Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում

Հղիության կրկնվող կորուստները ոչ միայն բժշկական, այլև լուրջ հոգեբանական խնդիր են զույգերի համար։ Ժամանակակից բժշկության մեջ կրկնվող վիժումները պահանջում են համալիր և խորքային մոտեցում, քանի որ բազմաթիվ դեպքերում հնարավոր է հայտնաբերել պատճառը և կանխել հետագա կորուստները։

Ո՞րն է համարվում կրկնվող վիժում
Կրկնվող վիժում է համարվում երկու և ավելի հաջորդական ինքնաբուխ հղիության ընդհատումը մինչև պտղի կենսունակության ժամկետը։

Վիժումները կարող են լինել՝

  • վաղ (մինչև 12 շաբաթ)
  • ուշ (12–20 շաբաթ)

 Հիմնական պատճառները
Գենետիկ գործոններ

Էմբրիոնի քրոմոսոմային խանգարումները կրկնվող վիժումների ամենահաճախ պատճառներից են։

 Անատոմիական պատճառներ

  • Արգանդի միջնապատ
  • Ներարգանդային սինեխիաներ
  • Արգանդի բնածին անոմալիաներ
  • Միոմատոզ հանգույցներ

 Հորմոնալ խանգարումներ

  • Պրոգեստերոնի անբավարարություն
  • Վահանաձև գեղձի հիվանդություններ
  • Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ (PCOS)
  • Շաքարային դիաբետ

 Իմունոլոգիական և թրոմբոֆիլիկ վիճակներ

  • Անտիֆոսֆոլիպիդային համախտանիշ
  • Ժառանգական թրոմբոֆիլիաներ

Վարակային և բորբոքային գործոններ
Քրոնիկ էնդոմետրիտ և որոշ ինֆեկցիոն գործընթացներ

 Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ
Կրկնվող վիժումների դեպքում հետազոտումը պետք է լինի փուլային և անհատականացված․

  • Կարիոտիպավորում
  • Հորմոնալ հետազոտություններ
  • Թրոմբոֆիլիայի սկրինինգ
  • Անտիֆոսֆոլիպիդային հակամարմիններ
  • Փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն
  • Հիստերոսկոպիա՝ ցուցման դեպքում

 Բուժման ժամանակակից մոտեցումներ
Բուժման մարտավարությունը կախված է հայտնաբերված պատճառից․
Հորմոնալ աջակցություն

Պրոգեստերոնային թերապիա որոշ դեպքերում

 Հակաթրոմբոտիկ բուժում
Թրոմբոֆիլիկ կամ իմունոլոգիական պատճառների դեպքում

 Վիրաբուժական շտկում
Արգանդի կառուցվածքային խնդիրների առկայության դեպքում

 Կենսակերպի փոփոխություն
Ծխախոտի, ալկոհոլի սահմանափակում, քաշի կարգավորում, սթրեսի նվազեցում

Վերարտադրողական կանխատեսում
Չնայած կրկնվող վիժումները լուրջ խնդիր են, ժամանակակից ախտորոշման և բուժման պայմաններում շատ զույգեր հետագայում ունենում են հաջող և բարեհաջող հղիություն։Ժամանակին մասնագիտական գնահատումն ու ճիշտ վարման տակտիկան կարևոր նշանակություն ունեն առողջ հղիության հասնելու համար։

views 1172
Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Անպտղություն․ կնոջ և տղամարդու գործոնների համակցված ազդեցությունը

Տղամարդու առողջություն

Անպտղություն․ կնոջ և տղամարդու գործոնների համակցված ազդեցությունը

HLA համակարգը կրկնվող վիժումների և իմպլանտացիայի խանգարումների համատեքստում

Հղիության պլանավորում

HLA համակարգը կրկնվող վիժումների և իմպլանտացիայի խանգարումների համատեքստում

Խնդիրներ, որոնք չեն հանդիսանում անպտղության պատճառ

Հղիության պլանավորում

Խնդիրներ, որոնք չեն հանդիսանում անպտղության պատճառ