Ձվարանի կիստայի պայթում և ներորովայնային արյունահոսություն

Ձվարանի կիստայի պայթում և ներորովայնային արյունահոսություն

Ձվարանի կիստայի կամ այլ նորագոյացությունների պայթումը գինեկոլոգիական վտանգավոր վիճակ է, այդ պատճառով արագ հոսպիտալացում և անհապաղ բժշկական օգնություն է պահանջում։

Բարդությունները

Խնդիրն անսպասելիորեն է առաջանում կամ էլ ի հայտ է գալիս որոշ գործոնների ազդեցությամբ՝ սեռական ակտ, վնասվածք, ֆիզիկական ծանրաբեռնվածություն և այլն։ Վտանգը ներքին արյունահոսությունն է, որի արդյունքում զարկերակային ճնշումն ընկնում է և կարող է շոկ, պերիտոնիտ, հետագայում՝ սեպսիս զարգանալ։

Ախտանշանները

Կիստայի կամ նորագոյացության պատռվելու նշաններն են՝

  • ընդհանուր թուլություն, ինքնազգացողության կտրուկ վատացում, 
  • գլխապտույտ, անգամ՝ գիտակցության կորուստ, 
  • տախիկարդիա, 
  • գունատություն և այլն։

Կլինիկական պատկերի արտահայտվածությունը կախված է ներորովայնային արյունահոսության արագությունից, բացի այդ, մեծ դեր են խաղում օրգանիզմի առանձնահատկություններն ու կոմպենսատոր մեխանիզմները։

Ախտորոշումը

Ժամանակ չկորցնելու նպատակով շատ հետազոտություններ չեն անցկավում, բժիշկը սահմանափակվում է անամնեզի հավաքմամբ և բուժառուի զննմամբ։ Վերջնական ախտորոշումն իրականացվում է փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ-ի միջոցով։

Նախավիրահատական ախտորոշման մի մասն է նաև լաբորատոր փուլը՝ արյան և մեզի ընդհանուր հետազոտություն, արյան մակարդելիության գնահատում՝ կոագուլոգրամա, վարակների հայտնաբերման հետազոտություններ, անեսթեզիոլոգի խորհրդատվություն և այլն։

Բուժումը

Ներորովայնային արյունահոսության դեպքում կատարվում է`

  • վիրահատական բուժում, 
  • արյունահոսող օջախի հայտնաբերում և վերացում: 

Հազվադեպ, եթե արյունահոսությունը ուժգին չէ և կլինիկական պատկերը թույլ է արտահայտված, հնարավոր է հոսպիտալացնել պացիենտին և սահմանել հսկողություն:

views 9758
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում