Պոլինոզ. ամեն ինչ ծաղկափոշուց ալերգիայի մասին

Պոլինոզ. ամեն ինչ ծաղկափոշուց ալերգիայի մասին

Պոլինոզը կարող է առաջանալ ցանկացած տարիքում: Ախտանիշները կարող են լինել ոչ ակնհայտ, այնպես որ ալերգիան դժվար է անմիջապես բացահայտել:
Ահա, թե ինչ պետք է իմանալ ծաղկափոշուց ալերգիայի մասին, որպեսզի ժամանակին օգնեք ինքներդ ձեզ:
Պոլինոզը կամ ծաղկափոշուց ալերգիան սեզոնային հիվանդություն է, որի պատճառը փոշոտ բույսերի նկատմամբ մեծ զգայունությունն է: Իմունային համակարգը ընկալում է փոշին որպես վտանգավոր նյութ և սկսում է արտադրել հակամարմիններ՝ դրա դեմ պայքարի համար, ու հայտնվում են ախտանիշները։ Ռիսկը մեծանում է, եթե ունեք այլ ալերգիկ հիվանդություններ, որոնցից է ատոպիկ դերմատիտը: Բացի այդ, ժառանգականությունն ու ապրելակերպը ազդում են ալերգիայի նախատրամադրվածության վրա. օրինակ՝ ալերգիա ունեցող հարազատներ, տան մեջ ակտիվ կամ պասիվ ծխելը, մեծ քանակությամբ տան փոշի:
Ալերգիայի ախտանիշները
Ախտանիշները կախված են ալերգենի նկատմամբ օրգանիզմի արձագանքի բնութագրերից, բայց ամենից հաճախ ազդում են աչքերի և քթի վրա։ Ամենատարածված նշանը քորն է, բայց կան այլ ախտանիշներ ևս.
• կարմրություն և աչքերի այտուցվածություն, արցունքակալում և աչքի մեջ ավազի զգացում
• քթի փակվածություն, քթից հոսք և փռշտոց
• ականջացավ, հազ և խռպոտություն
• գլխացավ և հոգնածություն:
Ինչպես տարբերակել պոլինոզը սուր շնչառական վարակներից
• Պոլինոզը սկսվում է ալերգենի հետ հանդիպումից անմիջապես հետո, ջերմությունը հազվադեպ է բարձրանում, իսկ ախտանիշները շարունակվում են շաբաթներ, քանի դեռ օդում շատ փոշոտում կա:
• Քթից հոսքն անընդհատ թափանցիկ է։
• Շնչառական վարակներն անցնում են մի քանի օրից, և ախտանիշներն աստիճանաբար նվազում են, երբ օրգանիզմը սկսում է հաղթահարել վիրուսը: Մի քանի օրվա ընթացքում քթից հոսքը չորանում է և փոխում գույնը:
Երբ է առաջանում պոլինոզը
Սովորաբար կան երեք հիմնական ալիքներ, երբ պոլինոզը դրսևորվում է ավելի ուժեղ.
• մարտ - ապրիլ ամիսներին՝ ծառերի ծաղկման ժամանակ
• մայիս - հունիս ամիսներին ծաղկում են հացահատիկները և մարգագետնյա խոտաբույսերը
• Օգոստոսին ծաղկում են ամբրիոսան, արևածաղիկը, եգիպտացորենը և այլն։
Ինչպես բուժել ալերգիան
Ամենից հաճախ պոլինոզի դեպքում նշանակվում են.
• Հակաhիստամիններ: Նրանք վերացնում են ալերգիայի ախտանիշները՝ քորը և այտուցվածությունը: Բժիշկը կարող է նշանակել օշարակ, աչքի կամ քթի կաթիլներ: Դեղամիջոցի տեսակը կախված կլինի հիվանդի տարիքից, հիմնական ախտանիշներից և այլ հատկություններից:
• Անոթները նեղացնող ցողացիրներ և կաթիլներ: Օգնում են հեռացնել քթի փակվածության ախտանիշները, բայց դրանք պետք չէ կիրառել առանց բժշկի նշանակման:
• Հորմոնալ ցողացիրներ: Վերացնում է փակվածությունը և ուժեղ հարբուխը: Նրանք գործում են միայն քթի հատվածում, այնպես որ չեն առաջացնում ընդհանուր կողմնակի բարդություններ:
• Ալերգենի նկատմամբ հատուկ իմունոթերապիա։ Սա ալերգիայի պատճառներից ազատվելու միջոց է: Բժիշկը որոշում է այն նյութը, որն առաջացնում է ալերգիկ ռեակցիա և այն ներարկում է հիվանդին՝ աստիճանաբար ավելացնելով դեղաչափը: Բուժումն իրականացվում է ծաղկման շրջանից առաջ` ըստ անհատական սխեմայի:
Ինչպես հեշտացնել պոլինոզի ախտանիշները
• նվազեցրեք կապը ալերգենի հետ
• փոխեք հագուստը և փողոցից վերադառնալուց հետո մաքրեք կոշիկները
• ընդունեք ցնցուղ, լվացեք դեմքը և լվացեք քիթը աղի լուծութով, երբ տուն եք գալիս
• մի բացեք լուսամուտը ծաղկման սեզոնին, հատկապես քամոտ և չոր եղանակին
• օգտագործեք փոշու ֆիլտրով փոշեկուլ
• կրեք դիմակ և արևային ակնոց, որպեսզի փոշին փողոցում չմտնի քթի և աչքերի մեջ:
• ծաղկման ժամանակահատվածում դիետան երբեմն օգնում է։ Օգտագործեք քրքում․ այն կարող է նվազեցնել այտուցը և քորը:
 
 
 Աղբյուրը
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

Շիզոֆրենիայի 10 վաղաժամ ախտանիշներ

Շիզոֆրենիայի 10 վաղաժամ ախտանիշներ

Շիզոֆրենիայով տառապող մարդիկ միշտ վստահ են լինում, որ իրենք առողջ են և հրաժարվում են այցելել բժշկի:

Կարելի՞ է արդյոք ամռանն իրականացնել մաշկի շերտազատում (պիլինգ)

Կարելի՞ է արդյոք ամռանն իրականացնել մաշկի շերտազատում (պիլինգ)

Պիլինգը միջամտություն է, որն ապահովում է վերնամաշկի շերտազատումը

Առաջին օգնության կանոններ, որոնք յուրաքանչյուրը պետք է իմանա

Առաջին օգնության կանոններ, որոնք յուրաքանչյուրը պետք է իմանա

Ի՞նչ անել նախքան օգնություն ցուցաբերելը

Ինչպե՞ս նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ

Ինչպե՞ս նվազեցնել շաքարի մակարդակն արյան մեջ

Առողջ մարդիկ և նրանք, ովքեր ունեն նախաշաքարախտային վիճակ պետք է հետևեն արյան մեջ շաքարի մակարդակի ցուցիչներին, որպեսզի չզարգանա շաքարախտ, իսկ դիաբետիկները պետք է հետևեն, որպեսզի բարդություններ չառաջանան