Առաջին սեռական փորձ

Առաջին սեռական փորձ

Շատերի համար առաջին սեռական փորձը հուզումնալից և մտահոգիչ է: Սովորաբար աղջիկը վախենում է սպասվող ենթադրյալ ցավից և արյունահոսությունից, ինչի պատճառով ավելորդ լարվածություն է առաջանում:

Առաջին սեռական հարաբերության ժամանակ առաջացող արյունը կուսաթաղանթի պատռման հետևանք է, ինչը բնական է, որ ուղեկցվում է ցավային զգացումով: Սակայն դրանից վախենալ պետք չէ: Ցավի ուժգնությունը կախված է կնոջ անհատական ցավային շեմից, անատոմիական առանձնահատկություններից, ինչպես նաև հոգեբանական տրամադրվածությունից:

Կնոջ էմոցիոնալ տրամադրվածությունն ու ցանկության ուժն են պայմանավորում առաջին սեռական ակտի ընթացքը: Վախի պատճառով ցավն ավելի ուժգին կարող է թվալ, բացի այդ, վախից հնարավոր չի լինի թուլանալ, իսկ լարվածությունը կարող է սպազմ առաջացնել: Թուլանալու դեպքում ցավը և տհաճ զգացողությունները կանհետանան:

Մեծամասամբ, առաջին սեռական հարաբերությունը հարթ է ընթանում՝ առանց ուժգին ցավային զգացողության, հնարավոր է նաև արյունահոսություն ընդհանրապես չդիտվի, ինչը կուսաթաղանթի լավ առաձգականության և անոթների տեղակայման առանձնահատկություննների արդյունք է: Լինում է նաև այնպես, որ արյունահոսություն առաջանում է առաջին մի քանի անգամների ժամանակ, որի պատճառը կուսաթաղանթի ոչ ամբողջական պատռվելն է:

Նորմայում, արյունահոսությունը առատ չէ, վերանում է մի քանի րոպեում: Գինեկոլոգին դիմելու կարիք կլինի, եթե արյունահոսությունը չդադարի, այլ սկսի նմանվել դաշտանային ցիկլի և ուղեկցվի ուժգնացող ցավով:

Ցանկալի է հաջորդ անգամ սիրով զբաղվել 3-7 օր անց, որպեսզի այս ընթացքում կուսաթաղանթի պատռվածքները վերականգնվեն: Պետք չէ մոռանալ հիգիենայի և բեղմնականխման միջոցների մասին, քանի որ հղիանալու հավանականությունը ցածր չէ հենց առաջին անգամից:

Կարդացեք՝ Հղիանալու հավանականությունը առաջին սեռական հարաբերությունից հետո

views 49758
Կլիմաքսը հիվանդություն չէ․ ինչպե՞ս պահպանել առողջությունն ու կյանքի որակը դաշտանադադարի շրջանում

Կլիմաքս

Կլիմաքսը հիվանդություն չէ․ ինչպե՞ս պահպանել առողջությունն ու կյանքի որակը դաշտանադադարի շրջանում

Ինչո՞ւ է կարևոր մինչև հղիություն պլանավորելը դիմել գինեկոլոգի

Հղիության պլանավորում

Ինչո՞ւ է կարևոր մինչև հղիություն պլանավորելը դիմել գինեկոլոգի

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը