Ծննդաբերություն

26.11.20186273

Ծննդաբերությունը ֆիզիոլոգիական փուլային պրոցես է, որի արդյունքում օրգանիզմից հեռանում է պտղաջուրը, պտուղը, պտղաթաղանթը և ընկերքը։ Բնական ծննդաբերությունն սկսվում է հղիության 37-41-րդ շաբաթում։ Նախքան 37-րդ շաբաթն սկսված ծննդաբերությունը կոչվում է վաղաժամ, 42-րդ շաբաթից հետոն՝ ուշացած։ Առաջնածինների դեպքում այն տևում է 9-11 ժամ, կրկնվելու դեպքում՝ միջինում 6-8 ժամ։ Ծննդաբերությունն սկսվում է ֆիզիոլոգիական էնդոկրին, նյարդային, սեռական և այլ համակարգերում մի շարք փոփոխությունների արդյունքում։

Ծննդաբերության փուլերը

Ծննդաբերությունն սկսվում է կծկումների ի հայտ գալով։ Առանձնացվում է երեք փուլ՝

  • արգանդի պարանոցի բացում, 
  • պտղի արտամղում, 
  • հետծննդաբերական։ 

Արգանդի պարանոցի բացում։ Երկունքի կծկումները նպաստում են արգանդի պարանոցի հասունացմանն ու բացվելուն։ Պարանոցի ամբողջովին բացվելուց հետո պտղապարկը պատռվում է, պտղաջուրն արտահոսում է։

Պտղի արտամղում։ Պտուղը շարժվում է ծննդուղիներով և լույս աշխարհ գալիս։ Այդ փուլը սովորաբար տևում է 1 ժամ՝ առաջնածինների դեպքում, կրկնվող հղիության դեպքում՝ 30 րոպե։

Երրորդ փուլում, երբ պտուղն արդեն ծնվել է, արտամղվում է ընկերքը։ Այդ պրոցեսը տևում է առավելագույնը 30 րոպե։

Կարդացեք՝ Որքա՞ն է տևում ծննդաբերությունը

Ծննդաբերության առաջին փուլում չափում են զարկերակային ճնշումը, անոթազարկը, հեշտոցային զննում են իրականացնում, ստուգում են արգանդի պարանոցի բացվածության չափը, հետևում են կծկումների հաճախականությունն ու տևողությունը, գնահատում են պտղի սրտի զարկերը, արտաքին զննման միջոցով որոշում են պտղի գլխի դիրքը, պտղի կարդիոտոկոգրաման են ֆիքսում։

Երկրորդ փուլում շարունակում են հետևել պտղի և ծննդկանի վիճակին, Ապգարի սանդղակով գնահատում են նորածնի վիճակը։ Երրորդ փուլում հետևում են ընկերքի անջատմանը և արտանկմանը, գնահատում են արյան կորստի չափը, որը չպետք է գերազանցի կնոջ քաշի 0,5%-ը։

Կարդացեք՝  Ծննդաբերության տեսակները

Ծննդաբերության տեսակները

Ծննդաբերությունը լինում էֆիզիոլոգիական և ախտաբանական, բնական ծննդուղիներով և կեսարյան հատմամբ, վաղաժամ, շտապ և ուշացած, արագընթաց և ձգձգվող։ Ծննդկանի գործողությունները Գոյություն ունեն երկունքի ցավը մեղմելու ոչ դեղորայքային մի շարք մեթոդներ՝ արոմաթերապիա, շնչառական վարժություններ, աուտոթրեյնինգ և այլն։ Հատուկ գնդակի վրա արվող վարժությունները և քայլելը նպաստում են պտղի գլխի իջնելուն և արգանդի պարանոցի բացվելուն։

Կարդացեք՝  Նախապատրաստվել ծննդաբերությանը․ ինչպե՞ս

Բարդություններ

Ծննդաբերության ընթացքում, կախված մի շարք գործոններից և հանգամանքներից, կարող են առաջանալ հետևյալ բարդությունները՝

Կարդացեք՝ Ինչպե՞ս վարվել ծննդաբերության ընթացքում

Ուժգին ցավի դեպքում կարող է կիրառվել էպիդուրալ անզգայացումը, իսկ ծննդաբերության խթանման համար օքսիտոցին է ներարկվում։

Ծննդաբերության բարդությունները հնարավորինս կանխելու համար պետք է ճիշտ ժամանակին դիմել բժշկի և հաշվառվել, կանոնավոր հետազոտվել և կատարել բժշկի ցուցումները, սնվել առողջարար սննդով և խուսափել չափից շատ ուտելու արդյուքնում գիրանալուց։