Աղիքային ցուպիկ հեշտոցում

Աղիքային ցուպիկ հեշտոցում

Աղիքային ցուպիկը բնականորեն առկա է լինում օրգանիզմում, սակայն դրա որոշ տեսակներ հիվանդածին են և կարող են լուրջ խնդիրներ առաջացնել՝ հայտնվելով ստամոքսաղիքային տրակտում։ Երբեմն պատահում է, որ աղիքային ցուպիկը հայտնաբերվում է նաև հեշտոցում։

Պատճառներն ու ախտանշանները

Առողջ կնոջ հեշտոցի միկրոֆլորայի 95% կազմում են լակտոբակտերիաները, և աղիքային ցուպիկը չպետք է առկա լինի նորմայում։ Դրա առկայությունը կարող է չդրսևորվել որևէ նշանով, սակայն հաճախ դեղնավուն, տհաճ հոտով արտադրություն է դիտվում։

Հայտվելով հեշտոցում և բազմանալով՝ աղիքային ցուպիկը հանգեցնում է բնական միկրոֆլորայի խախտման և կարող է բորբոքման ու այնպիսի հիվանդությունների պատճառ դառնալ, ինչպիսիք են բակտերիալ վագինոզը, կոլպիտը, ցերվիցիտը և այլն։ Հետագայում վարակը կարող է հեշտությամբ ներթափանցել արգանդի խոռոչ և ձվարաններ, իսկ միզուկի մեջ հայտնվելով՝ կարող է ցիստիտ առաջացնել, ախտահարել միզապարկն ու երիկամները։

Քսուքում աղիքային ցուպիկի առկայության պատճառները մի քանիսն են՝

  • հիգիենայի կանոնների խախտում, սխալ լվացում, 
  • սխալ ներքնաշորի ընտրություն, 
  • անալ-հեշտոցային չպաշտպանված սեռական ակտ։ 

Ինչպե՞ս ազատվել աղիքային ցուպիկից

Եթե քսուքում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել, ապա պետք է անհապաղ բուժում սկսել։ Բուժումը ենթադրում է հակաբիոտիկների օգտագործում միայն գինեկոլոգի նշանակմամբ, համապատասխան հետազոտություններ անցնելուց և բակտերիայի զգայունակությունը որոշելուց հետո։

Հղիության պարագայում նշանակվում են այդ շրջանում թույլատրելի հակաբիոտիկներ, որոնք չեն ազդում պտղի զարգացման վրա։ Հակաբիոտիկներով բուժումից հետո նշանակվում են պրոբիոտիկներ, որոնք օգնում են կարգավորել միկրոֆլորայի հավասարակշռությունը։

Հետագայում վարակի կանխարգելման նպատակով հարկավոր է պահպանել մի շարք կանոններ՝

  • լողանալիս կամ ինտիմ լվացում անելիս հարկավոր է ջրի շիթն ուղղել առջևից հետ, 
  • պաշտպանվել սեռական հարաբերության ընթացքում, 
  • կրել բամբակյա, ոչ նեղ ներքնաշոր, 
  • հաճախակի փոխել ներքնաշորը։
Ե՞րբ պլանավորել հղիությունը վիժումից հետո

Ե՞րբ պլանավորել հղիությունը վիժումից հետո

Հաճախ է պատահում, որ կանայք, որոնց դեպքում վիժումը եղել է հղիության վաղ ժամկետում, ցանկանում են հղինալ վիժումից անմիջապես հետո․․․․

Դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ (ԴՆՄ)

Դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշ (ԴՆՄ)

Դիսեմինացված ներանոթային մակարդման համախտանիշը (ռուս․՝ ДВС-синдром ) հաճախ հանդիպող և ծանր, կյանքին սպառնացող խախտում է...

Տամպոններ․ ի՞նչ է պետք իմանալ

Տամպոններ․ ի՞նչ է պետք իմանալ

Նախկինում կանայք տարբեր նյութեր են օգտագործել միջադիրներ և տամպոններ պատրաստելու համար, օրինակ՝ եգիպտացի կանայք փափուկ պապիրուս են օգտագործել, հռոմեացիները՝ բրդե տամպոններ․․․

Ուռուցքանման գոյացություններ փոքր կոնքում

Ուռուցքանման գոյացություններ փոքր կոնքում

Փոքր կոնքում առկա գոյացությունը հաճախ հայտնաբերվում է գինեկոլոգիական սովորական զննման ընթացքում․․․