Ճի՞շտ է, որ հղիության ընդհատման դեղորայքային մեթոդը կիրառվում է մինչև հղիության մոտ 8-9-րդ շաբաթը, իսկ գործիքայինը՝ մինչև 12-րդ շաբաթը

Ճի՞շտ է, որ հղիության ընդհատման դեղորայքային մեթոդը կիրառվում է մինչև հղիության մոտ 8-9-րդ շաբաթը, իսկ գործիքայինը՝ մինչև 12-րդ շաբաթը

Հղիությունը միշտ չէ, որ ցանկալի է կնոջ համար: Պետք է գիտակցել, որ հղիության ընդհատումը խիստ պատասխանատու քայլ է և չի կարելի տրվել վախին ու հուսահատությանը: Նկատի ունեցեք, որ որքան բարձր է հղիության ժամկետը, այնքան մեծ է առողջությանը վնաս հասցնելու վտանգը:

Ներկայում կիրառվում է հղիության ընդհատման երկու եղանակ՝ դեղորայքային և վակուում ասպիրացիա: Դեղորայքային ընդհատման մեթոդն ավելի արդյունավետ է հղիության վաղ ժամկետում՝ մինչև 9 շաբաթական դառնալը:

Մյուս մեթոդը՝ վակուում ասպիրացիան, կնոջ ցանկությամբ կարող է կիրառվել հղիության և՛ ցածր, և՛ բարձր ժամկետներում: Օրենքի համաձայն՝ թույլատրվում է հղիությունն ընդհատել մինչև 12 շաբաթական ժամկետը:

Հաշվի առեք՝ հղիության դեղորայքային ընդհատման մեթոդն առանց բժշկի նշանակման և վերահսկողության հակացուցված է, քանի որ կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել և անգամ սպառնալ կնոջ կյանքին:

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Կարո՞ղ է արդյոք պայթել միզապարկը, եթե երկար ժամանակ զսպեք ձեզ ու չմիզեք

Միզապարկն ունի առաձգական պատեր, որոնք որոշակի արտաքին ազդեցությամբ իսկապես կարող են պայթել, սակայն ոչ մեզի մեծ ծավալի պատճառով

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Ե՞րբ է անհրաժեշտ այցելել ուրոլոգի, ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի ադենոմայի առաջացումից

Տղամարդն ուրոլոգիական առաջին զննումն անցնում է կյանքի առաջին ամիսներին, երբ մանկաբույժը զննում է իրականացնում՝ ամորձապարկի զարգացման պաթոլոգիաները բացառելու նպատակով։