Անմիզապահությունը հղիության ընթացքում

Անմիզապահությունը հղիության ընթացքում

Անմիզապահության դեպքում առաջանում է մեզի ինքնաբուխ արտահոսք: Համաձայն վիճակագրական տվյալների՝ հղի կանանց շուրջ 65%-ն ունի այս խնդիրը: Հղիության ընթացքում անմիզապահությունը սովորաբար սկսում է արտահայտվել երկրորդ եռամսյակում և ուժեղանում է երրորրդում: Նույնիսկ ծննդաբերությունը միշտ չէ, որ լուծում է այս խնդիրը, որոշ «երջանիկներ» նշանակալի իրադարձությունից ամիսներ հետո ստիպված են լինում հաճախ փոխել միջադիրները:

Հղիության ընթացքում անմիզապահության պատճառները

Միզապարկից հեղուկի անվերահսկելի արտահոսքի մի քանի հիմնական պատճառ կա: 

  • Արգանդի չափի մեծացում: Փոքրիկը մեծանում է, արգանդը ձգվում է և սկսում է ճնշել միզապարկին՝ փոքրացնելով այն: 
  • Պտղի շարժումներ: Երբեմն պտուղն այնքան ակտիվ է լինում, որ թաթիկների կամ տոտիկների հարվածները միզապարկի հատվածում առաջացնում են մեզի հանկարծակի արտահոսք: 
  • Հորմոնային ֆոնի փոփոխությունները: «Հղիության հորմոնը»՝ պրոգեստերոնը, նպաստում է միզապարկի պատերի և սֆինկտերի (սեղմման մկան) թուլացմանը, ինչպես նաև թուլացնում է մկանային հյուսվածքի տոնուսը: 

Նշենք, որ հղիության ընթացքում անմիզապահություն հաճախ ունենում են մեծ տարիքի կանայք՝ քաշի արագ ավելացման, ինչպես նաև մի քանի հղիությունների հերթագայման դեպքում: Հղի կանանց մեծամասնության դեպքում ծննդաբերությունից հետո խնդիրն ինքնաբերաբար վերանում է, այնինչ պետք չէ հույս դնել պատահականության վրա: Բժիշկների (ուրոլոգ և գինեկոլոգ) խորհրդատվությունն անհրաժեշտություն է:

Անմիզապահության դեպքում անհրաժեշտ հետազոտություններ

Ախտաբանական վիճակների զարգացումը բացառելու համար հղի կնոջը նշանակում են հետևյալ հետազոտությունները՝

  • մեզի ընդհանուր հետազոտություն,
  • միզասեռական համակարգի ՈՒՁՀ,  
  • գինեկոլոգիական զննում,
  • միզուղիների համակարգի ՈՒՁՀ , 
  • օրագրում միզարձակման մասին տվյալների արձանագրում: Այստեղ հաշվի է առնվում ցանկացած բան՝ և՛ նորմալ, և՛ անմիզապահության դեպքերի քանակը, ինչպես նաև հեղուկի մոտավոր զանգվածը: 

Անմիզապահություն տեսակները

Հետազոտությունները և միզարձակման մասին օրագրում նշված արձանագրությունները կօգնեն բժշկին ճիշտ ախտորոշել անմիզապահության տեսակը:

Հղիության ընթացքում մեզի դանդաղ հոսք՝ միզապարկի գերլցվածության պատճառով: Այս պարագայում մեղավորը թուլացած մկաններն են. միզարձակման ժամանակ կնոջը չի հաջողվում ազատվել կուտակված ամբողջ հեղուկից, դրա մի մասը մնում է և անկառավարելի կերպով հետագայում արտահոսում:

«Միզապարկի գերակտիվություն»: Այս վիճակը կարող է առաջանալ ինչպես մկանների թուլությունից, այնպես էլ նյարդային համակարգի աշխատանքի որոշակի խանգարումներից, որի հետևանքով միզապարկի նյարդային վերջույթները մեծ ուշացումով են ազդանշան տալիս ուղեղին գերլցված լինելու մասին: Արդյունքում հղի կինը, հանկարծակի զգալով միզարձակման ուժեղ ցանկություն, ստիպված է լինում գրեթե վազելով հասնել զուգարան, իսկ դրա համար միշտ չէ, որ ժամանակը բավականացնում է, և մեզի մի մասը հասցնում է արտահոսել:

Սթրեսային անմիզապահություն: Սա ամենատարածված երևույթներից է, դարձյալ կապված է մկանների և կոնքի մկանների թուլության հետ, որն առաջանում է որովայնի առաջնային պատի մկանների կտրուկ լարվածության (փռշտոցի, ծիծաղի կամ հազի) դեպքում:

Կարդացեք

Անմիզապահությունը կլիմաքսի ընթացքում

Ինչպե՞ս պայքարել անմիզապահության դեմ

Անմիզապահության համար դեղամիջոցներով բուժում նշանակվում է միայն ամենածայրահեղ դեպքերում: «Կանեֆրոն» բուսական ծագման դեղամիջոցը հղիության դեպքում միզապարկի վրա թողնում է սպազմալիտիկ, հակաբորբոքային և հակամանրէային ազդեցություն: Հենց դա են նշանակում կանխարգելման նպատակներով:

Խորհուրդներ՝  

  • Նախածննդյան բանդաժի կրում, որն արգանդը պահող և դրանով իսկ միզապարկի վրա ճնշումը նվազեցնող հատուկ գոտի է:  
  • Ժամանակին միզարձակում՝ լոգասենյակ գնալու ցանկությունը չզսպել, նույնիսկ, եթե միզապարկի լցվածությունը պարզ չի արտահայտվում (խորհուրդը հատկապես ակտուալ է ՄՊ գերակտիվության պարագայում): 
  • Միզարձակման գործընթացի ժամանակ ցանկաի է մի թեթև առաջ կռանալ և մի փոքր ուժ տալ, այդպես միզուղիներն առավելագույնս կբացվեն: 
  • Ջրային ռեժիմի սահմանափակում: Օրական մեկ և կես լիտր հեղուկը լիովին բավարար է բժիշկների կարծիքով: Պետք չէ ջուր խմել քնելուց նվազագույնը մեկ ժամ առաջ:
  • Կեգելի վարժությունները հիանալի կերպով մարզում են հեշտոցային մկանները և նրանց հարող օրգանները:
  • Դեղաբույսերի ընդունում: Ահա մի քանի առավել հեշտ պատրաստվող պարզ բաղադրատոմս: Մասուրի պտուղների թուրմ՝ 4 գդալ պտուղը մանրացնել և վրան ավելացնել մեկ լիտր եռացրած ջուր: Հեղուկը թողնում ենք թրմելու մեկ ժամ, կարելի է մի փոքր ավել: Թուրմը պետք է ընդունել ամեն օր՝ 250 մլ: 
  • Շալֆեի թուրմ՝ մեկ լիտր եռացրած ջուրը լցնել թերմոսի մեջ և ավելացնել 40-50գ դեղաբույս: Պահել նվազագույնը 4 ժամ, քամել: Ընդունել մեկ բաժակ թուրմ օրական երեք անգամ: 
  • Սամիթի սերմերի թուրմ՝ 1-2 գդալ սամիթի սերմերին ավելացնել 250 մլ եռացող ջուր և թրմել 3 ժամ, քամել: Այնուհետև ընդունել թուրմի կեսը, իսկ 4 ժամ անց՝ երկրորդ կեսը: Կայուն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ընդունել թուրմը մեկ շաբաթ: 
  • Պետք չէ մոռանալ նաև հիգիենայի տարրական կանոնների պահպանման մասին՝ պարբերաբար լվացվել, հաճախ փոխել միջադիրները (ամենաքիչը օրական 2 անգամ), կրել բնական գործվածքից պատրաստված ներքնազգեստ: 

Պետք է նաև զգուշացնել հղի կանանց, որ հղիության ուշ ժամկետներում հեշտությամբ կարելի է շփոթել անմիզապահությունը պտղաջրի հետ: Այդ պատճառով կրկին հիշեցնենք, որ նմանատիպ նշանների առաջացման դեպքում բժշկի այցելությունը պարտադիր է: Սա այն դեպքն է, երբ ձեր զգոնությունից է կախված հղիության երջանիկ ելքը:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար