Վարժություններ կրծքի մկանների ամրացման համար․ հետծննդաբերական շրջան

Վարժություններ կրծքի մկանների ամրացման համար․
հետծննդաբերական շրջան

Բոլորին է հայտնի, որ կերակրող մոր կրծքագեղձերն զգալիորեն մեծանում են։ Համապատասխանաբար ձգվում է նաև մաշկը, իսկ մկանները թուլանում են՝ չկարողանալով պահել այդ ծանրությունը։

Կան հատուկ վարժություններ, որոնք օգնում են ամրացնել կրծքի մկանները և վերականգնել գեղեցիկ տեսքը։ Այդ վարժությունները հնարավոր է անել անգամ կրծքով կերակրման ընթացքում, քանի որ լավացնում են կրծքի արյունաշրջանառությունը, նպաստում են կաթի հոսքին և կանխում են լակտոստազը։

Վարժությունները կատարվում են աթոռին նստած դիրքում կամ էլ կանգնած վիճակում։

Ձեռքերը բարձրացրեք գլխի առաջ՝ աջ ձեռքով բռնելով ձախի արմունկը, իսկ ձախ ձեռքով՝ աջ արմունկը։ Գլուխն առաջ հակեք և հինգ անգամ ճակատով էներգիայով սեղմեք ծալված ձեռքերը։

Ձեռքերը տարեք ծոծրակին և հինգ անգամ ծոծրակով սեղմեք ծալված ձեռքերը։

Ձեռքերը դրեք ուսերին։ Պտտեք երկու ձեռքերն էլ ներս և դուրս 5-ական անգամ, վարժությունն ավարտեք ձեռքերի թափահարմամբ։

Ձեռքերը պարզեք դեպի մեջքը և կողպեք։ Այդ վիճակում՝ առանց միմյանցից անջատելու, ձեռքերը հնարավորինս բարձրացրեք վեր և իջեցրեք։ Կրկնեք հինգ անգամ։

Ձեռքերը բարձրացրեք վեր և տնակի տեսք տվեք՝ ափերը մոտեցնելով իրար, արմունկները՝ հեռու պահելով։ Աջ արմունկը հնարավորինս հետ տարեք՝ ափերը միասին պահելով, վերադարձեք սկզբնական դիրքին։ Նույնը կատարեք ձախ արմունկով։ Կրկնեք հինգ անգամ։

Ձեռքերը պարզեք առաջ, միացրեք ափերը և արմունկներն անջատ պահեք, այնուհետև դանդաղ մոտեցրեք իրան, վերադարձեք սկզբնական դիրքին։ Կրկնեք հինգ անգամ։

Չմոռանաք, որ ցանկալի արդյունքին հասնելու համար պետք է պարտաճանաչորեն, կանոնավոր կատարեք վարժությունները։ Այդ դեպքում չորս ամիս անց արդեն իսկ փոփոխություն կնկատեք։

Անքնությունը հղիության ընթացքում

Անքնությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում անքնությունը երբեմն կարող է լինել ապագա մոր օրգանիզմում տեղի ունեցող գործընթացների հետևանք։

Բխկոցը կերակրելուց հետո

Բխկոցը կերակրելուց հետո

Կերակրման ժամանակ երեխան երբեմն կուլ է տալիս օդ, որը կուտակվում է մարսողական տրակտում և կարող է առաջացնել գազեր, փքվածություն ու փսխում:

Տագնապային խանգարումները հղի կանանց մոտ․ պատճառները և բուժումը

Տագնապային խանգարումները հղի կանանց մոտ․ պատճառները և բուժումը

Երեխային սպասելը ուրախ և հուզումնալի ժամանակահատված է:

Թութքը հղիության ընթացքում. ախտանիշներն ու բուժումը

Թութքը հղիության ընթացքում. ախտանիշներն ու բուժումը

Հղիության ընթացքում կանանց մարմինը ենթարկվում է գլոբալ փոփոխությունների և շատ հաճախ թութքի առաջացման պատճառ դառնում։