Նախադաշտանային համախտանիշի առանձնահատկությունները

Նախադաշտանային համախտանիշի առանձնահատկությունները

ՆԴՀ-ն ամբողջովին չուսումնասիրված ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է դաշտանին նախորդող մի քանի օրվա ընթացքում։ Սովորաբար դրանք անհետանում են դաշտանն սկսվելուն պես։

ՆԴՀ-ն խորացնող գործոններ են սթրեսը, քրոնիկ հոգնածությունը, էնդոկրին խանգարումները և այլն։

Որո՞նք են ախտանշանները

ՆԴՀ-ի հիմնական ախտանշաններից են ցավ կաթնագեղձերում և որովայնի ստորին հատվածում, անսովոր բնույթի արտադրություն, դյուրագրգռություն և նյարդային լարվածություն։

Նյարդահոգեկան ձևերը, որոնք կարող են արտահայտվել դյուրագրգիռ վիճակի սրմամբ, դեպրեսիվությամբ, լացկանությամբ և անգամ ագրեսիվությամբ։ Այդ ձևը հանդիպում է հիմնականում պերեմենոպաուզայի տարիքում։ Այտուցային ձև, որն արտահայտվում է կաթնագեղձերի փքվածությամբ, վերջույթների և դեմքի այտուցվածությամբ։

Ցեֆալգիկ ձև, որը դրսևորվում է գլխացավով։ Երբեմն այդ ցավը կարող է զգացվել նաև ակնագնդերում։ Ավելի ծանր դեպքերում գլխացավը կարող է ուղեկցվել սրտացավով կամ փսխումով։

Կրիզային ձև, որի դեպքում բարձրանում է զարկերակային ճնշումը, հնարավոր է, որ սրտի հատվածի ճնշման զգացում առաջանա, արագանա սրտխփոցը և մահվան հանդեպ վախ ի հայտ գա, ինչը հատուկ է սրտի հիվանդություն ունեցող մարդկանց։

Ռիսկի գործոններից են՝

  • անամնեզում վիժման կամ աբորտի, գինեկոլոգիական վիրահատության, իգական սեռական օրգանների բորբոքման, գենիտալ կանդիդոզի, գլխուղեղային վնասվածքի դեպքեր, 
  • վատ սնուցում, ֆիզիկական ցածր ակտիվություն, 
  • վերարտադրողական ուշ տարիք։ 

ՆԴՀ-ի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ

Բուժման արդյունավետությունը դժվարանում է տարբերակիչ ախտորոշման բարդությամբ, քանի որ ՆԴՀ-ի ախտանշանները նման են այլ օրգան-համակարգերի հիվանդություններին բնորոշ ախտանշաններին և հնարավոր է շփոթել այլ հիվանդությունների հետ (միգրեն, հիպերտոնիկ հիվանդություն, գլխուղեղի ուռուցք, երիկամների քրոնիկ հիվանդություններ և այլն)։ Ըստ այդմ՝ ՆԴՀ-ի համար ցուցված դեղորայքն անարդյունավետ կլինի։

Ի՞նչ անել

Ինչպես պայքարել ՆԴՀ-ի դեմ, եթե բժիշկը հաստատել է ախտորոշումը։ Բացի հորմոնաթերապիայի կամ նեյրոլեպտիկների ընդունման ռադիկալ տարբերակներից, կան կենսաբանորեն ակտիվ հավելանյութեր, որոնք շատ արդյունավետ են, օրինակ երեկոյան գինարբուկի յուղը։

Ոչ դեղորայքային մեթոդներից են՝ մերսումը, ֆիզիոթերապիան, ռեֆլեքսոթերապիան, ինչպես նաև С, А, Е վիտամինների ընդունումը։ Հորմոնաթերապիան նշանակվում է միայն ու միայն բժշկի ցուցմամբ։

Ինչպե՞ս կանխարգելել ՆԴՀ-ն

Որպես կանխարգելիչ միջոց խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել սեփական կենսակերպին՝

  • փորձել բացառել սթրեսային իրավիճակները, սթրեսակայունություն ձեռք բերել, 
  • խուսափել կլիմայի կտրուկ փոփոխություններից, 
  • մեծացնել ֆիզիկական ակտիվությունը, 
  • վիտամիններ ընդունել,
  • սնվել լիարժեք, ռացիոնալ, 
  • խուսափել աբորտից, 
  • հրաժարվել ալկոհոլից և ծխախոտից։
views 13513
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը