Օրգազմի բացակայությունը կանանց դեպքում

Օրգազմի բացակայությունը կանանց դեպքում

Սեռական կյանքի հետ կապված գանգատները, որ ունենում են կանայք, հետևյալն են՝

  • սեռական կյանքի հանդեպ սեռական սառնություն (ֆրիգիդություն, ինդիֆերենտություն), 
  • սեռական ակտի ժամանակ բավարարվածության բացակայություն, 
  • սեռական կյանքին խոչընդոտող մեխանիկական (անատոմիական) գործոններ, 
  • սեռական ակտի անհնարինություն հեշտոցի մուտքի մկանների սպազմի հետևանքով։

Կարդացեք՝ Ճի՞շտ է, որ եթե կինը հեշտոցային օրգազմ չի ապրում, ուրեմն հիվանդ է

Սեռական ինդիֆերենտությունը ենթադրում է սեռական հակման բացակայություն։ Կանանց դեպքում օրգազմի բացակայության հիմնական պատճառը զուգընկերոջ սխալ պահվածքն է լինում, ընդ որում՝ այդ դեպքում հեշտ է լինում հասնել օրգազմի ձեռնաշարժության՝ մաստուրբացիայի միջոցով։

Կարդացեք՝ Օրգազմի բացակայություն

Ցանկացած հանգամանքում օրգազմի հասնելու անհնարինությունը կարող է պայմանավորված լինել որևէ հիվանդությամբ։

Ո՞ր հիվանդությունների դեպքում է նկատվում օրգազմի բացակայություն

  • Հիպոպլազիա 
  • Ինֆանտիլիզմ 
  • Ինտերսեքսուալություն 
  • Վագինիզմ 
  • Անօրգազմիա 
  • Դիսպարեունիա 
  • Հեշտոցի նեղություն 
  • Սեռական օրգանների զարգացման արատներ 
  • Հետծննդաբերական պատռվածքների արդյունքում հեշտոցի ախտաբանական լայնացում 
  • Սեռական օրգանների իջեցում կամ արտանկում 
  • Քրոնիկական ադնեքսիտ 
  • Էնդոմետրիոզ 

Կարդացեք՝ 5 առասպել կնոջ սեքսուալության մասին

Օրգազմի բացակայության դեպքում հարկավոր է դիմել գինեկոլոգի՝ բացառելու խոչընդոտող հիվանդության առկայությունը, և սեքսապաթոլոգի։

views 32707
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Վերարտադրողական շրջան

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել

Վերարտադրողական շրջան

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել