Ինչպես են ապրում Դաունի համախտանիշով մարդիկ

Ինչպես են ապրում Դաունի համախտանիշով մարդիկ

Դաունի համախտանիշը բնածին է և ցմահ: Այն կարող է առաջացնել ուսուցման հետ կապված խնդիրներ, ինչպես նաև առողջության՝ սրտի, արյան, մարսողական համակարգի և այլն։ Այս խնդիրները կարող են լինել ինչպես թեթև, այնպես էլ բավականին ծանր: Մարդու քրոմոսոմային կազմը նորմայի սահմաններում պարունակում են 23 զույգ քրոմոսոմ, իսկ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ ունեն լրացուցիչ (մասնակի կամ ամբողջական) 47-րդ քրոմոսոմ: Սա է պատճառը, որ նրանք արտաքնապես տարբերվում են: Բժիշկները չգիտեն, թե ինչու են որոշ երեխաներ ծնվում այս սինդրոմով:


Ռիսկի գործոններ.
- Դաունի համախտանիշով երեխա ծննդաբերելու հավանակությունը մեծանում է մոր տարիքի հետ (35 տարեկանից հետո), քանի որ տարիների ընթացքում ձվաբջիջները քրոմոսոմների բաժանման ավելի մեծ ռիսկ ունեն:
Այնուամենայնիվ, այս սինդրոմով երեխաների մեծ մասը ծնվում է մինչև 35 տարեկան կանանց մոտ, քանի որ այդ տարիքում, ըստ վիճակագրության, ավելի շատ են ծննդաբերում:
- Գենետիկ փոխանցում: Բայց այս սինդրոմ ունեցող երեխաների ընդամենը 3-4 %-ն է կազմում այդ գենի կրող, քանի որ ժառանգել են ծնողներից մեկից:
Ծնողները, ովքեր ունեն Դաունի սինդրոմ ունեցող երեխա, ունեն
կրկին այդ համախտանիշով երեխա ունենալու մեծ ռիսկ։ Բժիշկ-գենետիկները կօգնեն գնահատել ռիսկերը:


Ինչպես է բուժվում Դաունի համախտանիշը
Հնարավոր չէ բուժել այս սինդրոմը: Բայց բժիշկները կարող են օգնել երեխային հաղթահարելու սինդրոմի բժշկական դրսևորումները: Օրինակ, կարելի է վիրահատություն կատարել սրտի անբավարարության դեպքում կամ կրել ակնոցներ՝ տեսողության շտկման համար:


Ինչ խնդիրներ կարող են առաջանալ ուսուցման հետ կապված:
Դաունի սինդրոմով երեխաները կարող են ավելի շատ ժամանակ տրամադրել, որպեսզի սովորեն նստել, քայլել, խոսել («զարգացման հապաղում»): Այս համախտանիշով գրեթե բոլոր երեխաները խնդիրներ ունեն ինտելեկտի հետ կապված: Ի թիվս այլ բաների, նման երեխաները կարող են խնդիրներ ունենալ նաև կապված վարքի հետ:


Դաունի սինդրոմով շատ մարդիկ ապրում են երջանիկ և լիարժեք կյանքով: Բայց նրանք սովորաբար օգնության կարիք ունեն՝ որոշ ամենօրյա առաջադրանքների հետ կապված, իսկ խնամող մարդկանց անհրաժեշտ է ռեսուրս, հաղորդակցություն և ուժ՝ օգնելու համար:

 

 Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

 

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկում. պատճառներ, ախտանիշներ և բուժման ուղիներ

Արգանդի արտանկումը (prolapse uteri) վիճակ է, երբ

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Նվազ սեռական ցանկություն կանանց մոտ. հորմոնների և հոգեբանական գործոնների ազդեցությունը

Սեռական ցանկությունը կանանց մոտ բարդ և բազմաշերտ երևույթ է…