Թաքնված վարակներ

Թաքնված վարակներ

Թաքնված վարակները հիմնականում փոխանցվում են սեռական ճանապարհով, երբեմն՝ կենցաղային, հնարավոր է նաև, որ վարակը երեխային անցնի մորից։

Տարածված այդպիսի վարակներից են՝

  • քլամիդիոզ, 
  • միկոպլազմոզ, 
  • տրիխոմոնիազ, 
  • գոնորեա, 
  • ուրեապլազմոզ, 
  • հերպես, 
  • ցիտոմեգալովիրուս, 
  • պապիլլոմավիրուս և այլն։ 

Հիվանդության նախանշանները

Նշված հիվանդությունների դեպքում ախտանշանները կամ աննշան են արտահայտվում, կամ էլ բացակայում են, և մարդ կարող է առհասարակ գլխի չընկնել դրանց գոյության մասին։ Թաքնված նմանատիպ վարակները կարող են չհայտնաբերվել սովորական հետզոտության ժամանակ․ պահանջում են ավելի խորը հետազոտություն, որը նշանակում է բժիշկը։

Նախանշաններից են սեռական օրգաններում զգացվող քորը, ցանավորումը, արտադրությունը։ Ընդ ուրում՝ թաքնված վարակները կարող են իրենց զգալ տալ ոչ միայն միզասեռական համակարգում, հնարավոր է, որ ճնշեն իմունային համակարգը կամ հանգեցնեն այլ խնդիրների: Քանի որ հաճախ մարդիկ անտեսում են այդ փոքր թվացող խնդիրները, հիվանդություններն անցնում են քրոնիկ վիճակի։

Ախտորոշումը

Ախտորոշման ամենաարդյունավետ միջոցներից են՝

  • իմունոֆերմենտային հետազոտություն, 
  • կուլտուրալ մեթոդ, 
  • մանրադիտակային մեթոդ (քսուքի հետազոտություն), 
  • ԴՆԹ ախտորոշում, 
  • ՊՇՌ ախտորոշում։ 

Հնարավոր հետևանքները Ժամանակին չհայտնաբերելու և հիվանդությունը բարձիթողի վիճակի մատնելու դեպքում հնարավոր է լուրջ հետևանքների բախվել, օրինակ՝ միզասեռական համակարգի օրգանների ախտահարման, դժվարացած միզարձակման, ցիստիտի և այլն։ Ամենավատ հետևանքրից մեկը, որին հնարավոր է բախվել, անպտղությունն է:

Օրգանիզմի ազդակների հանդեպ ավելի ուշադիր լինելու, կասկածելի, անգամ աննշան թվացող խնդիրների ի հայտ գալուն պես բժշկին դիմելու և անհրաժեշտ հետազոտություններն իրականացնելու դեպքում հնարավոր է զգալիորեն նվազեցնել վտանգավոր հետևանքների առաջացման ռիսկը։

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Վերջին տասնամյակներում նկատվում է մայրանալու տարիքի աճ…

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուց

Սեռական շուրթերի այտուցը (edema labiorum) հանդիսանում է…

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի կառուցվածքային անոմալիաները

Արգանդի անոմալիաները (uterine anomalies) ներարգանդային …

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստա

Նաբոտյան կիստաները (կոչվում են նաև նաբոտյան ֆոլիկուլներ…