Ուզում եմ պատվաստվել հեպատիտ B-ի դեմ. ինչի՞ց սկսել...
Ուզում եմ պատվաստվել հեպատիտ B-ի դեմ. ինչի՞ց սկսել...
Հեպատիտ B-ի դեմ պատվաստումն անհրաժեշտ է բոլորին։ Յուրաքանչյուր անձ կարող է հանդիպել այս վտանգավոր վարակին։
Նախքան պատվաստվելը՝ խորհուրդ է տրվում ստանալու հետևյալ 3 հարցերի պատասխանները.
• Հիվա՞նդ եմ
• Հիվանդացե՞լ եմ
• Պատվաստվա՞ծ եմ
Հիվա՞նդ եմ
Դա պարզելու համար հարկավոր է արյան փորձաքննություն հանձնել ստուգելով` HBSAG-ի նկատմամբ հակամարմինները:
Բացասական արդյունքը ենթադրում է, որ օրգանիզմում վարակ չկա, ինչը նշանակում է, որ հիվանդություն չկա:
Հիվանդացե՞լ եմ
Անցյալում հեպատիտ B-ով վարակված լինելու մասին փաստում են HBCorag-ի հակամարմինները, որոնք պահպանվում են օրգանիզմում ամբողջ կյանքի ընթացքում, նույնիսկ առողջանալուց հետո։ 50-70 %-ի դեպքում սուր հեպատիտը ընթանում է ասիմպտոմատիկ, այնպես որ հնարավոր է չկռահել հիվանդության մասին:
Պատվաստվա՞ծ եմ
Եթե չգիտեք՝ արդյոք մանուկ հասակում պատվաստվել եք hեպատիտ B-ի դեմ, թե ոչ, և պատվաստումների գրքույկն էլ առկա չէ, ապա անհրաժեշտ է ստուգել HBSAG-ի նկատմամբ հակամարմինները:
Եթե բոլոր 3 վերլուծությունները բացասական են, ապա պատվաստման սխեման է 0-1-6 (2 դեղաչափ` ամսական ընդմիջումներով ու ևս մեկը՝ առաջինից կես տարի հետո):
Սակայն, եթե նախկինում պատվաստվել եք, բայց փորձաքննության ընթացքում HBSAG-ի հակամարմինների մակարդակը 10-12 MMA\ մլ-ից պակաս է, ապա կարող եք ստանալ պատվաստանյութի մեկ լրացուցիչ չափաբաժին։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին