Հեշտոցի միկրովնասվածքներ

Հեշտոցի միկրովնասվածքներ

Հեշտոցի մաշկի և լորձաթաղանթի ամբողջականության խախտումը դառնում է ինտիմ հատվածում անհարմարավետության և տհաճ զգացողությունների (քոր, այրոց, գրգռվածություն) պատճառ և նպաստավոր պայմաններ ստեղծում ինֆեկցիոն ու բորբոքային հիվանդությունների առաջացման համար՝ կանդիդոզ, ցիստիտ և այլն։

Միկրովնասվածքների առաջացման պատճառները

Հեշտոցի լորձաթաղանթի միկրովնասվածքները կարող են առաջանալ երկարատև, հաճախակի կամ կոպիտ սեռական ակտերի արդյունքում։

Հաճախ հեշտոցի պատերը վնասվում են սեռական ակտի ժամանակ բնական քսուքի պակասի պատճառով։

Ինտիմ հիգիենայի կանոնների խախտումը կարող է հանգեցնել հեշտոցի դիսբիոզի։ Լորձաթաղանթի պաշտպանական ֆունկցիան թուլանում է և հետևանքներից մեկն էլ հենց փոքրիկ վնասվածքներն են դառնում։

Միկրովնասվածքների առաջացման այլ պատճառներից են՝

  • ալերգիկ ռեակցիաները, 
  • էստրոգեն հորմոնի պակասը, 
  • իմունիտետի անկումը, 
  • հակաբիոտիկների երկարատև օգտագործում և այլն։ 

Օրգանիզմի բնական պաշտպանությունն ամեն օր ենթարկվում է փորձությունների։ Հորմոնային փոփոխությունները, դեղամիջոցների գտագործումը և անվնաս թվացող, բայց վնասակար սովորություններն ու նախընտրությունները՝ նեղ ներքնաշոր, ամենօրյա միջադիրների օգտագործում, բացասաբար են ազդում հեշտոցի միկրոֆլորայի վրա, նպաստում են ախտածին բակտերիաների զարգացմանը և լորձաթաղանթի վնասմանը։

Անցանկալի հետևանքերից խուսափելու համար անհրաժեշտ է ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ և պարբերաբար դիմել գինեկոլոգիական խորհրդատվության։

Հարկավոր է օգտվել ինտիմ լվացման միջոցներից, ամեն օր փոխել ներքնաշորը, երկուսից չորս ժամը մեկ փոխել տամպոնն ու միջադիրը:

views 14901
Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Վերարտադրողական շրջան

Ձվարանային պաշար․ ինչու՞ տարիքը միակ որոշիչ գործոնը չէ

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Հղիության պլանավորում

Քրոնիկ էնդոմետրիտ․ անպտղության և կրկնվող վիժումների հաճախ անտեսվող պատճառ

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Վերարտադրողական շրջան

Վաղ ձվարանային անբավարարություն․ երբ ձվարանների ֆունկցիան նվազում է ժամանակից շուտ

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում

Հղիության պլանավորում

Հաճախակի կրկնվող վիժումներ․ պատճառներ, հետազոտություններ և վերարտադրողական կանխատեսում