Ինչու են լեղապարկում հայտնվում քարեր և ինչպես ազատվել դրանցից

Ինչու են լեղապարկում հայտնվում քարեր և ինչպես ազատվել դրանցից

Որոնք են լեղապարկի քարերը
Լեղապարկը որովայնի վերին աջ կողմում գտնվող փոքր օրգան է: Փաստորեն դա «պարկ» է` լեղին պահելու համար, որը մարսողության համար շատ կարևոր հեղուկ է: Այն արտադրում է լյարդը, ապա լեղին մտնում է բարակ աղիք: Բայց որոշ ժամանակ մնում է լեղապարկում, որտեղ երբեմն կուտակվում է և կարծրանում՝ ձևավորելով քարեր: Ըստ վիճակագրության՝ մարդկանց 10-15 %-ը լեղապարկի քարեր ունի: Դրանց չափերը կարող են լինել շատ տարբեր: Որոշ քարեր փոքր են, ինչպես ավազը, մյուսները հասնում են գոլֆի գնդիկների չափերի: Ինչ-որ մեկի մոտ զարգանում է ընդամենը մեկ քար, մյուսի մոտ՝ բազմաթիվ։
Բայց անկախ չափերից՝ դրանք որևէ ախտանիշ չունեն, մինչ դրանցից որևէ մեկը չի փակում ծորանի մուտքը, որով լեղին տեղափոխվում է աղիք: Եվ ահա առաջանում են տհաճ ախտանիշներ:


Ինչպես տարբերակել լեղաքարային հիվանդությունը
Հնարավոր է տարբերակել լեղապակի հիվանդության առկայությունը հետևյալ նշանների համաձայն.
• բութ ցավ որովայնի աջ վերին մասում, որը տևում է մի քանի րոպեից մի քանի ժամ: Որպես կանոն, դա տեղի է ունենում ուտելուց հետո, մանավանդ, երբ ինչ-որ ճարպոտ կամ տապակած բան եք ուտում
• կանոնավոր սրտխառնոց, մինչև անգամ փսխում
• մարսողական խնդիրներ
Դրանք ներառում են փորափքանք, այրոց, լուծ:
Եթե ունեք նման ախտանիշներ, և դուք չեք հասկանում, թե ինչի հետ են կապված, այցելեք թերապևտի կամ անմիջապես գաստրոէնտերոլոգի հետ խորհրդակցեք: Բժիշկը կանցկացնի ֆիզիկական զննում և կնշանակի որովայնի խոռոչի օրգանների ՈՒՁՀ: Հենց այս ընթացակարգն է, որ առավել հաճախ օգնում է քարեր հայտնաբերելու լեղապարկում։
Երբ կանչել շտապօգնություն
Անմիջապես դիմեք օգնության հետևյալ ախտանիշների դեպքում.
• Ստամոքսի ցավը այնքան սաստիկ է, որ չես կարող գտնել հարմար դիրք՝ դիմանալու համար
• Ցավի հետ մեկտեղ նկատվում է մաշկի և աչքերի սպիտակուցների դեղնություն
• Որովայնի ցավը ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ կամ հակառակը՝ նվազմամբ:
Որքանով են վտանգավոր լեղապարկի քարերը
Ծորանում արգելափակված լեղին հղի է ծայրաստիճան տհաճ և նույնիսկ մահացու հետևանքներով:
Դրանք ներառում են.
• Լեղապարկի բորբոքում՝ սուր խոլեցիստիտ է: Այս վիճակն ուղեկցվում է սուր ցավով, ջերմության բարձրացմամբ և պահանջում է շտապ բուժօգնություն:
• Լեղու ծորանի արգելափակում: Սա կարող է հանգեցնել ծորանի լուրջ խնդրի (խոլանգիտ):
• Ենթաստամոքսային գեղձի ծորանի խցանում: Եվ, որպես արդյունք, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ:
• Լեղապարկի քաղցկեղ: Մարդիկ, ովքեր ունեն լեղաքարային հիվանդություն, նաև ունեն քաղցկեղի առաջացման ռիսկ։
• Արյան վարակ. սա կարող է առաջանալ վերոնշյալ խնդիրների պատճառով։
Ինչպես բուժել լեղաքարային հիվանդությունը
Ժամանակակից բժշկությունը կարծում է, որ եթե լեղաքարային հիվանդությունը ախտանիշներ չունի, ապա բուժման կարիք չկա: Այնուամենայնիվ, եթե լեղապարկում կան քարեր, պետք է հետևողական լինել:
• Եթե որովայնի աջ վերին մասում պարբերաբար առաջանում է ցավ և ուժգնանում է, պետք է դիմեք գաստրոէնտերոլոգի: Բժիշկը կնշանակի լրացուցիչ քննություն և, կախված արդյունքներից, խորհուրդ կտա բուժում:


Ընտրանքներն ընդամենը երկուսն են:
1. Քարերը լուծող դեղամիջոցների ընդունում
Պետք է հաշվի առնել, որ լուծարումը կարող է տևել ամիսներ և նույնիսկ տարիներ: Այս ամբողջ ընթացքում կբարձրանա լեղածորանների արգելափակման ռիսկը: Բացի այդ, կան մի քանի նրբություններ:
Նախ, հենց որ դադարեցնեք դեղամիջոցի օգտագործումը, քարերը կարող են կրկին ձևավորվել: Երկրորդ, երբեմն դեղերը չեն օգնում:
Հաշվի առնելով այս ամենը՝ քարեր լուծարելու միջոցներ հազվադեպ են նշանակվում: Այս դեղերը նախատեսված են այն մարդկանց համար, որոնց ցուցված չէ լեղապարկի վիրահատությունը։
2. ԽոլեցիստԷկտոմիա
Սա լեղապարկի հեռացումն է՝ վիրահատության միջոցով, որը քարերի դեմ պայքարի ամենատարածված մեթոդն է:
Վիրահատությունից պետք չէ վախենալ: Լեղապարկը կենսական կարևոր օրգան չէ։ Այն հեռացնելու դեպքում լեղին սկսում է ուղղակիորեն հոսել լյարդից դեպի աղիք, առանց որևէ լրացուցիչ «պարկի»: Վիրահատությունն ապագայում չի ազդի մարսողական գործընթացի վրա:
Ինչու են առաջանում լեղապարկի քարերը
Ճշգրիտ պատճառները դեռևս սահմանված չեն: Բայց ենթադրվում է, որ քարերը հայտնվում են հետևյալ դեպքերում:
• Լեղին պարունակում է չափազանց շատ խոլեստերին: Սովորաբար դրա մեջ կան քիմիական նյութեր, որոնք լուծարում են խոլեստերինը լյարդից: Բայց երբեմն այդ նյութերը պակասում են: Այս դեպքում խոլեստերինի ավելցուկը կարող է վերածվել բյուրեղների և հիմք դառնալ քարերի ձևավորման համար:
• Լեղու մեջ առկա է բիլիրուբին։ Բիլիրուբինը քիմիական նյութ է, որն արտադրվում է էրիտրոցիտների պատճառով, երբ լյարդից շատ բիլիրուբին է դուրս գալիս: Դրանք ներառում են, օրինակ, լյարդի ցիռոզ, լեղածորանների վարակներ, արյան որոշ հիվանդություններ: Բիլիրուբինի ավելցուկը նպաստում է քարերի ձևավորմանը:
• Լեղապարկը ճիշտ չի գործում: Դրա մեջ գտնվող լեղին պահվում է և կարող է դառնալ շատ կարծր, ինչը հանգեցնում է պինդ քարերի ձևավորմանը:
Այս պատճառներից բացի, բժիշկները տարբերակում են այլ ռիսկի գործոններ: Ովքեր ունեն լեղաքարային հիվանդության առաջացման մեծ ռիսկ։
• կանայք
• 40 տարեկանից բարձր տարիքի մարդիկ
• նրանք, ովքեր ունեն ավելորդ քաշ կամ ճարպակալում
• նստակյաց ապրելակերպով մարդիկ
• հղիներ
• նրանք, ովքեր ունեն շաքարախտ, լյարդի հիվանդություն
• նրանք, ովքեր կտրուկ քաշ են կորցրել
• նրանք, ովքեր հորմոնային պատրաստուկներ են ընդունում
• նրանք, ովքեր ընդունում են ճարպոտ սնունդ և չեն ստանում մանրաթելերի անհրաժեշտ քանակ


Ինչպես կանխել լեղաքարերի առաջացումը
Դժբախտաբար, 100 %-ով անհնար է կանխարգելել լեղաքարերի ձևավորումը: Բայց դուք կարող եք նվազեցնել ռիսկը՝ պարզապես փոխելով կենսակերպը:
1. Բաց մի՛ թողեք հերթական կերակրի ընդունումը
Պարբերաբար սնունդ ընդունելը նպաստում է լեղու արտահոսքին:
2. Եթե ցանկանում եք նիհարել, արեք դա գրագետ
Ճիշտ նիհարելու արագությունը` շաբաթական ոչ ավելի, քան 0,5-1 կգ է։
3. Կերե՛ք շատ մանրաթելեր պարունակող մթերքներ
Ձեր սննդակարգում պետք է լինեն մրգեր, բանջարեղեն, ամբողջական հատիկներով թխված հաց:
4. Պահպանե՛ք առողջ քաշ
Պահպանեք այն՝ առողջ սննդակարգին հետևելով և սպորտով զբաղվելով:
5. Ֆիզիկապես ակտիվ եղեք
Ապրելակերպը ռիսկի ամենամեծ գործոններից մեկն է: Հետևաբար, հաճախ գնացեք զբոսանքի կամ այցելեք մարզասրահ:

 

Աղբյուրը
 

Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 


 
 

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։