Բարտոլինյան գեղձի աբսցես․ վիրահատական բուժումը

Բարտոլինյան գեղձի աբսցես․ վիրահատական բուժումը

Հեշտոցի նախամուտքի մեծ գեղձի (բարտոլինյան գեղձ) աբսցեսը թարախակալում է, որն առաջանում է գեղձի հյուսվածքում և բջջանքում վարակի ներթափանցման պատճառով (իսկական աբսցես)։ Բարտոլինյան գեղձի կիստայի առկայության դեպքում հնարավոր է, որ վարակվի և թարախակալվի նաև կիստայի պարունակությունը (կեղծ աբսցես)։

Կարդացեք՝ Բարտոլինյան գեղձի կիստա

Ցուցումներ վիրահատության համար

Վիրահատություն է կատարվում հետևյալ դեպքերում՝

  • նախամուտքի մեծ գեղձի թարախակույտ, 
  • նախամուտքի մեծ գեղձի թարախակույտի ախտադարձ (կրկնում), 
  • կեղծ թարախակույտը բացելուց հետո չապաքինվող խուղակի (ուղին, որը բորբոքման հատվածը կապում է որևէ խոռոչի և բորբոքային հեղուկի կամ թարախի արտահոսք ստեղծում) առկայություն, 
  • հեշտոցի նախամուտքի մեծ գեղձի և ծորանի թարախակալված կիստա։

Ցավազրկումը

Վիրահատությունը կատարվում է ցավազրկմամբ։ Ցանկալի չէ տեղային անզգայացում կատարել, քանի որ անեսթետիկի ներարկումն ինքնին շատ ցավոտ կարող է լինել։

Բարդությունները

Հնարավոր բարդություններն են՝

  • հեշտոցի նախամուտքի մեծ գեղձի թարախակույտի ախտադարձ (կրկնում), 
  • չապաքինվող խուղակի ձևավորում, 
  • հեշտոցի նախամուտքի մեծ գեղձի կիստայի ձևավորում, 
  • պրոցեսի ընդհանրացում, 
  • թարախակալման տարածում անատոմիական հարևան գոյացությունների վրա։

Հետվիրահատական շրջանը

Վիրահատությունից հինգ-վեց օր անց այցելուն դուրս է գրվում հիվանդանոցից։ Խորհուրդ է տրվում հակամանրէային թերապիա անցկացնել՝ հաշվի առնելով հակաբիոտիկների հանդեպ զգայունությունը, ինչպես նաև դեսենսիբիլիզացնող թերապիա, ֆիզիոթերապիա, պահպանել հիգիենայի կանոնները և ազատ ներքնաշոր կրել։

Ի գիտություն վիրահատված այցելուին

Սեռական շուրթի շրջանում այտուցվածության, ցավելու, մարմնի ջերմաստիճանի բարձրացման, աճուկային աֆշահանգույցների մեծացման և ցավելու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։

views 14880
Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Հիվանդություններ/միջամտություններ

Ձվարանների կիստաներ․ որո՞նք են վտանգավոր և որոնք՝ ոչ

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ