բարդություններ / միջամտություններ

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ստամոքսի քաղցկեղ

Բարդություններ / միջամտություններ

Ստամոքսի քաղցկեղ

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Բարդություններ / միջամտություններ

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք