Պարբերական հիվանդություն

Պարբերական հիվանդություն

Պարբերական (Երևանյան) հիվանդությունը կամ միջերկրածովյան տենդը ժառանգական հիվանդություն է, որը փոխանցվում է ծնողներից: Հիվանդությունն ունի ռասսայական բնորոշում՝ հատուկ է հայկական բնակչությանը և հրեաներին:

Հիվանդության զարգացման պատճառը նյութափոխանակության ծանր խանգարումն է՝ խիստ ժառանգական բնույթի: Արդյունքում բարձրանում է անոթների թափանցելիությունը, շարակցական հյուսվածքը գերաճում է և ձևավորվում է այտուց: Սկզբնական շրջանում հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, սկսում է արտահայտվել դեռահասության շրջանում:

Առաջանում է շճային թաղանթնորի բորբոքում, որը բակտերիալ ծագման չէ: Չնայած նրան, որ դա բացատրվում է նյութափոխանակության խանգարումներով, այնուամենայնիվ, դրա զարգացման հստակ պատճառները հայտնի չեն:

Հիվանդության գլխավոր ախտանշանը պարբերական նոպան է՝ սուր ցավ որովայնում, կրծքում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, հոդացավ: Այն կարող է տևել մինչև մի քանի օր:

Հոդացավը կարող է ուղեկցվել որոշակի շարժումների սահմանափակմամբ: Սովորաբար այն ավելի երկար է տևում՝ մինչև անգամ մեկ շաբաթ:

Բնորոշ է նաև հիվանդության թորակալային ձևը, որին կարելի է վերագրել շնչառական տարատեսակ խանգարումները, բրոնխիտը, պլևրիտը և այլն:

Հիվանդության ախտորոշման համար բժիշկը կազմում է անամնեզ. ճշտում է ցավերի բնույթը, տևողությունը: Կատարվում է արյան գենետիկական հետազոտություն:

Հիվանդության ծանր բարդություններից է երիկամների ամիլոիդոզը, որը հանգեցնում է երիկամային անբավարարության: Սակայն ժամանակին սկսված բուժումը կօգնի խուսափել բարդություններից: Բուժման համար կիրառվում են ոչ ստերոիդայի հակաբորբոքային դեղեր: Բարձր էֆեկտիվություն ունի կոլխիցինը:

Այս դիվանդությունը չի հանդիսանում հղիության հակացուցում: Հղիության ողջ ընթացքում կինը պետք է օգտագործի կոլխիցին:

views 35567

Նմանատիպ նյութեր

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում