Նախադաշտանային համախտանիշ

Նախադաշտանային համախտանիշ

Նախադաշտանային համախտանիշի նշաններն սկսվում են դաշտանից 2-14 օր առաջ, ընդ որում` դաշտանն սկսվելուն պես դրանց մեծ մասը կամ բոլորովին անցնում է կամ զգալիորեն պակասում: Նախադաշտանային համախտանիշի դրսևորումները ծայրաստիճան բազմազան են. հայտնի են բազմաթիվ ախտանիշներ, որոնք ի հայտ են գալիս նախադաշտանային շրջանում:

Նախադաշտանային համախտանիշի կլինիկական 6 ձև կա՝ բնորոշ նշաններով։

Այտուցային ձև։ Հիմնական ախտանիշը սրունքների, ձեռքերի մատների, դեմքի այտուցն է, կորյականման ցանը, մաշկի քորը, կաթնագեղձերի կոշտացումն ու ցավը, մարմնի զանգվածի փոքր-ինչ ավելացումը, քրտնարտադրությունը, մկանացավերը, որովայնի վքնածությունն ու ցավը, տկարությունը:

Նյարդահոգեբանական ձև։ Հիմնական ախտանիշներն են՝ կռվարարությունը, խոցելիությունը, դյուրագրգռությունը, լացկանությունը, անքնությունը կամ քնկոտությունը, թուլությունը, մոռացկոտությունը, դյուրհոգնելիությունը, ձեռքերի թմրածությունը, ընկճախտը (դեպրեսիա) կամ զայրույթի անսպասելի պոռթկումները, սեռական ցանկության (լիբիդո) անկումը, հոտերի ու ձայնի հանդեպ զգայունության սրվելը, փորկապությունը, վքնածությունը:Հարկ է նշել, որ վերարտադրողական տարիքի երիտասարդ աղջիկների շրջանում նախադաշտանային համախտանիշը հաճախ արտահայտվում է ընկճախտի փուլերով, իսկ դեռահասների վարքը հաճախ ագրեսիվ է դառնում:

Ճգնաժամային ձև։ Ճնշման զգացում հետկրծոսկրային շրջանում, հաճախասրտության նոպաներ, զարկերակային ճնշման բարձրացում, մահվան հանդեպ վախ: Նախադաշտանային համախտանիշի այս ձևն հատուկ է նախքան դաշտանադադարի սկսվելը: Ճգնաժամայինձևով տառապող շատ անձինք ունենում են նաև ուղեկցող հիվանդություններ ստամոքսաղիքային, սրտանոթային համակարգերում կամ երիկամներում:

Ուղեղային ձև։ Բնորոշ է գլխացավերի գերակայությունը մյուս ախտանիշների (դյուրագրգռություն, գլխապտույտ, ուշագնացություն, սրտխառնոց, փսխում) նկատմամբ: Գլխացավը կարող է լինել նոպայաձև՝ ուղեկցվելով դեմքի այտուցով կամ կարմրությամբ:

Ոչ տիպիկ (ատիպիկ) ձև։ Նախադաշտանային համախտանիշի այս ձևին են վերագրվում մարմնի ջերմաստիճանի բարձրացումը մինչև 38˚С, քիմքի և բերանի լորձաթաղանթի խոցային բորբոքումը, դաշտանի կամ նախադաշտանի ընթացքում պարբերաբար ի հայտ եկող բրոնխային (ասթմատիկ) հեղձուկի նոպաները, «դաշտանային միգրենը դաշտանի օրերին միգրենի նշանների զարգացումը ):

Խառը ձև։ Այս ձևին են վերագրվում նախադաշտանային համախտանիշի մի քանի տարբեր ձևերի նշանների զուգակցման դեպքերը: Հարկ է նշել, որ դեպքերի ճնշող մեծամասնությունն ընթանում է հենց խառը ձևի նշաններով: Ըստ որում՝ ամենից հաճախ դիտվում է նախադաշտանային համախտանիշի այտուցային և նյարդահոգեբանական խառը ձևը: Մեծամասամբ գանգատների տեղիք են տալիս օրգան-հյուսվածքների տարածված այտուցների հետևանքները:

Բուժումը

Նախադաշտանային համախտանիշի բուժման գլխավոր նպատակը հիպոթալամուսի գործառույթի կանոնավորումն է, ջրազրկման կանխումը, ինչպես նաև կանանց սեռական օրգանների ուղեկցող հիվանդություններից ձերբազատումը: Նախադաշտանային համախտանիշը կախված է համախտանիշի ընթացքի ծանրությունից:Բուժման հիմնական եղանակներն են՝ դեղորայքայինը, հորմոնայինը և ոչ դեղորայքայինը (ասեղնաբուժություն, ֆիզիոթերապիա և այլն):

Կարդացեք՝ Ասեղնաբուժություն

Անցկացրած բուժման դրական ազդեցության դեպքում խորհուրդ է տրվում երկարատև պահպանողական բուժում՝ ներառելով վիտամիններ և հանգստացնող պատրաստուկներ:

Կարդացեք՝ Ֆիզիոթերապիան գինեկոլոգիայում

Ցավոք, նախադաշտանային համախտանիշի կապակցությամբ կանայք հազվադեպ են բժշկի դիմում: Դա մասնավորապես բացատրվում է այն տարածված կարծիքով, որ նախադաշտանային համախտանիշը բնականոն երևույթ է, մինչդեռ իրականում այդպես չէ: Նախադաշտանային համախտանիշն անուշադրության մատնելու դեպքում ախտանիշների տևողությունն ու ծանրությունը կավելանա՝ հետագայում խնդիրներ հարուցելով և իջեցնելով կնոջ կյանքի որակը:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում