Կարևոր քայլ ընտանիքի պլանավորման հարցում

Կարևոր քայլ ընտանիքի պլանավորման հարցում

Ընտանիք կազմելով՝ ցանկացած մարդ երազում է ոչ միայն սիրող և հոգատար կողակցի մասին, այլև առողջ սերնդի։ Առողջ սերունդ ունենալու համար առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել բժշկական հետազոտություններին․ չէ՞ որ եթե անգամ ձեզ բացարձակապես առողջ եք զգում, ոչ մի երաշխիք չկա, որ չունեք փոքր կոնքի ինֆեկցիոն որևէ հիվանդություն (դրանք հաճախ ընթանում են առանց ախտանշանների) կամ թաքնված այլ հիվանդություններ։

Այդ հանգամանքը շատ կարևոր է հատկապես կնոջ համար, քանի որ հղիության ընթացքում թաքնված հիվանդությունները կարող են իրենց զգալ տալ։ Հնարավոր է, որ հենց հղիությունն էլ դժվարությամբ ստացվի առաջին հայացքից փոքր թվացող խնդիրների պատճառով։ 

Օրինակ քրոնիկ տոնզիլիտը կամ կարիեսը թուլացնում են իմունիտետը և վարակի աղբյուր դառնում՝ նպաստելով նաև այլ բնույթի բորբոքումների ի հայտ գալուն կամ հղիության ընթացքում խնդիրների բարդանալուն։ Այդ պատճառով հղիություն պլանավորելու ընթացքում հարկավոր է դիմել ոչ միայն գինեկոլոգիական խորհրդատվության, այլև թերապևտի, ստոմատոլոգի և այլ մասնագետների։

 

Հետազոտությունները պետք է անցնեն և՛ կինը, և՛ ամուսինը, քանի որ եթե կա անպտղության հարց, ապա այդ նրանց երկուսի խնդիրն է։


Անպտղության պատճառների մասին

Կնոջ անպտղության դեպքում հաճախ պատճառը բոլորովին էլլուրջ չթվացող գիրությունն է լինում և այն կարծիքը, թե գիրուկ կինն ավելի պտղաբեր է, հիմնովին սխալ է։ Ինչպես ավելորդ քաշը, այնպես էլ խիստ նիհարությունը շեղումներ են բնականից, որոնք անդրադառնում են վերարտադրողական ֆունկցիայի վրա։

Ճարպային հյուսվածքը ինքնատիպ էնդոկրին «օրգան է», որում սեռական հորմոնների փոխանակություն և կուտակում է լինում։ Այդ պրոցեսը հիմնականում ընթանում է ներքին ճարպային հյուսվածքում (վիսցիլյար ճարպ), որը գտնվում է մարմնի միջին հատվածում և շրջապատում է ներքին օրգանները։

Բանն այն է, որ այդ ճարպային հյուսվածքում էստրոգենները՝ իգական սեռական հորմոնները, վերածվում են անդրոգենների՝ արական սեռական հորմոնների։ Վիսցիլյար ճարպի ավելցուկը հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման, ձվազատման բացակայության և արդյունքում՝ անպտղության։

Պետք է հաշվի առնել, սակայն, որ պետք է նիհարել աստիճանաբար և առողջ սննդակարգով՝ դիետեոլոգի և բժշկի վերահսկողությամբ։

views 11698
Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ