Ճի՞շտ է, որ հղի կնոջ լսած երաժշտությունն ազդում է պտղի նախասիրությունների վրա

25.02.20145465

Շատերս ենք տարբեր մարդկանցից լսել, որ հղիության ժամանակ կնոջ հույզերն ու զգացմունքները, լսած երաժշտությունն ազդում են երեխայի և նրա նախասիրությունների ձևավորման վրա:

Պարզվում է, որ այո, հույզերն ու զգացմունքները կարող են անդրադառնալ պտղի վրա, սթրեսը կամ հոգեկան լարվածությունը կարող են բարձրացնել վիժման վտանգը: Իսկ դրական ապրումները, ընդհակառակը, նպաստում են պտղի սնուցման բարելավմանը և ներդաշնակ զարգացմանը: 

Ինչ վերաբերում է երաժշտությանը՝ նկարագրված են դեպքեր, երբ հղիության ամբողջ ընթացքում կամ երեխայի կյանքի առաջին ամիսներին մայրը լսել է Մոցարտի երաժշտությունը, արդյունքում երեխան հետագայում նախապատվությունը տվել է դասական երաժշտությանը կամ դարձել է երաժիշտ: Բայց, իհարկե, սա գիտականորեն ապացուցված չէ: