Արևը և վերարտադրողական ֆունկցիան

Արևը և վերարտադրողական ֆունկցիան

Վերջին շրջանի հետազոտությունները ցույց են տվել, որ ԱՄԲ-ից հետո այն կանայք, ովքեր եղել են անձրևից զերծ, տաք և արևոտ վայրում, ունեցել են հղիանալու ավելի բարձր հնարավորություններ:

Ամառվա երկար օրերն ու հիանալի եղանակը կայտառություն են հաղորդում, իսկ եթե նաև պլանավորում եք հղիանալ, ապա այն լավագույն ժամանակահատվածն է: Եվրոպայի վերարտադրողական առողջության ամենամյա կոնֆերանսում ներկայացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կանայք, ովքեր ԱՄԲ-ից մեկ ամիս առաջ ավելի շատ են մնացել բարձր ջերմաստիճանով վայրերում, արևի ճառագայթների ներքո, անձրևից հեռու, ունեցել են հղիանալու 3 անգամ ավելի բարձր հավանականություն:

Բժիշկ Ֆրանկ Վանդեկերչկովն ասում է, որ հավանաբար արևը դրական ազդեցություն է ունենում օոցիտների՝ չբեղմնավորված ձվաբջիջների վրա, որոնք հավաքվել էին ձվազատման խթանումից շաբաթներ առաջ: Նա բացատրում է, որ արևի լույսը նպաստում է օրգանիզմում վիտամին D-ի արտադրման, իսկ այն ազդում է մելատոնին հորմոնի մակարդակի վրա: Այս երկուսն էլ իրենց դերն ունեն կնոջ վերարտադրողական ցիկլի կարգավորման հարցում: Արևի լույսի ազդեցությամբ այս հորմոններն ավելի մեծ քանակությամբ են արտադրվում: Վիտամին D-ն բարելավում է ձվաբջջի որակը և բարձրացնում սերմնավորման հավանականությունը: Մելատոնինը կարգավորում է քունը և օրվա ռիթմը, ինչպես նաև մենստրուացիայի ցիկլերը:

Ահա թե ինչու է վիտամին D-ն կարևովորվում ինչպես հղիության պլանավորման փուլում, այնպես էլ դրա ամբողջ ընթացքում: Հատկապես տարվա ցուրտ ամիսներին, երբ հնարավոր չէ արևի լույսից ստանալ այն, բժիշկը կնշանակի վիտամինային հավելումներ: Հղիության ընթացքում վիտամին D-ի ցածր մակարդակը բարձրացնում է վաղաժամ ծննդաբերության, վարակների վտանգը, ինչպես նաև հանգեցնում է պրեէկլամպսիայի, ոսկրերի թերզարգացման:

Կարդացեք՝ Նախապատրաստում հղիությանը, վիտամինների և հանքանյութերի դերը

Թեև հետազոտությունն իրականացվել է մասնավորապես ԱՄԲ կատարած կանանց շրջանում, այնուամենայնիվ բնական ճանապարհով բեղմնավորման դեպքում էլ բարենպաստ ազդեցություն կդիտվի: Այնպես որ, եթե հղիություն եք պլանավորել, ապա ամառը հիանալի ժամանակահատված է, մանավանդ որ ըստ այլ հետազոտությունների՝ ամռան ամիսներին սերմնաբջիջների ակտիվությունը երկու անգամ աճում է:

 

Աղբյուրը՝ fitpregnancy.com

views 11674
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում