Հնարավո՞ր է հղիանալ տղամարդու սեռական քսուքից (նախասերմ, պրեէկուլյատ)

Հնարավո՞ր է հղիանալ տղամարդու սեռական քսուքից (նախասերմ, պրեէկուլյատ)

Կանանց, ովքեր որպես բեղմնականխման միջոց ընտրում են ընդհատված սեռական ակտը, հաճախ մտահոգում է մի հարց․ հնարավո՞ր է հղիանալ տղամարդու սեռական քսուքից (նախասերմ, պրեէկուլյատ)։

Ի՞նչ է սեռական քսուքը

Սեռական քսուքը սերմնաժայթքումից առաջ նկատվող հեղուկն է, թափանցիկ լորձը, որն արտադրվում է սեռանդամում սեռական գրգռման ժամանակ։ Ֆիզիոլոգիական տեսանկյունից այդ հեղուկն օգնում է, որ սեռական անդամի ներհրումը հեշտոցում ավելի դյուրին լինի։ Այդպիսի քսուք է արտադրվում նաև հեշտոցում։

Տղամարդու քսուքը որոշակի քանակությամբ սերմնաբջիջ կարող է պարունակել կրկնակի սեռական ակտի ժամանակ կամ երբ տղամարդը չի հասցնում ճիշտ ժամանակին ընդհատել ակտը, և աննշան սերմնաժայթքում է լինում (չնայած որ հղիանալու հավանականությունը միշտ չէ որ մեծ է)։ Բեղմնավորումն արագ կլինի, եթե սերմնաբջիջները կենսունակ ու արագաշարժ լինեն: Հղիանալու հավանականությունը մեծանում է նաև ցիկլի՝ բեղմնավորման համար նպաստավոր օրերին։

Եթե սեռական ակտերի միջև տղամարդը չի լվացվում, ապա կարճ ժամանակահատվածում մի քանի ակտից հետո հնարավոր է հղիանալ սեռական քսուքի միջոցով։ Բացի այդ, միշտ չէ, որ լվացվելն օգնում է, քանի որ որոշակի քանակությամբ սերմնաբջիջիներ պահպանվում են միզուկում, իսկ տղամարդը չի կարող լիարժեք լվանալ ամբողջ միզուկը: Այդ դեպքում սերմնաբջիջները չեն հասցնում մահանալ, իսկ կնոջ սեռական օրգաններ ներթափանցելուց հետո կարող են բեղմնավորել ձվաբջջին։

Այսպիսով, հիշեք, որ միայն սեռական քսուքից հնարավոր չէ հղիանալ։ Հիմնականում տղամարդը չի հասցնում սեռանդամը դուրս հանել նախքան սերմնաժայթքումը։ Եթե այդպիսի դեպք է լինում, պետք է անհապաղ՝ 72 ժամվա ընթացքում անհետաձգելի բեղմնականխման հաբ խմել, որպեսզի խուսափեք անցանկալի հղիությունից։

Հաշվի առեք, որ սեռական քսուքը կարող է սեռավարակ և դրա հարուցիչներ պարունակել, ուստի պետք է բեղմնականխման որևէ միջոց օգտագործել, օրինակ պահպանակ։

views 68184
Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Հիվանդություններ/միջամտություններ

Միզուղիների կրկնվող վարակներ կանանց մոտ․ ինչո՞ւ են վերադառնում և ինչպե՞ս կանխել

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Վերարտադրողական շրջան

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հիվանդություններ/միջամտություններ

Արգանդի վզիկի «էկտոպիա»․ իրականում ի՞նչ է նշանակում այս ախտորոշումը

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել

Վերարտադրողական շրջան

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել